Facebook Image Tracker
nova 5T
nova 5T
    Երկնագույն, Սև, Մանուշակագույն
    6,26 դյույմ
    HUAWEI Kirin 980 8 միջուկանի
    EMUI 9.1 (Android 9-ի հիման վրա)
    6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
    Հիմնական տեսախցիկ: 48 ՄՊ + 16 ՄՊ + 2 ՄՊ + 2 ՄՊ
    Դիմային տեսախցիկ: 32 ՄՊ
    3 750 մԱ/ժ
229900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Huawei nova 5T
    Ինովացիոն առկայծում։ Արհեստական ինտելեկտով աշխատող հնգակի տեսախցիկների համակարգ
  • Յուրահատուկ գունապնակ
    HUAWEI nova 5T սմարթֆոնի պայծառ գույները, յուրահատուկ հյուսվածքները և արտասովոր դիզայնը ստեղծում են տարածության անսահմանության զգացողություն։ Լույսի և ստվերի հակադրության պատճառով հետևի վահանակի հարթ մակերեսը եզակի հյուսվածքով ստեղծում է սյուրռեալ և ֆանտաստիկ 3D ազդեցություն։
  • Ապաբլոկավորում մեկ հպումով
    Սմարթֆոնի կողքին տեղակայված մատնահետքի սկաները HUAWEI nova 5T անփոխարինելի ձևավորման տարրն է և ապահովում է սարքի արագ և հարմարավետ ապաբլոկավորումը մեկ հպումով։ Նրա շնորհիվ Դուք բաց չեք թողնի ոչ մի կարևոր որևէ երևույթ։
  • Դեպի անսահմանություն
    HUAWEI nova 5T սմարթֆոնը Ձեզ է ներկայանում ամբողջական էկրանով, որն ապահովում է սմարթֆոնի էկրանի օգտագործելի տարածքի առավելագույն մակերես։ Էկրանի տակ թաքնված առջևի տեսախցիկը HUAWEI nova 5T սմարթֆոնի անթափանց էկրանը դարձնում է ավելի նուրբ և ապահովում է օգտագործողի առանձնահատուկ փորձ։
  • Պրոֆեսիոնալ տեսախցիկներ` Ձեր գրպանի մեջ
    Արհեստական ​​ինտելեկտի աջակցությամբ HUAWEI nova 5T սմարթֆոնի հիմնական տեսախցիկը բաղկացած է չորս ոսպնյակներից։ Հիմնական ոսպնյակները թույլ են տալիս ստեղծել վառ լուսանկարներ բարձր բանաձևով, ուլտրալայն անկյունով ոսպնյակներն օգնում են որսալ պատկերները ավելի լայն տեսադաշտով, մակրո ոսպնյակները հիանալի են փոքր դետալներ նկարելու համար, իսկ բոքեհ էֆեկտ ստեղծելու համար նախատեսված ոսպնյակները թույլ են տալիս լավագույնս որսալ դիմանկարները՝ անթերի հետնամասով։ Վիդեոնկարահանումները նույնպես առաջատար են. HUAWEI nova 5T սմարթֆոնը ցանկացած պայմաններում կարող է նկարել բարձրորակ տեսանյութեր։ Ֆոտո և վիդեո մշակման հզոր ալգորիթմները կօգնեն Ձեզ ցանկացած պահի, ցանկացած վայրում ունենալ բարձրորակ և դետալներով հարուստ պատկեր։
  • Որսա յուրաքանչյուր ոգեշնչանք
    Արդյունաբերության առաջատար 1/2 դյույմանոց սենսորն ու 48 ՄՊ ոսպնյակներն ապահովում են պրոֆեսիոնալ որակի լուսանկարներ, որոնք արված են HUAWEI nova 5T սմարթֆոնի հետ։ Արհեստական ինտելեկտի վրա հիմնված գիշերային ռեժիմը տեսախցիկին թույլ է տալիս կլանել ավելի շատ լույս և նվազեցնել աղմուկը լուսանկարում, իսկ խելացի պատկերի ինտելեկտուալ կայունացման ֆունկցիան նվազեցնում է ձեռքի դողի ազդեցությունը և Ձեր գիշերային կադրերը դարձնում էլ ավելի բարձրորակ։
