Facebook Image Tracker
Բլոգ

2018 թվականի երրորդ եռամսյակում HUAWEI-ը բջջային հեռախոսների համաշխարհային մատակարարման ծավալներով  2-րդ տեղն է զբաղեցրել՝ վաճառքներն ավելացնելով 33%-ով

 

 

IDC Worldwide Quarterly Mobile Phone Tracker-ի կողմից 2018 թվականի երրորդ եռամսյակի վերաբերյալ հրապարակված զեկույցում նշվում է, որ Huawei-ը համաշխարհային մատակարարման ծավալներով զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 52 միլիոն մատակարարումներով: Huawei-ի մատակարարման ծավալներն աճել են 33%-ով՝ համեմատած 2018 թվականի նախորդ եռամսյակի:

Չնայած ընկերության կայուն զարգացմանը համաշխարհային մակարդակով՝ Huawei-ն իր արտադրանքով մեծ հաջողություններ է գրանցում հատկապես Եվրոպայում, Աֆրիկայում և Միջին Արևելքում: Այս վաճառքի ծավալներով ընկերությունը տնօրինում է համաշխարհային շուկայի 14.6 տոկոսին:

HUAWEI բրենդի հատկապես P դասի սմարթֆոնները մեծ հաջողություններ են գրանցում շուկայում, իսկ վերջին Mate դասի սմարթֆոնները համարվում են ամենամրցունակներից:

Ո՞րն է HUAWEI-ի շարունակական զարգացման հիմքը:

Հիմնադրվելով 1987 թվականին՝ ընկերությունը հանդիսանում էր ընդհամենը հեռախոսի անջատիչներ (switch) արտադրող բրենդ: Հաղթահարելով ժամանակն ու խոչընդոտները HUAWEI-ը դարձավ աշխարհում ամենաարագ աճող և երկրորդ բջջային հեռախոս արտադրող բրենդը:

Սա անշուշտ, կապված է մի շարք հանգամանքների հետ, ինչպիսիք են հիմնադիրների տեսլականը, ընկերության ընդունած արժեհամակարգը, հաճախորդների հետ հետևողական հարաբերությունները և իհարկե արտադրանքի որակը:

Huawei-ն ունի պաշտոնապես հայտարարված արժեհամակարգ, որը, միանշանակ, իր հաջողություների հիմքում է ընկած:

Եկեք ծանոթանանք ընկերության որդեգրած արժեքներից որոշներին:

Հաճախորդներն ամենակարևորն են

Ընկերության հիմնաքարային արժեքներից են հաճախորդների հետ շարունակական հարաբերությունները և նրանց կյանքի բարելավմանն ուղղված նվիրվածությունը:

Համաձայն իրենց պաշտոնական պնդման, հաճախորդների կարիքներն իրենց մոտիվացիայի և ոգեշնչման աղբյուրն են: Եթե հաճախորդներն ուրախ են և բավարված, դա կնպաստի կազմակերպության հաջողությանը:

Ընկերությունը նպատակ ունի ոչ միայն ստեղծելու նորույթ, այլ նաև մարդկության կարիքներն ու սպասելիքները բավարարող արտադրանք, որից էլ բխում է մեր հաջորդ կետը` անդադար զարգացում հաճախորդի կարիքներն հաշվի առնելով:

Անդադար զարգացում հաճախորդի կարիքներն հաշվի առնելով

Huawei-ի մեկ այլ կարևոր մոտեցումներից մեկն այն է, որ նրանք հաճախորդներին չեն ընդունում որպես հասարակ հաճախորդներ: Ընկերությունը նրանց համարում է գործընկերներ:

Յուրաքանչյուր օգտատիրոջ փորձը, կարիքը, գոհունակությունը կամ դժգոհությունը նպաստում է նորարարության ոլորտում նոր գաղափարի ծնվելուն: Սա նշանակում, որ հաճախորդները ներդնում են իրենց ժամանակը և գաղափարները ընկերության որևէ արտադրանքի և ընդհանուր բրենդի բարելավման մեջ:

Արվեստի գործեր ստեղծող տեսախցիկներ

Համաձայն 2018 թվականի երրորդ եռամսյակի վիճակագրության, վաճառված HUAWEI սմարթֆոններից շատերն ունեն երկու կամ երեք տեսախցիկներ:

Չնայած  HUAWEI-ը մշտապես նորարարություններ է ավելացնում շատ արտադրանքներում, սակայն, հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը իրենց հեռախոսներում ավելի լավ տեսախցիկներ ունենալու, վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերության հիմնական ուշադրության կենտրոնում եղել է բազմաֆունկցիոնալ տեսախցիկով սմարթֆոնների արտադրությունը:

Այս հարցում վիճելն անիմաստ է՝ HUAWEI-ի սմարթֆոնները բջջային լուսանկարչությունը տեղափոխում են մեկ այլ բարձունքի:

Բջջային Ցանցի Ինտեգրում

 

 

Մենք գիտենք, որ մեր օրերում սմարթֆոններն ավելի շատ  բազմաֆունկցիոնալ անձնական օգնականներ են, քան զուտ հեռախոսներ: Բայց, ի վերջո, բջջային հեռախոսների հիմնական և ամենակարևոր գործառույթը օգտատերերին կապով ապահովելն է:

Վերջին տարիների ընթացքում նրանք աշխատում են արհեստական ինտեկլեկտով օժտված կապի մեխանիզմի բարելավման և հասանելիության բարձրացման վրա:

Նոր ֆունկցիաներից մի քանիսը ներառում են՝

  • Հեռախոսի ավտոմատ հարմարեցումը շրջակա միջավայրին
  • Ցանցի կատարողականության օպտիմալացում
  • 4G կապի վերականգնում,
  • Կապի բարեկարգում նույնիսկ թունելներում
  • Շրջապատող ձայների վերացում աղմկոտ և քամոտ տարածքներում:

Huawei-ը համագործակցում է նաև բջջային կապի օպերատորների հետ, որը խթանում է  Huawei սմարթֆոնների վաճառքը բջջային օպերատորների միջոցով:

Ներգրավվածություն

 

 

Վերլուծելով Huawei-ի մոտեցումները և գործունեությունը, պարզ է դառնում, որ ընկերության համար համաշխարհային տեխնոլոգիական զարգացումը առաջնային է, իսկ բիզնեսը երկրորդային:

Huawei-ը համագործակցում է ոլորտի մի շարք ընկերությունների հետ, համաշխարհային ինովացիայի ավելի արագ աճին նպաստելու համար: Նրանք վարում են ոչ միայն բիզնես, այլ նաև ստեղծում են մնայուն արժեքներ մարդկության համար:

Այս ամենի ամենավառ ապացույցն է 5G կապի զարգացման մեջ 600 միլիոն ԱՄՆ դոլլարի ներդրումները միայն 2013-2018 թվականների ընթացքում:

Հաշվի առնելով վերոնշյալ կետերը, պարզ է դառնում, թե ինչու հեռախոսի անջատիչներ (phone switch) արտադրող ըկերությունը վերածվեց նորարարական կայսրության: