Facebook Image Tracker
Huawei Watch 2
Huawei Watch 2
    • IP68 ջրա- և փոշեկայուն
    • Բազմաթիվ թվատախտակներ
    • Կրկնակի խոսափող
    • Հավելվածների տեղադրում
    • Ներկառուցված GPS + Glonass
    • Սրտի աշխատանքի մոնիտորինգ
    • 420 մԱ/ժ մարտկոց
    • Սենսորային էկրան 1.2" AMOLED 326PPI
    • NFC
183900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • 4G սպորտային սմարթ ժամացույց
    4G ավտոնոմ միացումը հնարավորություն է տալիս ժամանակ առ ժամանակ կախված չլինել սմարթֆոնից խելացի հավելվածներով հագեցած ժամացույցի շնորհիվ: Եղեք մոտիվացված վազքի մարզչի պրոֆեսիոնալ ֆունկցիայի շնորհիվ: HUAWEI WATCH 2 ժամացույցները թողարկվում են սպորտային և դասական ոճերի մեջ:
  • Դասական ժամացույցի էսթետիկան
    Գնահատեք առաջատար տեխնոլոգիաների և ժամացույցների արտադրման ավանդույթների համադրությունը, ինչպես նաև տարբեր ոճի ինտերֆեյսների ընտրման հնարավորությունը:
  • Կատարյալ պարզություն և հարմարավետություն
    Գոտու անցքերը ավելի ցածր են տեղակայված առաջին դասի` HUAWEI WATCH-ի համեմատ: Այսպիսի դիզայնն առավել պարզ է և հարմար, ինչպես նաև ապահովում է ժամացույցի լավագույն աշխատանք մարզվելիս` սրտի աշխատանքի ռիթմի չափման ժամանակ:
  • Ընտրեք ձեր ոճին համապատասխան գոտի
    HUAWEI WATCH 2 Classic-ը համատեղելի է 22մմ լայնությամբ ստանդարտ գոտիների հետ: Գոտիները հնարավոր է հեշտությամբ փոխել՝ համապատասխանեցնելով ձեր ոճին:
  • Թվատախտակի ընտրությունը հատուկ օրվա համար
    Օգտագործեք տեղեկատվական և ձեր կարիքներին համապատասխան՝ կարգավորվող թվատախտակները, որոնք կարտացոլեն ձեր տրամադրությունն օրվա ընթացքում:
  • Պաշտպանություն ջրից և փոշուց
    IP68 ջրի և փոշու դեմ պաշտպանության դասը նշանակում է, որ HUAWEI WATCH 2 չի ենթարկվի արտաքին անցանկալի ազդեցություններին և չի հիասթափեցնի ձեզ:
  • Մշտապես և ամենուրեք կապի մեջ
    Վայելեք կյանքը՝ առանց շեղվելու հեռախոսի ուղղությամբ: Մնացեք կապի մեջ և կատարեք զանգեր՝ գտնվելով ճանապարհին:
  • 4G միացման հնարավորություն
    HUAWEI WATCH 2 մոդելի հետ, որն ունի SIM քարտերի կամ ներկառուցված eSIM օգտագործման հնարավորություն, հնարավոր է օգտվել 4G կապից՝ նույնիսկ առանց սմարթֆոնի օգտագործման: Ստացեք զանգեր և հաղորդագրություններ` անկախ ձեր գտնվելու վայրից:
  • Ներկառուցված ալեհավաքով սարք
    4G, GPS, NFC, Wi-Fi և Bluetooth ալեհավաքը տեղակայված են օղակի տակ: Այդ կերպով նվազում են ազդանշանի խանգարումները և օպտիմիզացվում է ազդանշանի ընդունումը:
  • Ձեր կատարյալ ուղեկիցը մարզման ժամանակ
    Զբաղվեք վազքով կամ հեծանվավազքով ձեր սիրված երաժշտության ներքո. իրական ժամանակում ձեզ կուղղորդի և կդրդի վիրտուալ մարզիչը: GPS-ի օգնությամբ կազմեք քարտեզի վրա ձեր երթուղին՝ առանց հեռախոսի օգտագործման:
  • Սրտի աշխատանքի ռիթմի մշտական չափում
    Սրտի աշխատանքի ռիթմը չափվում է մշտապես և բարձր ճշտությամբ: Դուք կարող եք դիտել վերջին 6 ժամվա ընթացքում գրանցված սրտի աշխատանքի ռիթմի գրաֆիկը: Տվյալ ֆունկցիան հասանելի է նույնիսկ հանգստի ժամանակ:
  • Սկզբի համար բավարար է մեկ հպում
    Լարման բռնակը իրենից ներկայացնում է հատուկ կոճակ ֆիթնեսի սիրահարների համար: Այն սեղմելիս՝ անմիջապես գործարկում է մարզանքի համար նախատեսված հավելվածը: Մեկ հպում և դուք արդեն պատրաստ եք նոր մարտահրավերների:
  • Արագ մուտք դեպի մարզման պարամետրեր
    Սկսեք զբաղվել սպորտով կալորիանորի այրման կամ կարդիո մարզման համար նախատեսված վազքի պատրաստ ռեժիմների օգնությամբ: Ընտրեք ձեր սեփական դրդապատճառը: Պարզապես գործարկեք ծրագիրը և HUAWEI WATCH 2-ը կհուշի, թե երբ ավելացնել/պակասեցնել արագությունը կամ կանգ առնել: Զբաղվեք վազքով կամ հեծանվավազքով փողոցում՝ GPS-ի օգնությամբ կազմելով երթուղին ժամացույցի էկրանին:
  • Մարզումներ՝ ֆիթնես տվյալների օգտագործմամբ
    Մարզվեք արդյունավետորեն՝ օգտագործելով ձեր անձնական տվյալները: Հստակ և պրոֆեսիոնալ տեղեկատվությունը կօգնի մարզվել առավելագույն օգտակարությամբ: Ժամացույցը ցույց է տալիս VO2 max, մարզման արդյունքները, առաջարկում վերականգնման ժամանակը և այլն:
  • Մարզումնեը սիրված երաժշտության ներքո
    Մարզվեք սիրված երգերի ներքո: Ավտոնոմ ռեժիմում երաժշտության ունկնդրման և համացանցին միանալիս հոսքային փոխանցման շնորհիվ՝ դուք չեք շեղվի ռիթմից:
  • Ձեր խելամիտ օգնականը
    HUAWEI WATCH 2 օգնությամբ հնարավոր է ստանալ կարևոր ծանուցումներ, դաստակի պարզ շարժումով կատարել վճարումներ և օգտվել մնացած օգտակար ֆունկցիաներից:
  • Տարատեսակ հավելվածների հասանելիությունը
    Android Wear 2.0. ձեր սիրված հավելվածները՝ ձեր ձեռքին: Որոշ հավելվածներ նույնիսկ կարող են աշխատել ձեր հեռախոսից անկախ:
  • Մարտկոցի երկարատև աշխատանք
    Մարտկոցի աշխատանքի տևողությունը առանց վերալիցքավորման կազմում է ավելի քան 2 օր, իսկ «ժամացույց» ռեժիմում՝ նույնիսկ ավելի երկար: Ընդ որում, ձեր քայլերը ինչպես և նախկինում, հաշվարկվելու են:
  • GOOGLE ողջ hզորությունը՝ ձեր դաստակին
    Google օգնականը միշտ պատրաստ է գալ օգնության: Նրա օգնությանը դիմելու համար սեղմեք լարման համար նախատեսված վերին բռնակը և պահեք այն:
  • Տեխնիկական տվյալներ