-->
Բլոգ

Սմարթֆոնով մակրո լուսանկարչության նոր դարաշրջանը սկսված է՝ HUAWEI սմարթֆոնները փոխում են խաղի կանոնները

 

Տեսախցիկները ստեղծված են, որպեսզի թույլ տան որսալ և անմահացնել այն, ինչը տեսնում ենք: Բայց, հաճախ, նրանք կարող են բացահայտել մեզ համար որոշակի երեւույթներ , որոնք անզեն աչքով հնարավոր չէ տեսնել: Հենց այստեղից էլ սկիզբ է առնում մակրո լուսանկարչության արվեստը:

Ի՞նչ է մակրո լուսանկարչությունը

 

 

Փոքրիկ առարկաներ լուսանկարելը ինքնին մակրո լուսանկարչություն է համարվում: Ավանդաբար մակրո լուսանկարչության առարկա էին համարվում ծաղիկները և միջատները: Այժմ զարդերի և բազմազան այլ իրերի լուսանկարները, որոնց հետ մենք առնչվում ենք առօրյա կյանքում, նույնպես տարածված են:

Մակրո լուսանկարչության հիմնական գաղափարն է տեսնել ավելին և տեսախցիկի միջոցով բացահայտել բոլորովին նոր աշխարհ: Մակրո լուսանկարչության հայեցակարգը տարիների ընթացքում փոփոխվել և զարգացում է ապրել: Մակրո նկարներ ստանալու համար շատ ավելի մեծ քանակի սարքավորումներ էին պահանջվում: Մեր օրերում բազմաթիվ և բազմատեսակ սարքավորումների կարիք այլևս չկա:

Ձեզանից շատերը հավանաբար սոցիալական ցանցերում տեսել են խոշոր պլանով հրաշալի լուսանկարներ և մտածել են՝ արդյո՞ք հնարավոր է ստանալ այդպիսի կադրեր առանց պրոֆեսիոնալ թվային տեսախցիկի:

Բարեբախտաբար, տեխնոլոգիաները մեր օրերում աճում և զարգանում են բավականին արագ՝ դարձնելով ամեն ինչ ավելի հեշտ և որակով: 2019 թվականը դառնալու է բջջային մակրո լուսանկարչության նոր դարաշրջան:

Այո՛, Դուք թանկարժեք թվային ֆոտոխցիկ գնելու կարիք չունեք, Ձեզ պարզապես անհրաժեշտ է սմարթֆոն, և անսահման երևակայություն:

HUAWEI սմարթֆոնները մակրո լուսանկարչությունը տեղափոխում են բոլորովին այլ բարձրություն

 

HUAWEI սմարթֆոնների տեսախցիկները իրապես փոխում են խաղի կանոնները այս ոլորտում: Մասնավորապես առանձնանում են HUAWEI սմարթֆոնների վերջին մոդելները՝ P20 Pro և Mate 20 Pro-ն: Այն, որ Huawei P20 Pro սմարթֆոնով նկարված դիմանկարների ստանալու հնարավորությունները կարող են ցանկացածին դարձնել պրոֆեսինալ լուսանկարիչ՝ նորություն չէ: Սա իհարկե, կարող է մի փոքր մտահոգել իրական պրոֆեսիոնալ լուսանկարիչներին, չէ՞ որ մրցակցությունը թեժանում է:

Երբ խոսքը գնում է մակրո լուսանկարչության մասին, ապա Huawei տեսախցիկները ցուցադրում են պրոֆեսիոնալիզմի մի նոր աստիճան: Huawei P20 Pro և Mate 20 Pro-ով լուսանկարելիս արհեստական ինտելեկտով հագեցած տեսախցիկը էկրանին ցուցադրում է տարբեր ռեժիմների առաջարկություններ, որոնք օգնում են պատկերը ավելի պարզ դարձնել: Տեսախցիկը ճանաչում է տեսարանը և համապատասխանաբար կարգավորում: Սա կոչվում է Master AI:

