Facebook Image Tracker
Y6s
Y6s
    Բաց կապույտ, Աստղային սև
    6.09 դյույմ
    EMUI 9.1 (Android 9-ի հիման վրա)
    3ԳԲ RAM + 64ԳԲ ROM
    Հիմնական տեսախցիկ` 13ՄՊ, F/1.8 AF
    Դիմային տեսախցիկ` 8ՄՊ, F/2.0 FF
    3020 մԱ/ժ
84900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Առանց շրջանակի 6.09” էկրան
    Գրավիչ 6.09” կաթիլային էկրանը` իրանի և էկրանի 87% հարաբերակցությամբ, ապահովում է ընդլայնված տեսադաշտ խաղեր խաղալու, ընթերցանության և սմարթֆոնով զբաղվելու համար։ HUAWEI Y6s-ը նաև արգելափակում է վնասակար կապույտ լույսը TÜV Rheinland սերտիֆիկացված էկրանի շնորհիվ, որը պաշտպանում է Ձեր աչքերի տեսողությունն ամբողջությամբ։
  • Յուրահատուկ, ինչպես սիրում ես
    HUAWEI Y6s սմարթֆոնը ներկայանում է երկու` բնությունից ոգեշնչված գույներով։ Բաց կապույտ գույնով ներկայացող սմարթֆոնի իրանի փայլուն և անփայլ մասերը ներդաշնակ միաձուլվում են իրար` առանձնացնող գծի և մատնահետքի տվիչի շնորհիվ։ Իսկ աստղային սևը յուրահատուկ հմայքով փայլում է լույսի մեջ թաքնված ռեֆլեկտիվ մասնիկներով, ինչպես երկնքում փայլող աստղերը։
  • 3 ԳԲ + 64 ԳԲ. մեծ հիշողություն
    Պահեք Ձեր սիրելի ֆիլմերը, լուսանկարներն ու հավելվածները ինչքան ուզում եք 64 ԳԲ ROM հիշողություն և մինչև 512 ԳԲ ընդլայնվող հիշողության շնորհիվ։ Ավելին, EROFS տեխնոլոգիան կարող է ավտոմատ կերպով փոքրացնել այլ ծրագրերում պահված ֆայլերի չափսը մինչև 2 ԳԲ` ավելացնելով պահպանման հնարավորությունները։
  • Ընդլայնված կատարողականություն
    Ներդրված ութ միջուկանի 12 նանոմետր չիպսեթը ներառում է չորս մեծ միջուկ՝ 2.3 ԳՀց հաճախականությամբ և չորս փոքրիկ միջուկներ՝ 1.8 ԳՀց հաճախականությամբ՝ արդյունավետորեն բարձրացնելով սմարթֆոնի կատարողականությունը մինչև լիարժեք արագություն և կրճատելով էլեկտրաէներգիայի սպառումը։
  • Ապաբլոկավորում մեկ հայացքով
    HUAWEI Y6s սմարթֆոնն ապահովում է ապաբլոկավորում դեմքի և մատնահետքի տվիչի օգնությամբ։ Այս հեռախոսը կարող է ակնթարթորեն ապաբլոկավորվել և կատարելապես պաշտպանում է Ձեր անձնական տեղեկատվությունը։
  • HUAWEI SuperSound
    HUAWEI Y6s սմարթֆոնը կարող է խելացիորեն վերարտադրել երաժշտության բասը և ավելի բարձր հաճախականությունները` նույնիսկ բարձրաձայն երաժշտության մեջ Super Linear Speaker-ի շնորհիվ։ Այս սմարթֆոնը Ձեր անձնական շարժական բարձրախոսն է տանը երաժշտություն լսելիս, ընկերների հետ զվարճանալիս կամ էլ լողափում հանգստանալիս։
  • Տպավորիչ տեսախցիկներ
    Որսացեք յուրաքանչյուր ֆանտաստիկ ակնթարթ 13 ՄՊ հիմնական և 8 ՄՊ դիմային տեսախցիկի շնորհիվ։ Իսկ շնորհիվ f/1.8 դիաֆրագմայով լայն օբյեկտիվի, որը հնարավորություն է տալիս մինչև 50% լույսի ներթափանցման, Ձեր լուսանկարների որակն ու հստակությունը կբարելավվի անկախ օրվա ժամից։
  • Խելացի մարտկոց
    HUAWEI Y6s սմարթֆոնի 3020 մ/Աժ մարտկոցն օժտված է մարտկոցի խելացի օպտիմիզացիայով։ Ապարատային համակարգչային ծրագրերով աշխատող ծրագրակազմը աշխատում է համատեղ Ձեր սմարթֆոնի կատարողականությունն ամբողջ օրվա ընթացքում բարձր պահելու համար։
  • EMUI 9.1. խելացի կյանք
    EMUI 9.1-ի աջակցությամբ ստեղծված պարզ և ինտուիտիվ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս օգտագործել սմարթֆոնը հեշտությամբ և առանց սթրեսի։ Easy Mode, Phone Clone և ամբողջ էկրանով ժեստերի նավիգացիան ավելի շատ տարբերակներ են տրամադրում հարմարավետ և խելացի կյանքի համար։
  • Տեխնիկական տվյալներ