-->
Բլոգ

«ՄոբլիՕՍ» ընկերության կողմից կազմակերպվեց սեմինար HUAWEI P30 և Mate 20 դասի ասմարթֆոնների մասին 

Ս.թ. մարտի 29-ին և 30-ին Երևանի «Best Western Plus Congress» հյուրանոցում անցկացվեց սեմինար, որը կազմակերպվել էր «ՄոբլիՕՍ» ընկերության կողմից, որը հանդիսանում է HUAWEI աշխարհահռչակ բրենդի պաշտոնական ներկրողը Հայաստանում։ 

Սեմինարը նախատեսված էր ոլորտի բոլոր ներկայացուցիչների և գործընկերների համար, որի ընթացքում արտասահմանից հատուկ ժամանած մասնագիտական թիմը ներկաներին փոխանցեց HUAWEI ընկերության նոր ձեռքբերումների, կատարած ներդրումների և, իհարկե, ոլորտի համար դեբյուտային համարվող P30 դասի սմարթֆոնների մասին ամբողջ ինֆորմացիան։

Սեմինարի ընթացքում ուշադրության արժանացան ընկերության Mate 20Mate 20 Pro սմարթֆոնները և, իհարկե,  P30 դասի սմարթֆոնները։ Ներկայացվեցին տվյալ մոդելների առավելությունները, թե ինչու են սպառողները հենց այդ սմարթֆոնները նախընտրում։

Ինչպես արդեն հայտնի է, P30 դասի սմարթֆոնները ներկայացվել են շուկային և հասցրել են սիրվել սմարթֆոնասեր հասարակության կողմից։

 

 

Ստորև կներկայացնենք P30 դասի մոդելների մի քանի հիմնական առավելություններն ու հատկանիշները։

- HUAWEI P30 դասի սմարթֆոնների դիզայնը վերարտադրում է բնությունից ոգեշնչված գույները։ Սմարթֆոնները հանդես են գալիս նոր, ժամանակակից և ոճային վառ գույներով` սաթեգույն, բյուրեղյա կապույտ, մարգարտե սպիտակ, վառ կապույտ և սև։

- P30 Pro սմարթֆոնի քառակի Leica տեսախցիկի մատրիցային համակարգը ներառում է SuperZoom ոսպնյակներ, 40 ՄՊ սուպեր զգայուն տեսախցիկ, 20 ՄՊ Leica ուլտրալայն անկյունով ոսպնյակ, 8 ՄՊ տեսապակի։

- Սմարթֆոնների 32 ՄՊ դիմային տեսախցիկը լուսանկարում է տպավորիչ սելֆիներ` հաղորդելով լուսանկարներին ճշգրիտ պայծառություն և պարզություն:

- P30 Pro սմարթֆոնի նոր պերիսկոպային տեսապակու ոսպնյակը թույլ է տալիս մեծացնել պատկերները` առանց դրանց որակը կորցնելու։ Այս սմարթֆոնի հետ կարող եք լուսանկարել Լուսինը` մեծացնելով այն մինչև 50x և ստանալ Լուսնի իրատեսական պատկերը։

- P30 Pro սմարթֆոնը լուսանկարում է պատկերները մակրո հեռավորության վրա` մինչև 2.5 սմ։

- ԵՒ իհարկե Kirin 980 պրոցեսորը, որը սմարթֆոնների բարձր կատարողականության հիմնական և կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

Վերը թվարկվածները P30 դասի սմարթֆոնների հիմնաքարային հատկանիշներից են, որոնք դարձնում են այդ սմարթֆոններին դոմինանտ սմարթ սարքավորումների ոլորտում։