Ի՞նչ է Master AI-ը

Master AI-ը խելացի համակարգ է, որի ճանաչման ֆունկցիան օգնում է օգտագործողներին ավելի պրոֆեսիոնալ նկարներ ստանալ: Շատ օգտագործողներ լիարժեք ճիշտ չեն տիրապետում լուսանկարելու մանրուքներին, օրինակ, ո՞ր դիրքից լուսանկարել, ինչպե՞ս կարգավորել լույսն ու ստվերը և այլն: Master AI-ի շնորհիվ նրանք պարզապես պետք է ընտրեն ճիշտ ռեժիմը և Master AI-ը պրոֆեսիոնալ կերպով կկարգավորի տեսախցիկը իրենց փոխարեն:

Լուսանկարելիս Master AI-ը լուսանկարելու ընթացքում  ստանում և վերլուծում է տեսողական (պատկերի) տեղեկատվությունը: Այն նախագծված է 19 կատեգորիայի 500 սցենարներ ճանաչելու համար:

Leica տեսախցիկները գործի մեծ մասը կանեն Ձեր փոխարեն

Մյուս կարևոր հատկանիշը, որը HUAWEI սմարթֆոնները իրապես լեգենդար է դարձնում ՝ աշխարահռչակ Leica-ի հետ համատեղ մշակված տեսախցիկներն են: Եռակի Leica տեսախցիկները և լուսարձակումը (ֆլեշ) կօգնեն նկարահանել  այնպիսի մանրուքներ, որոնք հասարակ սմարթֆոնների տեսախցիկները չէին կարողանա:

Սկսիր լուսանկարել ինչպես պրոֆեսիոնալը՝ խորհուրդներ սկսնակների համար

 

 

Ինչպես արդեն նշվեց, Master AI-ով HUAWEI սմարթֆոնը ունենալը արդեն երաշխավորում է հրաշալի կադրեր ֆիքսելը: Ինչեւիցե, Ձեր փորձառությունը ավելի հեշտ դարձնելու համար, մենք առանձնացրել ենք մի քանի կարևոր քայլ, որոնց պետք է հետևել:

1. Շատ պարզ, բայց անչափ կարևոր քայլ՝ մաքրեք ոսպնյակները մինչ նկարահանումը սկսելը: Նույնիսկ ամենափոքրիկ մատնահետքը ոսպնյակի վրա կարող է պատկերը դարձնել աղոտ:

2. Ընտրեք առարկան, որը պետք է պատկերել: Մինչ լուսանկարելը հստակ ֆիքսեք Ձեր թիրախը և փորձեք հնարավորինս մոտենալ: Շարժվող միջատներին լուսանկարելու դեպքում, մի փոքր ավելի բարդ է լինելու, բայց Ձեզանից պահանջվում է պարզապես շարունակաբար փորձել:

3. Լուսավորությունը նույնպես շատ կարևոր է: Համոզվեք, որ առարկայի վրա բավականաչափ լույս է ընկնում դա կօգնի ավելի վառ և գունեղ պատկերներ ստանալ: Մի փոքրիկ խորհուրդ. լուսանկարչի լավագույն օգնականը բնական արևի լույսն է:

4. Սկսեք լուսանկարել: Լուսանկարեք հնարավորիս շատ: Խոշոր պլանի հեռավորությունը կարող է տարբեր լինել, անպես որ շարունակեք փորձել մինչ կգտնեք ամենահարմար հեռավորությունը: Փորձեք լուսանկարել տարբեր անկյուններց:

5. Տարբեր անկյուններից մի քանի կադր նկարելուց հետո ստուգեք ինչ է ստացվել: Այս կերպ Դուք պատկերավոր կերպով կտեսնեք, թե որ դիրքն է լավագույնը:

Մակրո լուսանկարչությունը կարող է դառնալ լուսանկարչության ապագան: Չնայած սկսնակների համար մարտահրավերները մի փոքր ավելի շատ կլինեն, այնուամենայնիվ ցանկալի արդյունքը հիանալի պարգևատրում  կլինի: Անտեսանելին տեսնելու համար պահանջվում է ժամանակ, անընդմեջ վարպետանալու ձգտում և, իհարկե, հզոր սմարթֆոնի տեսախցիկ՝ ինչպիսին HUAWEI-ն է: