-->
HUAWEI FreeBuds Lite
HUAWEI FreeBuds Lite
    Անլար
    Bluetooth 4.2
    55 մԱ/ժ (ականջակալ) 410 մԱ/ժ լիցքավորման պատյան
    3 ժ. 1 ժամ լիցքավորելուց հետո
    12ժ. ամբողջական լիցքավորումից հետո
    Գույնը` սև, սպիտակ






59900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI FreeBuds Lite
    Ձեր երաժշտական ուղեկիցը:
  • Անհատականացված և ոճային դիզայն
    Գոլֆի փայտիկի դիզայնով ոգեշնված այս ականջակալները կդառնան Ձեր ինքնավստահության աղբյուրը։
  • Դասական և ժամանակակից գույներ
    Նուրբ և հարթ մակերևույթով ականջակալը ներկայանում է դասական և նորաձև գույներով` ածխե սև և կերամիկական սպիտակ:
  • Արագ միացում*
    Պարզապես պետք է բացել սարքի լիցքավորման պատյանը, և ականջակալներն ավտոմատ կերպով կմիանան այն սարքին, որին նախկինում միացված են եղել։
  • Ավտոմատացված դադար
    Ականջակալի մեջ ներդրված ինֆրակարմիր սենսորը թույլ է տալիս ավտոմատ կերպով դադարեցնել երաժշտությունը` ականջակալը հանելու դեպքում։
  • Հիանալի և որակյալ հնչողություն
    Ականջակալի կատարյալ բարձրախոսները և աուդիոյի հավասարակշռված հնչողությունն ապահովում են ձայնային բարձր որակի կատարողականություն:
  • Առավելագույնս հարմարեցված օգտագործման համար
    Հիպոալերգետիկ սիլիկոնից պատրաստված թեթև ականջակալը 3 զույգ փոխարինվող ականջախցանների հետ հարմարավետ է դարձնում էրգոնոմիկ դիզայնով ականջակալի նույնիսկ երկար ժամանակով օգտագործումը։
  • Շնչող ականջախցաններ մարզումների համար
    Այս շնչող ականջախցանները ստեղծված են հատուկ մարզումների համար։ Ձայնային ճնշման կրճատումը հարմարավետ է դարձնում կրելու համար։ Իսկ դրսում գտնվելու ժամանակ արտաքին աղմուկը չի խանգարի ականջակալները օգտագործելու համար։ Բացի այդ, ականջակալները նվազեցնում են ստետոսկոպի ազդեցությունը և ապահովում են ավելի բարելավված կատարողականություն։
  • Կրկնակի հպումով կառավարում
    Ականջակալի վերահսկումն այժմ ավելի հեշտ է, էլեգանտ և արդյունավետ: Պարզապես պետք է կրկնակի դիպչել ականջակալին։ Ձայնային օգնական - Մատով կրկնակի դիպչեք ձախ ականջակալին` ձայնային օգնականի միջոցով սմարթֆոնն ակտիվացնելու և վերահսկելու համար: Զանգերին պատասխանել և անջատել - Մատով կրկնակի դիպչեք ցանկացած ականջակալի զանգը պատասխանելու կամ անջատելու համար։ Երաժշտությունը միացնել և դադարեցնել - Մատով կրկնակի դիպչեք աջ ականջակալին երգը միացնելու համար և կրկնակի դիպչեք երգն անջատելու համար։
  • Ձայնամեկուսացում
    Յուրաքանչյուր ականջակալ ունի աղմուկը մեկուսացնող երկու միկրոֆոններ, այնպես որ կարող եք զանգեր կատարել նույնիսկ աղմկոտ միջավայրում:
  • Կատարողականություն
    12 ժամ աուդիո նվագարկում ամբողջական լիցքավորումից հետո։ 3 ժամ աուդիո նվագարկում 1 ժամ լիցքավորելուց հետո։ 90 րոպե աուդիո նվագարկում 15 րոպե լիցքավորելուց հետո։
  • Ջրակայունություն ամենօրյա օգտագործման ժամանակ
    Հատուկ նանո-ծածկույթով ականջակալներն ապահովում են IPX4 ջրակայունության ստանդարտ։ Այժմ Դուք կարող եք օգտագործել այս ականջակալներն ինչպես ամենօրյա մարզումների, այնպես էլ անձրևոտ օրերի ժամանակ։
  • Տեխնիկական տվյալներ