Facebook Image Tracker
Բլոգ

Երևանում անցկացվեց HUAWEI բրենդի և HUAWEI նոր թոփ շարքի սմարթֆոնների մասին սեմինար

 

 

Փետրվարի 7-ին Երևանի «Doubletree by Hilton» հյուրանոցում անցկացվեց սեմինար HUAWEI բրենդի և մասնավորապես HUAWEI նոր դասի սմարթֆոնների վերաբերյալ: Սեմինարը կազմակերպվել էր HUAWEI բրենդի հայաստանյան պաշտոնական ներկայացուցչի՝ MobliOS ընկերության կողմից, ոլորտի գործընկերների համար:

Սեմինարը անցկացնող մասնագիտական թիմը ժամանել էր արտասահմանից՝ ռեգիոնալ դասընթացը անցկացնելու նպատակով:

Դասընթացի ժամանակ պրոֆեսիոնալ թրեյները գործընկերներին փոխանցեց HUAWEI ընկերության պատմության, ծավալած գործունեության, միջազգային փորձի, կատարված և սպասվող հետազոտական աշխատանքների, HUAWEI բրենդի թոփ դասի սմարթֆոնների մասին համապարփակ տեղեկատվություն։

 

 

Թրեյների կողմից ներկայացվեցին HUAWEI բրենդի վերջին շրջանի ձեռքբերումները: Նշանակալի ձեռքբերումներից մի քանիսին ծանոթացեք ստորև:

1. Ըստ InterBrand-ի՝ նախորդ տարվա համեմատ HUAWEI-ը այս տարի, բարելավելով դիրքը 12 հորիզոնականով, զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը ամենաթանկ բրենդերի շարքում: Ի հավելումն նշվեց, որ տվյալ վարկանշային ցուցակը չի կազմվում միայն վաճառքների հիման վրա: Կարևոր տեղ է զբաղեցնում նաև բրենդի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աստիճանը:

2. Վերջին տարվա ընթացքում HUAWEI-ը ինովացիոն տեխնոլոգիաների հետազոտության և զարգացման մեջ ներդրել է 13,8 մլն. դոլար: Ընկերությունը հատկապես մեծ գումարներ է ներդրել 5G տեխնոլոգիայի զարգացման մեջ:

 

3. Kirin 980-ը, որը ներդրված է HUAWEI Mate 20 և Mate 20 Pro մոդելների մեջ, աշխարհում առաջին 7 նանոմետրանոց պրոցեսորն է:

4. Աշխարհում առաջին անգամ եռակի տեսախցիկի տեխնոլոգիան ներդրել է հենց HUAWEI-ը:

5. HUAWEI-ը համագործակցում է տեխնոլոգիական ոլորտի լավագույն ընկերությունների հետ՝ իր սպառողին առավելագույնս որակյալ արտադրանք առաջարկելու համար:

 

 

6. HUAWEI սմարթֆոնների կառուցվածքային դիզայնը արվում է Porsche և Audi ընկերությունների կողմից:

7. HUAWEI սմարթֆոնները աչքի են ընկնում իրենց յուրահատուկ և տարբերվող գույների ընտրությամբ: Հատկանշական է, որ գույների ընտրության հարցով զբաղվում է Pantone ընկերությունը, որը աշխարհում համարվում է տարվա գունային թրենդների հեղինակավոր վարկանիշը կազմողը:

8. HUAWEI շատ սմարթֆոնների տեսախցիկները մշակվում են աշխարահռչակ Leica ընկերության կողմից: Leica-ի առավելություններից մեկը բարձրորակ ապակին է, որն անցնում է հատուկ հակաճառագայթային հղկման պրոցեսով:

 

 

9. HUAWEI-ի հետ աշխատող նշանավոր ընկերությունների շարքում են harman/kardon-ը, Google-ը, Microsoft-ը, Amazon-ը, intel-ը:

HUAWEI-ը հեռահաղորդակցության ոլորտի առաջատար

 

 

Թրեյները առանձնահատուկ անդրադարձ կատարեց HUAWEI-ի ծավալած գործունեությանը հեռահաղորդակցության ոլորտում: Գաղտնիք չէ, որ տվյալ ոլորտում HUAWEI-ը համարվում է աշխարհի խոշորագույն ընկերությունը:

HUAWEI-ի հեռահաղորդակցության համար նախատեսված արտադրանքը սպառվում է ամբողջ աշխարհում, իսկ որոշ երկրներում HUAWEI-ը միակ մատակարարն է:

Աշխարհի 50 խոշորագույն բջջային օպերատորներից 40-ը աշխատում են HUAWEI-ի սարքավորումներով՝ ինչն էլ բացատրում է HUAWEI սմարթֆոնների առավել լավ կապը նույնիսկ ցածր ծածկույթ ունեցող տարածքներում:

 

 

Սեմինարի ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացան HUAWEI P Smart 2019HUAWEI Mate 20 և Mate 20 Pro սմարթֆոնները:

Ներկայացվեցին տվյալ մոդելների առավելությունները և պատճառները, թե ինչու են բարձր գնահատվում ոլորտի պրոֆեսիոնալների կողմից և մեծ պահանջարկ վայելում սպառողների շրջանում:

 

 

Նաև ներկայացվեցին HUAWEI Mate 20 և Mate 20 Pro սմարթֆոններ օգտագործողների շրջանում անցկացված հարցման արդյունքները:

Ըստ հետազոտության՝ HUAWEI Mate 20 Pro-ն հիմնականում նախընտրում են՝

- Եռակի Leica տեսախցիկի,

- Արագ լիցքավորման և մարտկոցի երկար աշխատանքի,

- Էրգոնոմիկ դիզայնի,

- Էկրանի մեջ ներդրված մատնահետքով ապաբլոկավորման սկաների,

- Անլար լիցքավորման համար:

 

HUAWEI Mate 20-ը նույնպես  նախընտրում են նմանատիպ առավելությունների համար:

- Եռակի Leica տեսախցիկ,

- Էրգոնոմիկ դիզայն,

- Արագ լիցքավորում և մարտկոցի երկար աշխատանք,

- Հետաքրքիր ակցիաներ ու սմարթֆոնի հետ տարամադրվող նվերներ:

 

 

Սեմինարը անցկացվեց ինտերակտիվ մթնոլորտում: Թրեյները հանդես եկավ մի շարք խորհուրդներով՝ վաճառքները և սպասարկման որակը բարձրացնելու նպատակով:

Առավել ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին բրենդային հուշանվերներով և պատվոգրերով: