Facebook Image Tracker
Band 3 Pro
Band 3 Pro
    AMOLED
    Հրաբխային սև, Ավազե ոսկի, Տիեզերական կապույտ
    Applo 3
    GPS
    RAM 384 ԿԲ, ROM 1 ՄԲ, Flash 16 Մբ
    Հզորությունը` 100 մԱ/ժ
    Աշխատանքի ջերմաստիճանը -10 °C-ից մինչև +45 °C
    5 ATM
35900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Band 3 Pro
    Ներդրված GPS-ընդունիչ | Սենսորային AMOLED էկրան
  • Գունավոր էկրան
    Թևնոցի 0,95 դյույմ, գունային, սենսորային AMOLED էկրանը լիարժեքորեն կարող է համեմատվել 2,5D էկրայի հետ: Նայիր ապագային թևնոցի վառ էկրանից:
  • Ոճային և հարմարավեր աքսեսուար
    Անձրևին թե արևին, պաշտոնական հանդիպմանը թե հանգստի ժամանակ HUAWEI Band 3 Pro թևնոցը Ձեր ոճը կդարձնի վառ և նորաձև: Շնորհիվ բարակ սիլիկոնե էլաստիկ ժապավենի և էրգոնոմիկ մետաղական իրանի՝ թևնոցը հարմարավետ կերպով կնստի Ձեր դաստակի վրա:
  • Առողջական վիճակի համալիր վերահսկում
    Առողջության մասին հոգ տանելն ավելի դյուրին է:
  • Սրտի կատարելագործված վերահսկում
    HUAWEI TruSeen™ վերահսկման համակարգում ներդրված արհեստական ինտելեկտի և ինֆրակարմիր ճառագայթի օգտագործման շնորհիվ՝ Դուք մեկ վայրկյանում կստանաք տվյալներ սրտի զարկերի հաճախականության մասին օրվա ցանկացած պահին:
  • Քնի վերահսկում
    Հարվարդի բժշկության դպրոցի դինամիկ բիոմարկերների ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ մշակված գործիքների շնորհիվ՝ HUAWEI Band 3 Pro-ն կբացահայտի քնի հետ կապված 6 ամենատարածված խնդիրները: Ձեզ հասանելի կլինեն շուրջ 200 խորհուրդներ և լուծումներ քնի որակի կարգավորման և առավոտյան ավելի թարմ արթնանալու համար:
  • Ձեր անձնական մարզիչը
    Խելացի թևնոցը կվերլուծի Ձեր ֆիզիկական ակտիվությունը և կտա խորհուրդներ մարզումները բարելավելու վերաբերյալ:
  • Ներդրված GPS ընդունիչ
    Էներգիայի քիչ սպառման շնորհիվ՝ Դուք կարող եք օգտագործել Ձեր խելացի թևնոցի GPS ընդունիչը մինչև 7 ժամ: Երկար վազքերի ժամանակ Դուք հստակ կարող եք հասկանալ` որտեղ եք գտնվում և քանի կիլոմետր եք անցել: HUAWEI Band 3 Pro-ն գնահատում է մարզումների արդյունքները իրական ժամանակում, այդ թվում նաև VO2 max ցուցանիշը և վերականգնման ժամանակը:
  • Բարելավեք լողի Ձեր ցուցանիշները
    Լողացե՛ք ինչպես չեմպիոնը խելացի ալգորիթմի շնորհիվ, որը հաշվարկում է լողի ցուցանիշները ինչպես փակ լողավազանում, այնպես էլ բացօթյա ջրային հատվածներում և օգնում է դրանք բարելավել: HUAWEI Band 3 Pro ջրակայուն թևնոցը դիմակայում է մինչև 50մ խորության ճնշմանը և հավաքագրում է տվյալներ մարզման մասին՝ այրված կալորիաների չափը, անցած շրջագծերը, SWOLF միջին ցուցանիշը, որի շնորհիվ կարող եք բարելավել Ձեր արդյունքները:
  • Կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաներ
    Գործիքակազմ, որը Ձեզ կօգնի կառավարել Ձեր կյանքը:
  • Կառավարի՛ր կյանքդ մատի մեկ հպումով
    Խելացի թևնոցը կօգնի վերահսկողության տակ պահել կյանքի բոլոր կարևոր հատվածները: Մատի մեկ հպումով Դուք կարող եք տեսնել Ձեր սմարթֆոնի գտնվելու վայրը, տեսնել ելքային զանգերը և զանգահարողների հեռախոսահամարները, անջատել զանգերը, նախապես կարդալ հաղորդագրության բովանդակությունը, կարգավորել տեսախցիկի թայմերը և կառավարել այն:
  • Տեխնիկական տվյալներ