Facebook Image Tracker
Բլոգ

HUAWEI «Face Unlock»՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթ

 

HUAWEI «Face Unlock»՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթն ի սկզբանե ներդրվել է P20 դասի սմարթֆոններում, սակայն այս գործառույթի հանդեպ սպառողների  ցուցաբերած հետաքրքրության և դրական արձագանքի շնորհիվ այն այժմ ներդրվում է HUAWEI-ի այլ դասի սմարթֆոններում ևս։

 

 

HUAWEI ընկերությունը հայտարարել է HUAWEI Mate 10 դասի սմարթֆոններում նոր ծրագրային ապահովման ներդրման մասին,  որը ներառում է «Face Unlock»՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթը: Ծրագրային ապահովումը, որն ի սկզբանե մշակվել է P20 դասի սմարթֆոնների համար, այժմ հասանելի է նաև Mate 10 դասի սմարթֆոնների համար։  Բացի այս ամենից, HUAWEI-ը ներդրել է «Face Unlock» գործառույթը նաև 2018թ․ Y դասի բյուջետային սմարթֆոնների մեջ (Y5 Prime, Y6, Y6 Prime, Y7, Y7 Prime, Y9)։

 

 

Ի լրացում գաղտնաբառի եւ մատնահետքի տվիչի, HUAWEI-ը  ներդրել է իր սմարթֆոնների մեջ ապաբլոկավորելու երրորդ տարբերակը՝ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման գործառույթը, որը ակնթարթորեն և մեծ ճշգրտությամբ ճանաչում է օգտատիրոջ դեմքը: Այս համակարգն ունի ունի «2D Live Detection» ֆունկցիա, որն անհնար է դարձնում սարքը լուսանկարով կամ էկրանով ապաբլոկավորելը։ Բացի այդ, «Face Unlock» համակարգը ապաբլոկավորում է սմարթֆոնը միայն այն ժամանակ, երբ օգտատիրոջ աչքերը բաց են:

 

Այս ամենը խոսում է այն մասին, որ HUAWEI-ն անընդհատ ձգտում է ապահովել իր սպառողներին նորարարական լավագույն տեխնոլոգիաներով:

 

HUAWEI սմարթֆոններում «Face Unlock» գործառույթն ակտիվացնելը շատ հեշտ է․

1. Մուտք գործեք սմարթֆոնի «Կարգավորումներ» բաժին,

2. Առաջին էջում գտեք և մուտք գործեք «Անվտանգության եւ գաղտնիության» ենթաբաժին,

3. Ընտրեք «Ապաբլոկավորում դեմքի ճանաչմամբ» կետը,

4. Այնուհետև նկարեք Ձեր դեմքը՝ դեմքի պրոֆիլը ստեղծելու համար: Պրոֆիլի ստեղծումից հետո կարող եք ընտրել ապաբլոկավորման  երկու տարբերակներից մեկը.

ա) Դեմքի ճանաչմամբ ակնթարթային ապաբլոկավորում,

բ) Դեմքի ճանաչմամբ և լրացուցիչ ապաբլոկավորմամբ`  էկրանի վրայով մատի անցկացմամբ:

Եթե օգտատերը ընտրում է երկրորդ տարբերակը, նա կարող է նաև օգտվել «խելացի բլոկավորում» գործառույթից: Եթե օգտատիրոջից բացի ինչ-որ մեկը փորձում է «Face Unlock»-ի միջոցով ապաբլոկավորել սմարթֆոնը, այն ինքնաբերաբար թաքցնում է բոլոր ծանուցումների տեղեկատվությունը և բովանդակությունը, ինչպիսիք են SMS-ի, Telegram-ի, Viber-ի և այլ ծանուցումները։



 

HUAWEI-ի Արեւմտաեվրոպական սպառողական բիզնես խմբի նախագահ Վոլտեր Ջին ասել է․ «HUAWEI-ը մշտապես ձգտում է իր հաճախորդներին ապահովել  լավագույն նորարարական տեխնոլոգիաներով, որոնք իսկապես օգուտ են տալիս առօրյա կյանքում: Սպառողը կարիք ունի այնպիսի գործառույթների, որոնք կհեշտացնեն իր առօրյա կյանքը, կթեթևացնեն հոգսերը։

P20 դասի սմարթֆոններում «Face Unlock» ֆունկցիայի մեծ ժողովրդականություն վայելելը հենց  դրա վառ օրինակն է։ Այն նաև որպես սպառողների բջջային տեխնոլոգիաների նախընտրությունների վառ օրինակ կարող է ծառայել։ ԵՎ այսօր մենք ուրախ ենք դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման տեխնոլոգիան HUAWEI Mate 10 դասի սմարթֆոններում ևս ներդնելու համար»:



 

«Face Unlock»- ի գործառույթի մասով կարելի է նաև նշել, որ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման այս մեթոդը ոչ միայն արագ և անսխալ է գործում, այլև աշխատում է ամբողջովին մութ պայմաններում: Նույնականացումը կատարվում է ծրագրային ալգորիթմների միջոցով, և սմարթֆոնը հեշտությամբ ճանաչում է օգտատիրոջը նույնիսկ մթության մեջ:

 

 

 

«Face Unlock»- ը P20 սմարթֆոնների դասին ավելացված լավագույն գործառույթներից մեկն է: Այս առաջատար սմարթֆոնները զինված են Kirin 970 պրոցեսորով, FullView էկրանով, LEICA տեսախցիկով, ինչպես նաև մի շարք օգտակար գործառույթներով. Սմարթֆոններն ունեն նաև հզոր մարտկոց՝ HUAWEI SuperCharge տեխնոլոգիայով, որը հավաստագրված է «TÜV Fast-Charge Safety»-ի կողմից:

 

HUAWEI P20 դասի սմարթֆոնների մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք հետևյալ հղումներով՝

HUAWEI P20 Lite

HUAWEI P20

HUAWEI P20 Pro