Facebook Image Tracker
P20 Pro
P20 Pro
    • 6.1" OLED 1080 x 2240
    • EMUI 8.1
    • 6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM, 8-միջուկանի
    • Հիմնական 40+20+8ՄՊ, Դիմային 24ՄՊ
    • 802.11 a/b/g/n/ac, BТ 4.2, USB 2.0
    • 4000 մԱ/ժ
    • 3D ապակի
    • 4G,155×73,9×7,8 մմ, Սև, Մթնշաղային, Ոսկե Վարդագույն, Կեսգիշերային Կապույտ

    Նվեր` անլար ականջակալ
429900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Р20 Pro
    Սմարթֆոնների HUAWEI P դասն անցնում է բջջային լուսանկարչության զարգացման նոր փուլ: HUAWEI P20 Pro սմարթֆոնն առաջին անգամ հանդես է գալիս նորարարական Leica եռակի տեսախցիկով` նկարահանման տարբեր գործառույթներով:
    լավագույն սմարթֆոններ
  • Լույսի արվեստը
    Նոր HUAWEI P20 Pro սմարթֆոնի դիզայնն ուշադրություն է գրավում իր փայլուն ետնամասի գունավոր գրադիենտի շնորհիվ: HUAWEI P20 Pro՝ նոր սերնդի սմարթֆոն: * Գունային անցումը ներկայացված է միայն մթնշաղի գունային մոդելների մեջ:
    լավագույն հեռախոսը Հայաստանում
  • Նոր HUAWEI FullView էկրան
    Նոր, 6.1 դյույմանի, առանց շրջանակի HUAWEI էկրանն իր OLED մատրիցայով ապահովում է պատկերների պայծառություն՝ էներգայի նվազեցված օգտագործման դեպքում: Նոր մատնահետքի սքաները, որն աջակցում է նավիգացիոն գործառույթներին, ամբողջությամբ փոխարինում է վիրտուալ նավիգացիոն կոճակները՝ առաջարկելով սարքի կառավարման նոր հնարավորություններ:
    լավ տեսախցիկով սմարթֆոն
  • Ընտրեք Ձեր գույնը
    * Մթնշաղային * Կեսգիշերային կապույտ
    նոր սմարթֆոն
  • Փայլուն իրան
    Սմարթֆոնի ապակե իրան՝ շքեղության և ամրության արտահայտում: Իր էրգոնոմիկ կառուցվածքի շնորիվ սմարթֆոնը հարմար է պահել ձեռքում:
    Բարձրակարգ սմարթֆոն
  • Leica եռակի տեսախցիկ
    HUAWEI P20 Pro-ն հագեցած է աշխարհի առաջին Leica եռակի տեսախցիկով: Պատկերների գերազանց որակը կրկին ու կրկին կոգեշնչի Ձեզ ստեղծել լուսանկարչական նորանոր գլուխգործոցներ:
    Ջրակայուն սմարթֆոններ
  • Առավելագույն պարզություն
    40 մեգապիքսելով հագեցած գունավոր ոսպնյակը ստեղծում է պայծառ, ծավալուն և հստակ պատկերներ՝ գունային բարձր վերարտադրությամբ:
    ամենալավ Android սմարթֆոնները Երևանում
  • HUAWEI P20 Pro-ն ստեղծում է բջջային ստեղծագործական լուսանկարչության սահմաններ:
    Այս լուսանկարն արվել է HUAWEI P20 Pro սմարթֆոնով:
    որակյալ սմարթֆոն Հայաստանում
  • Կյանքի ռիթմին համընթաց
    HUAWEI P20 Pro-ն թույլ է տալիս ֆիքսել շարժվող օբյեկտները: Ձեր կյանքի ուրախ պահերն անմահացնելու մեծ հնարավորություն:
    երկքարտանի հեռախոսներ
  • Պատկերների ստաբիլիզացում արհեստական բանականության օգտագործմամբ
    Պատկերների ստաբիլիզացման տեխնոլոգիան HUAWEI-ի արհեստական բանականության հետ միասին թույլ է տալիս ստանալ հիանալի նկարներ «Գիշերային ռեժիմի» միջոցով: Դուք այլևս շտատիվի կարիք չեք ունենա: «Գիշերային ռեժիմը» նաև բարելավում է բարձր կոնտրաստային լուսանկարները` ապահովելով հավասարակշռված գունային վերարտադրության:
    Huawei սմարթֆոններ
  • 960 fps դանդաղեցված նկարահանում
    HUAWEI P20 Pro-ի օգտատերերը կարող են նկարահանել տեսանյութեր դանդաղ շարժման մեջ` 960 fps վայրկյանում հաճախականությամբ: Անմահացրե՛ք կյանքի զարմանալի պահերը հետագայում դրանք հաճույքով վերանայելու համար: * 960 fps վայրկյանում հաճախականությամբ նկարահանված 0.25 վայրկյանանոց տեսանյութը համապատասխանում է 8 վայրկյանանոց տեսանյութին:
    Android смартфон в Армении
  • Արտասովոր ինքնանկարներ
    24 ՄՊ դիմային տեսախցիկի շնորհիվ յուրաքանչյուր ինքնանկար դառնում է լուսանկարչական իրական գլուխգործոց: Ոչ մի սահմանափակում: Միայն վառ, ամբողջական, հստակ պատկերներ՝ լուսավորության ցանկացած պայմաններում:
    HUAWEI смартфоны в Ереване
  • Դիմանկարների 3D մոդելավորում
