Facebook Image Tracker
Y9 Prime 2019
Y9 Prime 2019
    Կեսգիշերային սև, Սապֆիրային կապույտ
    6,59’’
    Hisilicon Kirin 710F
    EMUI 9.0` Android 9-ի հիման վրա
    4 ԳԲ + 128 ԳԲ
    Դիմային տեսախցիկ` 16 ՄՊ FF
    Հիմնական տեսախցիկ` 16 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ
    4000 մԱ/ժ
139900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Առկայծելով լույսի տակ
    HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի իրանի առանձնահատուկ եզրագիծը նրան առանձնացնում է բոլորից։ Իրանի փայլող մակերեսը հաճելի է դիչելիս և հարթ է, ինչպես մետաքսը։
  • Առանց շրջանակի Ultra FullView էկրան
    6.59” HUAWEI Ultra FullView առանց շրջանակի էկրանն ապահովում է հնարավորինս լայն տեսանելիությունը։ Շրջանակների գրեթե լիակատար բացակայության շնորհիվ Դուք կվայելեք յուրաքանչյուր գործողություն սմարթֆոնով` լինի տեսանյութեր դիտել, բջջային խաղեր խաղալ, թե էլեկտրոնային գրքեր կարդալ։
  • Յուրահատուկ դիմային տեսախցիկ
    HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի առջևի տեսախցիկն ակտիվանում է «սելֆի» ռեժիմը միացնելուց անմիջապես 1 վայրկյան հետո և ավտոմատ կերպով անհետանում է, երբ նկարահանումներն ավարտվում են։ Բացահայտեք դիմանկարներ անելու նոր և արտասովոր հնարավորությունները։
  • Նոր ներդրված տեսախցիկ
    15 կգ Ճնշման դիմակայությու։ 100000+ դիմացկունություն և ամրություն (փորձարկված է)։ -20°C-ից 60°C ջերմաստիճանի դիմադրություն։
  • Ցնցող դիմանկարներ հիմնված արհեստական ինտելեկտի վրա
    16 ՄՊ դիմային տեսախցիկը ճանաչում է նկարահանման 8 սցենար և դրանց վրա կիրառում է տարբեր պարամետրեր և ֆիլտրեր։ HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնը թույլ է լուսանկարել վառ և հիշարժան սելֆիներ ցանկացած պայմաններում։
  • 16 ՄՊ եռակի տեսախցիկ
    16 ՄՊ հիմնական տեսախցիկ` լուսավոր և պարզ լուսանկարների համար, 8 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսախցիկ 120 աստիճան տեսողության դաշտով և 2 ՄՊ խորության տեսախցիկ` լանդշաֆթերի մեծությունը նկարելու համար. եռակի հիմնական տեսախցիկները միշտ կարող են ֆիքսել Ձեր կյանքի կարևորագույն հիշողությունները։
  • Ուլտրալայն անկյունով ոսպնյակներ
    Հիմնական 8 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսախցիկը կարող է որսալ ճարտարապետական շքեղությունները, հսկայական լեռնաշղթաները կամ էլ լուսանկարել տպավորիչ խմբային լուսանկարներ` ընդգրկելով տեսարանի յուրաքանչյուր դետալ իր ողջ պարզությամբ։ Որսացեք ողջ տեսարանը ավելի լայն տեսանկյունից։
  • Տպավորիչ 3D ինքնանկարներ
    Դիմանկարների 3D ռետուշավորումն այժմ հասանելի է HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի համար։ Թե՛ առջևի և թե՛ հետևի տեսախցիկները կարող են ռետուշավորել Ձեր դիմանկարներըը էֆեկտներով` յուրաքանչյուր իրավիճակում Ձեր լավագույն տեսքն ունենալու համար։
  • Ընդլայնված ԱԻ լուսանկարչություն
    ԱԻ (արհեստական ինտելեկտ) ալգորիթմի աջակցությամբ HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնի հիմնական տեսախցիկը կարող է իրական ժամանակում ճանաչել 22 կատեգորիաներ և 500+ տեսարաններ, ինչպես նաև խելացիորեն վերլուծել և օպտիմիզացնել տեսարանները` յուրաքանչյուր լուսանկար դարձնելով ավելի ճշգրիտ և վառ։
  • Արագ և էֆեկտիվ աշխատանք
    Առաջադեմ Kirin 710F 8 միջուկանի պրոցեսորն արդյունավետորեն բարելավում է տվյալների մշակման արագությունը և նվազեցնում սմարթֆոնի էներգիայի սպառումը։ Ձեր հեռախոսը կաշխատի սահուն, նույնիսկ եթե Դուք խաղում եք բարձր համակարգային պահանջներով խաղեր և իրականացնում եք առցանց ուղիղ հեռարձակում։
  • 4 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
    HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնն ապահովում է 128 GB ներքին հիշողություն և թույլ է տալիս պահպանել բոլոր կարևոր լուսանկարները, տեսանյութերը և հաղորդագրությունները ձեր սմարթֆոնի մեջ։ Կարող եք նաև տեղադրել մինչև 512 ԳԲ հիշողության քարտ և ընդլայնել Ձեր սմարթֆոնի հիշողությունը յուրաքանչյուր պահն անմոռանալի դարձնելու համար։
  • Հզոր մարտկոց
    Ներկառուցված 4000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցն աշխատում է խելացի էներգախնայող պրոցեսորի հետ, որը մեծապես բարձրացնում է սմարթֆոնի աշխատունակությունը։ HUAWEI Y9 Prime 2019 սմարթֆոնը կարող եք օգտագործել ողջ օրվա ընթացքում, կատարել տարբեր գործողություններ և չանհանգստանալ սմարթֆոնի լիցքավորման մասին։
  • EMUI 9.0 խելացի կյանք
    EMUI 9.0-ն ապահովում է պարզ ինտերակտիվ դիզայն և խելացի գործառույթներ` սմարթֆոնի ավելի դյուրին օգտագործման համար։ Այս սմարթֆոնը կօգնի Ձեզ կատարել յուրաքանչյուր գործողություն առավել արդյունավետությամբ։
  • USB Type-C միակցիչ՝ արագ լիցքավորելու համար
    Սիմետրիկ USB Type-C միակցչի շնորհիվ այլևս կարիք չկա անհանգստանալու, թե որ կողմից միացնել USB մալուխը: Ձեր սմարթֆոնի լիցքավորումը այժմ դարձել է ավելի դյուրին և արագ։
  • Տեխնիկական տվյալներ