Facebook Image Tracker
Band 4
Band 4
    Հրաբխային սև
    Apollo 3
    0.96 դյույմ
    Android 4.4 կամ բարձր
    iOS 9.0 կամ բարձր
    Հզորությունը` 91 մԱ/ժ
    Աշխատանքի ջերմաստիճանը -10 °C-ից մինչև +45 °C
    5ATM
23900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Band 4
    Գունավոր սենսորային էկրան, քնի, սրտի զարկերի, մարզումների մոնիտորինգ, հարմարավետ լիցքավորում և երկար օգտագործում։
  • Ժամանակակից և էրգոնոմիկ դիզայն
    Ոճային և խելացի HUAWEI Band 4 թևնոցը հասանելի է հրաբխային սև գույնով։ Տպավորիչ ինտերֆեյսով և խելացի ծանուցումներով հագեցած 2.5D սենսորային գունավոր էկրանը նոր փորձառության սկիզբն է։
  • Քո կյանքի բոլոր յուրահատուկ կողմերը
    Անհատականացրեք Ձեր HUAWEI Band 4 խելացի թևնոցը։ HUAWEI Watch Face Store-ն առաջարկում է թևնոցի էկրանի տարբեր ֆոներ յուրաքանչյուր ոճի համար` մուլտֆիլմեր, սպորտ, բարձր տեխնոլոգիաներ Ձեր ընտրության համար: Ոճը փոխվում է Ձեր տրամադրության հետ։
  • Հեշտ լիցքավորում և երկար օգտագործում
    Ազատեք Ձեզ ավելորդ լարեր պահելու հոգսից։ HUAWEI Band 4 թևնոցի ներկառուցված USB վարդակը հարմար է միացնել յուրաքանչյուր USB լիցքավորիչի, այնպես որ այն կարող եք լիցքավորել ցանկացած վայրում և ցանկացած պահի։ Մեկ լիցքավորումն ապահովում է թևնոցի շուրջ 6 օր օգտագործում։
  • Զարկերի խելացի մոնիտորինգ
    HUAWEI TruSeen ™ 3.5 տեխնոլոգիան ապահովում է սրտի զարկերի ճշգրիտ չափում` շնորհիվ պրոֆեսիոնալ օպտիկական ցուցիչի, տվյալների մշակման չիպի և արհեստական բանականության հիման վրա աշխատող ալգորիթմի։ Եթե Ձեր սրտի զարկերը գերազանցում է նորմայի շեմը, ապա թևնոցն ուղարկում է Ձեզ ծանուցում դրա մասին։ Գիշերային հատուկ ռեժիմը նույնպես թույլ է տալիս չափել Ձեր սրտի զարկերը գիշերվա ընթացքում՝ առանց քունը խանգարելու։
  • Խնամք Ձեր հանգիստ քնի համար
    Առողջ քունը առողջ կյանքի գրավականն է։ HUAWEI TruSleep™ 2.0 տեխնոլոգիան վերահսկում է Ձեր սրտի աշխատանքը քնի ժամանակ, ստացված տվյալների հիման վրա ճանաչում է քնի փուլերը և վերլուծում դրանց որակը։ HUAWEI Band 4 թևնոցն առանձնացնում է քնի 6 տեսակ և առաջարկություններ է տրամադրում դրա որակի բարելավման համար։
  • Ակտիվ ապրելակերպ
    HUAWEI Band 4 թևնոցն օժանդակում է ֆիզիկական ակտիվության 9 ռեժիմներ` վազք փողոցում և վազքուղու վրա, քայլք փողոցում և վազքուղու վրա, հեծանվավազք, վարժական հեծանիվի վարում, էլիպս, թիավարում, ազատ մարզում. թևնոցը խելացիորեն վերահսկում է այս ֆիզիկական գործողությունները։ Դասընթացի ավարտին խելացի թևնոցը ներկայացնում է մանրամասն վիճակագրություն` ներառյալ զարկերը, կատարված քայլերի քանակը, հեռավորությունը, արագությունը, այրված կալորիաները և այլ տվյալներ։ Սա թույլ է տալիս բարձրացնել հետագա դասընթացների արդյունավետությունը։
  • Ձեր խելացի օգնականը
    HUAWEI Band 4 խելացի թևնոցը ցույց է տալիս հաղորդագրությունները և զանգերի վերաբերյալ ծանուցումները, աջակցում է հեռախոսի որոնման գործառույթներին և լուսանկարների հեռակա կառավարմանը և այս բոլոր գործողությունները` Ձեր դաստակի վրա։ Դարձրեք կյանքն ավելի հարմարավետ HUAWEI Band 4-ի հետ։
  • Տեխնիկական տվյալներ