Էլեգանտ դիզայն, վառ գույներ
Բացահայտեք աշխարհի գեղեցկությունն ու կատարելությունը HUAWEI MediaPad T3 10-ի հետ: Գնահատեք անոդացված ալյումինիումի իրան և 9.6 դյույմանի էկրան ունեցող այս ոճային պլանշետի գերազանց որակը և գույների հարստությունը:
Հստակ պատկեր
Մշտապես հստակ պատկեր՝ ցանկացած լուսավորության պայմաններում: Պայծառության իջեցման և տեսողության պաշտպանության հատուկ ռեժիմը թույլ է տալիս օգտագործել HUAWEI MediaPad T3 10-ը օրվա վատ տեսանելիության ժամերին՝ կանխելով աչքերի հոգնածությունը:
Հուսալի օգնական
HUAWEI MediaPad T3 10-ը Ձեր հուսալի օգնականն է. օրվա ցանկացած ժամին այն ձեռքի տակ է: Բարձր հզորության մարտկոցն ապահովում է անհավանականորեն երկարատև աշխատանք՝ առանց վերալիցքավորման: Այս սարքը Ձեզ երբեք չի հուսախաբի:
Հարմարավետությունը ոճային իրանի մեջ
HUAWEI MediaPad T3 10-ը նորարարական մտքի գլուխգործոց է: Ժամանակակից ֆունկցիաներով հագեցած EMUI 5.1 ինտերֆեյսը և Android 7.0 օպերացիոն համակարգն ապահովում են կառավարման պարզությունը և Ձեր պլանշետի հուսալի աշխատանքը:
Ընտանիքի ընկեր
Օգտագործեք HUAWEI MediaPad T3 10-ը ողջ ընտանիքով: Հասանելի է մի քանի օգտատիրոջ ֆունկցիան և նրանց հավելվածներից օգտվելու իրավունքների կարգավորումը: Դուք կարող եք գրանցել հիմնական օգտատեր և լրացուցիչ հյուրային օգտատերեր: Թող երեխաները խաղան իրենց սիրած խաղերը, իսկ Ձեր աշխատանքային փաստաթղթերը մշտապես հուսալիորեն պաշտպանված կլինեն: