Facebook Image Tracker
Բլոգ

HUAWEI-ի սեմինարը Երևանում

 

Հուլիսի 30-ից 31-ը Հայաստանում  HUAWEI բրենդի պաշտոնական ներկայացուցիչ հանդիսացող MobliOS ընկերությունը կազմակերպել էր սեմինար գործընկերների համար “Best Western Congress” հյուրանոցում ։

Սեմինարն անցկացնում էր արտասահմանից ժամանած պրոֆեսիոնալ թիմը, որը ժամանել էր փորձի փոխանակման նպատակով։

 

 

Սեմինարի ընթացքում փորձառու թրեյներ  Օլգա Գորդիևսկայան ներկայացրեց HUAWEI ընկերության պատմությունը, գործունեության բոլոր ոլորտները և HUAWEI բրենդի լավագույն  սարքավորումները և արտադրանքները։

 

 

Սեմինարի ընթացքում թրեյները նախ պատմեց Բրենդի ստեղծման, կայացման և զարգացման ուղու, ապա  նաև գործունեության ոլորտների մասին։

Սեմինարի մասնակից գործընկերները ստացան այնպիսի հետաքրքիր և տպավորիչ տեղեկություններ HUAWEI-ի մասին, ինչպիսիք օրինակ․

1․ HUAWEI ընկերությունը համագործակցում է հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի 50 խոշորագույն ընկերություններից 40-ի հետ։

2․ HUAWEI-ն ունի շուրջ 170,000 աշխատակից աշխարհի 170 երկրներում։

3․ HUAWEI-ն ունի 20 գիտահետազոտական լաբորատորիաներ ողջ աշխարհում։

4․ HUAWEI-ն իր տարեկան եկամտի 12%-ը հատկացնում է գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։

5․ HUAWEI-ի լուծումներից է օգտվում յուրաքանչյուր երրորդ մարդն աշխարհում։

6․ HUAWEI-ը հանդիսանում է աշխարհի 3 ամենավաճառվող սմարթֆոնային բրենդներից մեկը։

7․ Ըստ Interbrand-ի՝ HUAWEI-ը զբաղեցնում է 70-րդ հորիզոնականը աշխարհի ամենաթանկ բրենդների շարքում։

8․ Թե՛ երկակի, և թե՛ եռակի տեսախցիկներն առաջին անգամ սմարթֆոններում ներդրել է HUAWEI-ը։

 

 

Սակայն հիմնական շեշտը դրված էր HUAWEI բրենդի սմարթֆոնների վրա։

Թրեյները ներկայացրեց HUAWEI-ի 3 հիմնական՝ Y, Nova և P20 դասերին պատկանող նորարարական սմարթֆոնները։ 

 

Y դասի ոճային և մրցունակ սմարթֆոններ

HUAWEI Y6 Prime 

Օլգա Գորդիևսկայան նախ ներկայացրեց գործընկերներին HUAWEI սմարթֆոնների Y դասին պատկանող Y6 Prime սմարթֆոնով։ Այն շատ հարմարավետ և գեղեցիկ սմարթֆոն է, որը նախատեսված է մինչև 22 տարեկան երեխաների և երիտասարդների, ինչպես նաև 50-ն անց հասուն մարդկանց համար։ Այն թանկ չէ և շատ մրցունակ սմարթֆոն է։ Իր տպավորիչ հնարավորություններով այն կարող է բավարարել այդ տարիքային խմբերում գտնվող մարդկանց բոլոր պահանջները և դեռ ավելին։

Այս սմարթֆոնը պարզապես հրաշքներ է գործում։

Ահա նրա առավելություններից մի քանիսը․

1․ Օպերացիոն համակարգն աշխատում է Android 8.0 և EMUI 8.0 համակարգերի համադրությամբ։

2․ Հիմնական գործողությունների 90%-ն իրականացվում է 3 քայլի հաջորդականությամբ:

3․ Ունի աչքի պաշտպանության ռեժիմ։

4․ ՈՒնի Խելացի առկայծիչ։

5․ Բյութիֆիկացիայի 10 ռեժիմ

6․ Մատնահետքով եւ դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորելու հնարավորություն

7․ 2 SIM քարտի և SD քարտի սլոտ։

8․ Այն ունի նաև HUAWEI Histen գործառույթը, որը կարողանում է կատարել ժանրի օպտիմիզացում։

 

 