  • Ստեղծված լավագույն պահերի համար
    Լայն անկյունային լուսանկարները հիանալի փոխանցում են վիթխարի ճարտարապետական կառույցների վեհությունը և ցույց են տալիս կյանքի դրամատիկ պահերը։ Նման լուսանկարներ ստեղծելու համար օգտագործեք HUAWEI nova 5T սմարթֆոնի ուլտրալայն անկյունով ոսպնյակները f/2.2 բացվածքով։ Ընդարձակեք Ձեր հորիզոնները։
  • Բացահայտիր նոր աշխարհը
    Գոյություն ունեն գեղեցկության չբացահայտված աշխարհներ նրանց համար, ովքեր բացահայտելու հնարավորություն ունեն։ Սուպեր մակրո ոսպնյակները թույլ են տալիս մոտիկից լուսանկարել պատկերները` մինչև 4 սմ հեռավորությունը, որը հնարավորություն է տալիս յուրովի ուսումնասիրել Ձեզ շրջապատող զարմանալի աշխարհը։
  • Պրոֆեսիոնալ դիմանկարներ բոքեհի էֆեկտով
    Kirin 980 կենտրոնական պրոցեսորում ինտեգրված թվային պատկերի մշակման շնորհիվ, HUAWEI nova 5T սմարթֆոնը հնարավորություն է տալիս նկարահանել պրոֆեսիոնալ դիմանկարներ։ Սմարթֆոնի ֆոտոխցիկը ստեղծում է բոքեհ էֆեկտով ցնցող դիմանկարներ։
  • Եղեք միշտ բարձունքին
    Գեղեցկությունը մեզնից յուրաքանչյուրի մեջ է։ Իսկ այն ընդգծեք HUAWEI nova 5T սմարթֆոնի դիմային տեսախցիկներով արված պայծառ սելֆիներով։ Էկրանի վերին անկյունում թաքնված արհեստական ինտելեկտով աշխատող 32 ՄՊ տեսախցիկը շեշտում է Ձեր դեմքի եզակի առավելությունները և ներկայացնում է Ձեր կերպարը նորովի։ 4-ը 1-ում պիքսելով տեխնոլոգիան ապահովում է անթերի պայծառ ու հստակ սելֆիներ, իսկ արհեստական ինտելեկտը հավասարակշռում է լույսի ազդեցությունը` օպտիմալացնելով հետնամասը։ Այս սմարթֆոնի շնորհիվ Դուք կհիանաք Ձեր արտաքինով։
  • Անզիջում կատարողականություն
    Կյանքը լի է մեծ, կարևոր ֆայլերով. լուսանկարներ, տեսանյութեր, ծրագրեր և այլն, որոնք կարող են դանդաղեցնել սմարթֆոնների կատարողականությունը։ Բայց HUAWEI nova 5T սմարթֆոնի 6 ԳԲ RAM հիշողությունն արագացնում է սմարթֆոնի կատարողականությունը և թույլատրում է բազմաթիվ ծրագրերի օգտագործում, իսկ մինչև 128 ԳԲ հիշողությունը Ձեզ տրամադրում է սմարթֆոնի մեջ ազատ տեղ բոլոր այն երգերի, կինոնկարների և ծրագրերի համար, որոնք Դուք սիրում եք։ Խելացի տեխնոլոգիա, Դուք այլևս փոխզիջումների կարիք չունեք։
  • Արագ լիցքավորում
    Դանդաղ լիցքավորումը դանդաղեցնում է Ձեր կյանքի տեմպը. հատկապես երկար օգտագործման ժամանակ։ Բայց HUAWEI nova 5T սմարթֆոնի 3750 մԱ/ժ մարտկոցը ունի 22.5 Վտ HUAWEI SuperCharge լիցքավորման համակարգ։ Լիցքավորեք Ձեր մարտկոցը 30 րոպեում 50%-ով։
  • Խաղա հաղթելու համար. GPU Turbo
    Turbo GPU տեխնոլոգիայի նորացված տարբերակը զգալիորեն բարելավում է Kirin 980 պրոցեսորի և GPU-ի աշխատանքը` օպտիմալացնելով շատ սիրված բջջային խաղերի կատարողականությունը։
  • Տեխնիկական տվյալներ