Facebook Image Tracker
P smart Z
P smart Z
    • 6,59’’, 2340 х 1080
    • EMUI 9.0` Android 9-ի հիման վրա
    • 4 ԳԲ RAM + 64 ԳԲ ROM
    • GPS / AGPS / Glonass
    • Դիմային: 16 ՄՊ, Հիմնական: 16 ՄՊ + 2 ՄՊ
    • 4000 մԱ/ժ,
    • Զմրուխտե կանաչ, Կեսգիշերային սև, Սապֆիրային կապույտ
    • NFC
129900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Տպավորիչ դիզայն
    HUAWEI P smart Z սմարթֆոնի իրանի առանձնահատուկ եզրագիծը նրան առանձնացնում է բոլորից։ Իրանի փայլող մակերեսը հաճելի է դիպչելիս և հարթ է, ինչպես մետաքսը։
  • Առանց շրջանակի Ultra FullView էկրան
    6.59” HUAWEI Ultra FullView առանց շրջանակի էկրանն ապահովում է հնարավորինս լայն տեսանելիություն։ Շրջանակների գրեթե լիակատար բացակայության շնորհիվ Դուք կվայելեք յուրաքանչյուր գործողություն սմարթֆոնով` լինի այն տեսանյութեր դիտելը, բջջային խաղեր խաղալը, թե էլեկտրոնային գրքեր կարդալը։
  • Յուրահատուկ դիմային տեսախցիկ
    HUAWEI P smart Z սմարթֆոնի առջևի տեսախցիկն ակտիվանում է «սելֆի» ռեժիմը միացնելուց անմիջապես 1 վայրկյան հետո և ավտոմատ կերպով անհետանում է, երբ նկարահանումներն ավարտվում են։ Բացահայտեք դիմանկարներ անելու նոր և արտասովոր հնարավորությունները։
  • Նոր ներդրված տեսախցիկ
    15 կգ Ճնշման դիմակայություն։ 100000+ դիմացկունություն և ամրություն (փորձարկված է)։ -20°C-ից +60°C ջերմաստիճանի դիմադրողականություն։
  • Ցնցող դիմանկարներ` հիմնված արհեստական ինտելեկտի վրա
    16 ՄՊ դիմային տեսախցիկը ճանաչում է նկարահանման 8 սցենարներ և դրանց վրա կիրառում է տարբեր պարամետրեր և ֆիլտրեր։ HUAWEI P smart Z սմարթֆոնը թույլ է տալիս լուսանկարել վառ և հիշարժան սելֆիներ ցանկացած պայմաններում։
  • Լրացուցիչ ոսպնյակ բարձրորակ լուսանկարների համար
    6P ոսպնյակով հագեցած HUAWEI P smart Z սմարթֆոնի հիմնական տեսախցիկը թույլ է տալիս ավելի լավ կլանել լույսը, որն իր հերթին բարձրացնում է պատկերների կոնտրաստը` ավելի որակյալ և լուսավոր լուսանկարներ ստանալու համար։ Ձեր լուսանկարները կլինեն ավելի պարզ, պայծառ և իրատեսական` համեմատած 5P ոսպնյակներով հեռախոսների հետ։
  • Տպավորիչ 3D ինքնանկարներ
    Դիմանկարների 3D ռետուշավորումն այժմ հասանելի է HUAWEI P smart Z սմարթֆոնի համար։ Թե՛ դիմային և թե՛ հիմնական տեսախցիկները կարող են ռետուշավորել Ձեր դիմանկարները հատուկ էֆեկտներով` յուրաքանչյուր իրավիճակում Ձեր լավագույն տեսքն ունենալու համար։
  • Ընդլայնված ԱԻ լուսանկարչություն
    ԱԻ (արհեստական ինտելեկտ) ալգորիթմի աջակցությամբ HUAWEI P smart Z սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կարող է իրական ժամանակում ճանաչել 22 կատեգորիաներ և 500+ տեսարաններ, ինչպես նաև խելացիորեն վերլուծել և օպտիմիզացնել տեսարանները` յուրաքանչյուր լուսանկար դարձնելով ավելի ճշգրիտ և վառ։
  • Արագ և էֆեկտիվ աշխատանք
    Առաջադեմ Kirin 710F 8 միջուկանի պրոցեսորն արդյունավետորեն բարելավում է տվյալների մշակման արագությունը և նվազեցնում սմարթֆոնի էներգիայի սպառումը։ Ձեր հեռախոսը կաշխատի սահուն, նույնիսկ եթե Դուք խաղում եք գրաֆիկական ինտենսիվ խաղեր և իրականացնում եք առցանց ուղիղ հեռարձակում:
  • 4 ԳԲ RAM + 64 ԳԲ ROM
    HUAWEI P smart Z սմարթֆոնն ապահովում է 64 GB ներքին հիշողություն և թույլ է տալիս պահպանել բոլոր կարևոր լուսանկարները, տեսանյութերը և հաղորդագրությունները Ձեր սմարթֆոնի մեջ։ Կարող եք նաև տեղադրել մինչև 512 ԳԲ հիշողության քարտ և ընդլայնել Ձեր սմարթֆոնի հիշողությունը յուրաքանչյուր անմոռանալի պահ հիշողություն դարձնելու համար:
  • Հզոր մարտկոց
    Ներկառուցված 4000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աշխատում է խելացի էներգախնայող պրոցեսորի հետ, որը մեծապես բարձրացնում է սմարթֆոնի աշխատունակությունը։ HUAWEI P smart Z սմարթֆոնը կարող եք օգտագործել ողջ օրվա ընթացքում, կատարել տարբեր գործողություններ և չանհանգստանալ սմարթֆոնի լիցքավորման մասին։
  • EMUI 9.0` խելացի կյանք
    EMUI 9.0-ն ապահովում է պարզ ինտերակտիվ դիզայն և ավելի խելացի գործառույթներ` սմարթֆոնի էլ ավելի դյուրին օգտագործման համար։ Այս սմարթֆոնը կօգնի Ձեզ կատարել յուրաքանչյուր գործողություն առավել արդյունավետությամբ։
  • USB Type-C միակցիչ արագ լիցքավորելու համար
    Սիմետրիկ USB Type-C միակցչի շնորհիվ այլևս կարիք չկա անհանգստանալու, թե որ կողմից միացնել USB մալուխը: Ձեր սմարթֆոնի լիցքավորումը այժմ դարձել է ավելի դյուրին և արագ։
  • Տեխնիկական տվյալներ