Facebook Image Tracker
P20 Lite
P20 Lite
    • 5,84” FHD + 2280 x 1080
    • EMUI 8.0
    • 4 ԳԲ RAM + 64 ԳԲ ROM, 8-միջուկանի
    • Հիմնական 16+2 ՄՊ, Դիմային 16ՄՊ
    • BТ 4.2, USB 2.0
    • 3000 մԱ/ժ
    • 4G,148,6 × 71,2 × 7,4 մմ, Ուլտրածովային կապույտ, Կեսգիշերային սև, Վարդագույն սակուրա, Պլատինե ոսկի

    Նվեր` անլար ականջակալ
159900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Р20 lite
    Ձեր ոճի յուրահատկությունը
    HUAWEI Անդրոիդ հեռախոս
  • Գերազանցության ձգտում
    Նոր սերնդի HUAWEI FullView Display 2.0-ի առանց շրջանակի էկրանը նախատեսված է նրանց համար, ովքեր զիջումների չեն գնում: Նոր HUAWEI P20 սմարթֆոնը ներկայանում է իրանի կոմպակտ չափսով և full HD էկրանի 5.84 " շառավղով:
    ապառիկ հեռախոս Երևանում
  • Գունային գամմա
    HUAWEI P20 lite սմարթֆոնը ներկայանում է հետևյալ գույներով` ուլտրածովային կապույտ, կեսգիշերային սև, վարդագույն սակուրա և պլատինե ոսկի: Նոր հագեցած գույներն անկասկած կընդգծեն Ձեր ոճը:
    սմարթֆոն 2018
  • Վառ էկրան
    HUAWEI P20 Lite-ն ունի Full HD էկրան՝ 2280 x 1080 խտությամբ և 96% NTSC գույնի երանգ, որը թույլ է տալիս ստեղծել վառ և իրատեսական պատկերներ: Պատկերների որակը միշտ բարձր է անկախ նրանից, թե Դուք դիտում եք ֆիլմ, կամ ցույց եք տալիս լուսանկարներ Ձեր ընկերներին:
    գնել սմարթֆոն Հայաստան
  • Նոր սերնդի դիմային տեսախցիկ
    HUAWEI P20 lite սմարթֆոնը հագեցած է 16 ՄՊ բարձր հստակությամբ դիմային տեսախցիկով և 78 ° տեսողության լայն անկյունով: Պիքսելային չափսը 1.0 μմ է: F2.0 դիաֆրագման և 3D ձևավորման ֆունկցիան, որը ներառում է դեմքի ճանաչման և լույսի ու ստվերի ճշգրտման միջոցով դիմանկարային կադրերի օպտիմալացման հնարավորություն, կդարձնի Ձեր ինքնանկարները պարզ և գունագեղ:
    купить телефон в Ереване
  • Լուսանկարում ցածր լույսի ներքո
    Լուսավորության ցածր պայմանները միշտ խոչընդոտ են հանդիսացել բջջային լուսանկարչության համար: Նոր խելացի HUAWEI P20 Lite LSD լուսարձակումն արդյունավետ լուծում է այս խնդրի համար: Գունային ջերմաստիճանի տասնմեկ տարբերակների առկայությունը, ինչպես նաև բարելավված լուսարձակման հնարավորությունը թույլ են տալիս ստեղծել գեղեցիկ, վառ լուսանկարներ, նույնիսկ վատ լուսավորության պայմաններում:
    Смартфоны Ереван
  • Երկակի հիմնական տեսախցիկ
    HUAWEI P20 lite-ի կրկնակի հիմնական տեսախցիկն արժանի է հատուկ ուշադրության: 1,12 μm և F2 դիաֆրագմայով ֆոտոխցիկի 16 ՄՊ ոսպնյակն ապահովում է պայծառ, ամբողջական և գունագեղ լուսանկարներ, իսկ բոքեհի էֆեկտով և 5P + 3R ոսպնյակներով 2 ՄՊ տեսախցիկը՝ նախատեսված առարկաների և ֆոնի լուսանկարահանման համար, վերածում է պատկերներն իրական գլուխգործոցների:
    смартфон 2018
  • EMUI 8.0 Ինտերֆեյս
    Նոր HUAWEI EMUI 8.0 ինտերֆեյսը ներառում է արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ սմարթֆոնի արագությունն ու արտադրողականությունն օպտիմիզացնելու նպատակով և HUAWEI P20 lite-ի օգտատերերին առաջարկում է նոր հնարավորություններ:
    сотовые телефоны
  • Արգելափակումից հանելու հնարավորություն՝ դեմքի ճանաչմամբ
    HUAWEI P20 Lite-ը չափազանց հեշտ է հանել արգելափակումից: Պարզապես նայեք էկրանին: Սմարթֆոնն արգելափակումից հանելու համար անհրաժեշտ է ընդամենը 800 միլիվայրկյան: Դեմքի ճանաչման ալգորիթմներն ապահովում են սմարթֆոնի առավելագույն պաշտպանվածություն: Օրինակ, HUAWEI P20 lite-ը հնարավոր չի լինի հանել արգելափակումից, երբ Դուք քնած եք:
    best phone
  • Արագ լիցքավորում
    HUAWEI P20 lite-ն ունի անվտանգ և արագ լիցքավորման գործառույթ: 9 V 2 A արագ լիցքավորման տեխնոլոգիան թույլ է տալիս լիցքավորել սմարթֆոնը, նույնիսկ եթե շատ քիչ ժամանակ ունեք: Էներգիայի օպտիմալ կառավարման համար նախատեսված HUAWEI-ի հատուկ տեխնոլոգիան կարող է նվազեցնել էներգիայի կորուստը և երկարացնել մարտկոցի կյանքն առանց վերալիցքավորման:
    best phone in Armenia
  • Երկու Bluetooth սարքերի միաժամանակ միացում
    HUAWEI P20 Lite-ը կարելի է միաժամանակ միացնել երկու Bluetooth սարքերին: Սա հատկապես կարևոր է ակտիվ կյանք վարող մարդկանց համար: Այժմ Դուք կարող եք միաժամանակ սմարթֆոնին միացնել ականջակալ և խելացի թևնոց մարզվելու ընթացքում, կամ օգտագործել Bluetooth-ի նավիգացիոն գործառույթը մեքենայում, առանց ականջակալը սարքից անջատելու:
    Mobile Phone in Yerevan
  • Ապագայից առաջ անցնելով
    Համակարգչային ուսուցման տեխնոլոգիան և EMUI 8.0 ինտերֆեյսը, սմարթֆոնի օգտագործման վիճակագրությունը ուսումնասիրելով, դարձնում են HUAWEI P20 Lite-ը հարմար եւ ժամանակակից սմարթֆոն: Համակարգչային ուսուցման տեխնոլոգիան թույլ է տալիս Ձեզ առավել արդյունավետ օգտագործել HUAWEI P20 lite-ը՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի սպառումը, բարձրացնելով արտադրողականությունը և ապահովելով սմարթֆոնի աշխատանքի մեծ արագություն:
    Android Smartphone Armenia
  • Տեխնիկական տվյալներ