Հեղափոխական P20 դասի առաջատար սմարթֆոններ

Անկրկնելի P20 Lite

Այնուհետև թրեյները ներկայացրեց հեղափոխական P20  դասի  սմարթֆոնները։ 

Ի տարբերություն P20 և P20 Pro մոդելների՝ P20 lite զգալիորեն ավելի էժան է։ Այս սմարթֆոնն աչքի է ընկնում իր էրգոնոմիկ, ապակե փայլուն  իրանով և գունային անհավանական երանգներով։Սակայն այս սմարթֆոնը ոչ միայն արտաքինից է տպավորիչ։

Սմարթֆոնն ունի․

1․ 2 Bluetooth սարքի միաժամանակ միանալու հնարավորություն։

2․ Wi-Fi Bridge՝ Wi-Fi ծածկույթի ընդլայնման հնարավորություն։

3․ Խաղային ռեժիմ Android խաղերի սիրահարների համար։

4. Իսկ EMUI 8.0 համակարգի, սեփական արտադրության 3000 մԱ/ժ մարտկոցի և Kirin 659 հզոր պրոցեսորի համադրության շնորհիվ, P20 lite սմարթֆոնը 1 ամբողջական լիցքավորմամբ  աշխատում է ոչ միայն շատ երկար ժամանակ, այլ նաև  շատ արդյունավետ և արագ։

 

 

P20 և P20 Pro առաջատար սմարթֆոններ

Այնուհետև խոսվեց P20 Pro և P20 սմարթֆոնների մասին։ Այս առաջատար սմարթֆոնները վերջերս ճանաչվել են լավագույնն աշխարհում՝ ըստ European Hardware Awards 2018 ամենամյա մրցույթի: Բացի դրանից ըստ աշխարհահռչակ DxOMark Mobile-ի այս սմարթֆոնները համապատասխանաբար զբաղեցնում են 1-ին և 3-րդ տեղն աշխարհում՝ ըստ նկարահանման որակի։ 

Թրեյներն ընդգծեց այս սմարթֆոնների առավելություններից մի քանիսը․ 

1․ Տեսախցիկը աշխարհահռչակ LEICA-ի արտադրանք է, այն ունի Light Fusion գործառույթ, որը թույլ է տալիս անգամ անբավարար լուսավորության պայմաններում պիքսելների միացմամբ ստանալ հիանալի պատկերներ։

2․ Այս սմարթֆոնները զինված են Kirin 970 8-միջուկանի պրոցեսորով, որի Master AI արհեստական ինտելլեկտը թույլ է տալիս ստանալ զարմանալիորեն որակյալ նկարներ։

3․ Սմարթֆոններն ունեն MIMO(Multiple Input/Multiple Output) համակարգ, որը թույլ է տալիս անգամ 300․000կմ/ժ արագությամբ ընթացող գնացքում չկորցնել հեռախոսակապի կամ ինտերնետի հետ միացումը։

4․ Բարձրախոսները մշակվել են Dolby Atmos-ի կողմից, ինչը թույլ է տալիս բյուրեղյա մաքուր հնչողություն ապահովել։

5․ Սմարթֆոններն ունեն պաշտպանության IP67 նշան՝ փոշեկայուն և ջրակայուն են։

Եվ այսքանը այս տպավորիչ սմարթֆոնների հնարավորությունների փոքր մասն են միայն։


Սեմինարի ընթացքում թրեյները փոխանցեց գործընկերներին P20 lite, P20 և P20 Pro սմարթֆոնները, որպեսզի գործընկերները իրականում տեսնեն այս գեղեցիկ, անկրկնելի դիզայնով սմարթֆոնները և սեփական փորձով համոզվեն դրանց արդյունավետ և գերարագ աշխատանքում։ 

 

Փորձառու թրեյները ներկայացրեց նաև HUAWEI-ի խելացի ժամացույցներն ու պլանշետները։

 

 

 

Այնուհետև բոլոր մասնակից գործընկերները միասին նկարվեցին P20 Pro սմարթֆոնով։

 

 

Այս ամենից բացի թրեյները խորհուրդներ տվեց գործընկերներին վաճառքի ցուցանիշների  և սպասարկման որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդների հետ ճիշտ բանակցելու և հեշտ լեզու գտնելու մասին։

 


 

Սեմինարի ընթացքում բոլոր ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին  HUAWEI-ի կողմից պատրաստված գեղեցիկ և հետաքրքիր նվերներով։

Եվ այսպիսով, սեմինարն անցավ ընկերական և ուրախ մթնոլորտում։ Բոլոր գործընկերները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, շփվեցին, քննարկեցին և ուղղակի հետաքրքիր ժամանակ անցկացրին։