    HUAWEI P20 Pro-ն ունի արհեստական բանականության վրա հիմնված 3D մոդելավորման տեխնոլոգիա, որն ապահովում է ինքնանկարների բարձր որակ: Այն նաև թույլ է տալիս կիրառել տարբեր լուսային էֆեկտներ: Զգացե՛ք Ձեզ պրոֆեսիոնալ նկարահանումներին մասնակցող մոդելի դերում:
    P20 Pro - смартфон с хорошей камерой
  • Արհեստական բանականության գործընթացը
    HUAWEI P20 Pro-ի արհեստական բանականության գործառույթն օգտագործվում է նկարահանման 19 տարբեր սցենարների և օբյեկտների համար: Լուսային ճշգրտությունը և այլ պարամետրերը կառավարվում են ավտոմատ կերպով՝ լուսանկարների լավագույն որակական արդյունքի հասնելու համար: * Սցենարներ և նկարահանման օբյեկտներ՝ կատուներ, շներ, սնունդ, խմբային լուսանկարներ, բնական գույներ, մակրո լուսանկարչություն, գիշերային նկարահանում, տեքստ ընդգրկող նկարներ, բնության նկարահանում, հրավառություն, երկինք, ծաղիկներ, համերգ, փաստաթղթերի նկարահանում, մայրամուտ, ձյուն, ջրվեժ և լողափ:
    купить телефон HUAWEI
  • Գունային վերարտադրություն
    Արհեստական բանականության մոդուլի օգտագործումը պրոցեսորային մակարդակում ապահովում է բնական գույնի հստակ վերարտադրություն նկարահանման սցենարի համաձայն:
    HUAWEI best smartphone
  • Պրոֆեսիոնալ կոմպոզիցիա
    Լուսանկարահանման ընթացքում HUAWEI P20 Pro-ն առաջարկում է խելացի նկարահանման տարբերակներ: Զգացեք Ձեզ իսկական լուսանկարչի դերում:
    best phone in Yerevan
  • Լուսավոր և բարձրորակ նկարներ
    HUWAEI P20 Pro սմարթֆոնի լայն դիֆրագմայով ոսպնյակներն ապահովում են պատկերների բարձր որակ, նույնիսկ ցածր լույսավորության ներքո: Անբավարար կամ թույլ լուսավորվածությունն այլևս չեն խոչընդոտի լուսանկարահանման գործընթացին:
    P20 Pro - smartphone with best camera
  • Լուսային բարձր զգայունություն
    Լուսային զգայունության մինչև ISO 102400 բարձրացման ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ, HUAWEI P20 Pro-ի հիմնական տեսախցիկը հնարավորություն է տալիս ստանալ աննկարագրելի վառ և հստակ նկարներ:
    HUAWEI Android smartphone
  • Կանխատեսելի 4D ավտոֆոկուս
    Կանխատեսելի 4D ավտոֆոկուսի շնորհիվ Դուք կարող եք նախօրոք ֆիկսել շարժվող առարկան: Շարժման մեջ գտնվող մարդկանց կամ կենդանիների նկարները ստացվում են հստակ և ամբողջական:
    HUAWEI phones in Armenia
  • Նեյրոնային ցանցի մոդուլով Kirin 970 պրոցեսոր
    HUAWEI P20 Pro սմարթֆոնում օգտագործվող արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով իրականացվող լուսանկարահանման գործառույթն ապահովվում է նեյրոնային ցանցի մոդուլով Kirin 970 պրոցեսորի շնորհիվ: Պրոցեսորն ապահովում է նոր գործառույթների լայն շրջանակ և երաշխավորում է սմարթֆոնի բարձր արագություն և արտադրողականություն:
  • Հզոր մարտկոց և արագ լիցքավորում
    HUAWEI P20 Pro-ի հզոր 4000 մԱ/ժ մարտկոցն ապահովում է HUAWEI SuperCharge անվտանգ և արագ լիցքավորման գործառույթը: Արագ լիցքավորման տեխնոլոգիան օգնում է լիցքավորել սմարթֆոնը, նույնիսկ այն դեպքում, երբ Դուք ունեք շատ քիչ ժամանակ:
  • Ընդլայնված իրականություն
    HUAWEI P20 Pro-ն աշխատում է ARCore-ով, որը թույլ է տալիս օգտագործել ընդլայնված իրականության ծրագրեր, որոնցից է օրինակ Curate-ը:
  • HUAWEI Share 2.0
    HUAWEI Share 2.0 տեխնոլոգիան ապահովում է HUAWEI * սմարթֆոնների և համակարգիչների (Windows կամ MAC) միջև պատկերների և ֆայլերի ակնթարթային փոխանցում` առանց մալուխի, սարքերի արգելափակման և այլ լրացուցիչ գործողությունների**: * Միայն այն մոդելները, որոնք ունեն HUAWEI Share: ** Սարքերը պետք է միացված լինեն միևնույն Wi-Fi ցանցին:
  • HWA
    HUAWEI P20 Pro-ն հագեցած է Dolby Atmos-ի HWA * ձայնային էֆեկտներով, որոնք ապահովում են ամենաբարձր որակի Bluetooth աուդիո Hi-res ձայնային ֆայլերի օգտագործման դեպքում: Այժմ Դուք կարող եք վայելել Hi-Fi-ի իրական որակը անլար ականջակալի միջոցով**: * Hi-res անլար աուդիո: ** Այս գործառույթը հասանելի է միայն HWA ունեցող Bluetooth աուդիո սարքերի համար: Վերջինս վաճառվում է առանձին:
  • Տեխնիկական տվյալներ