Facebook Image Tracker
Բլոգ

IFA 2018

IFA -ը կամ Internationale «Funkausstellung Berlin»-ը (Բեռլինի միջազգային ռադիոյի ցուցահանդես՝ նաև հայտնի «Berlin Radio Show» անունով) Գերմանիայում ամենահին արդյունաբերական ցուցահանդեսներից մեկն է:

 

IFA -ը հանդիսանում է տեխնոլոգիական ոլորտի՝ աշխարհում ամենախոշոր և ամենակարևոր հարթակը, այն ներկայացնում է ավելի շատ նորարարական տեխնոլոգիաներ և սարքավորումներ մեկ վայրում, քան աշխարհի ցանկացած այլ ցուցահանդես:

 

IFA -ը ներկայացնում է նորագույն տեխնոլոգիաները Եվրոպայի սրտում՝ Գերմանիայում: Յուրաքանչյուր տարի IFA -ը գրավում է 100-ից ավելի երկրների հասարակ այցելուների և մասնագետների ուշադրությունը: 2018 թ.-ի դրությամբ IFA -ը Եվրոպայում ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ​​է: Միայն IFA 2015-ին ներկա էին 245,000 այցելու և 1645 մասնակից: Այս տարի ցուցանինշներն անհամեմատ բարձր էին։

 

 

IFA 2018-ի գլխավոր մասնակիցներից մեկը HUAWEI ընկերությունն էր: Ինչպես միշտ, HUAWEI-ը բոլորին տպավորեց իր իսկ կողմից մշակված ապագայի նորարարական տեխնոլոգիաներով:

 

HUAWEI-ը ներկայացնում է ապագայի տեխնոլոգիաներն այսօր:

 

 

 

HUAWEI -ը գործարկել է Kirin 980 -ը՝ աշխարհում առաջին կոմերցիոն 7nm պրոցեսորը

 

 

 

2018 թվականի Օգոստոսի 31, Բեռլին, Գերմանիա։ Իր «IFA 2018» հիմնական զեկույցում «Huawei Consumer Business Group»- ի գործադիր տնօրեն Ռիչարդ Յուն ներկայացրեց Kirin 980 պրոցեսորը, նրա SoC համակարգի, որը կտանի բջջային արհեստական ինտելեկտի հաջորդ էվոլյուցիային: Աշխարհում առաջին կոմերցիոն SoC արտադրանքը արտադրվել է Taiwan Semiconductor Manufacturer Company -ի (TSMC) հետ համատեղ, այսպիսով Kirin 980- ը իր մեջ ներառում է լավագույն կատարողականությունը, արդյունավետությունը, կապի առանձնահատկությունները և Dual NPU AI մշակման հզորությունը:

 

«Անցյալ տարի մենք աշխարհին ցույց տվեցինք բջջային արհեստական ինտելեկտի ներուժը Kirin 970-ի օրինակով, իսկ այս տարի մենք մշակել ենք ունիվերսալ պրոցեսոր, որը ոչ միայն արհեստական ինտելեկտի բազմազան հնարավորություններ ունի, այլև ունի գերազանց արտադրողականություն»,- ասել է Ռիչարդ Յուն:

 

Զինված լինելով բացարձակապես նոր CPU -ով, GPU -ով և Dual NPU -ով՝ Kirin 980-ը իդեալական շարժիչ է հաջորդ սերնդի սմարթֆոնների արտադրողականության և էֆեկտիվության բարձրացման համար։

 

 

Բացարձակ Գերակայություն

 

TSMC 7nm տեխնոլոգիական հնարավորություն է տալիս Kirin 980- ին տեղակայել 6,9 միլիարդ տրանզիստորներ 1սմ2 տարածքում, որը նախորդ սերնդից 1.6 անգամ ավելի է: 10nm-ի համեմատ, 7nm-ն ապահովում է 20%-ով ավելի բարձր արտադրողականություն և 40%-ով ավելի բարձր էներգիայի արդյունավետություն:

 

Kirin 980-ը նաև առաջին պրոցեսորն է, որում ներդրվել են Cortex-A76 միջուկներ , որոնք 75%-ով ավելի հզոր են և 58%-ով ավելի արդյունավետ՝ իրենց նախորդ սերնդի համեմատ: Kirin 980 պրոցեսորի ենթահամակարգը օգտագործում է ինտելեկտուալ Flex- պլանավորման մեխանիզմը, որը ստեղծում է եռաստիճան էներգաարդյունավետության համակարգ, որը բաղկացած է 2 մեծ Cortex-A76, 2 Cortex-A76 միջին և 4 փոքր Cortex-A55 գերարագ միջուկներից:

 

 

Բազմաֆունկցիոնալ ISP

 

Լավագույն ֆոտոսմարթֆոն տիտղոսի մրցավազքում HUAWEI-ն ինտեգրեց իր չորրորդ սերնդի ISP- ն Kirin 980 պրոցեսորում: Տվյալների ընդունման 46%-ով բարելավումից բացի, նոր ISP- ն նաև ապահովում է բազմակի տեսախցիկների կոնֆիգուրացիաների ավելի լավ աջակցություն, ինչպես նաև գույների վերարտադրման նորարարական HDR տեխնոլոգիաները, որոնք կարող են կառավարել պատկերների կոնտրաստը՝ նկարի տարբեր հատվածներում կարևոր օբյեկտների ընդգծման համար։

 

 

Եվ այս ամենը հնարավորությունների մի մասն է միայն, որ տալիս է նոր Kirin 980 պրոցեսորը։

 

Հաջորդ սերնդի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները սարերի հետևում չեն: Kirin 980 պրոցեսորով զինված առաջին սմարթֆոնը կլինի Mate դասի նոր սմարթֆոնը, որի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի ընթացքում*:

 

 

*Kirin 980-ի առանձնահատկությունները չեն համապատասխանում այս պրոցեսորով աշխատող հեռախոսի առանձնահատկություններին։ Բոլոր տվյալները և չափանիշները հիմնված են ներքին փորձարկման վրա: Արդյունքները կարող են տարբերվել՝ կախված տարբեր միջավայրերից: