Facebook Image Tracker
Y3 2018
Y3 2018
    • 5" էկրան
    • Android 8.0 +EMUI 4.1
    • 1 ԳԲ RAM + 8 ԳԲ ROM, 4-միջուկանի
    • Հիմնական տեսախցիկ՝ 8MP, դիմային՝ 2MP
    • 802.11b/g/n, BT4.0, USB 2.0
    • 2,280 մԱ/ժ
    • 4G, 145.1մմ x 73.7մմ x 9.45մմ, Մոխրագույն, Ոսկեգույն
59900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Բացահայտիր ավելին
    Huawei Y3 2018
    Նոր սմարթֆոններ
  • Վայելիր 5-դյույմանի Էկրանը
    Շնորհիվ 5-դյույմանի էկրանի՝ դուք կարող եք վայելել սիրված տեսագրությունները և խաղերը: Կլորացված եզրերով տարբեր գույների իրանը թույլ կտա ընդգծել Ձեր անհատականությունը:
    телефон huawei
  • Հավերժացրեք Ձեր կյանքի վառ պահերը
    Huawei Y3 2018-ը հագեցած է f2.0 դիաֆրագմա ունեցող 8 ՄՊ տեսախցիկով: Ներկառուցված ավտոֆոկուսացումը թույլ կտա նկարահանել հստակ կադրեր: Ոչ պակաս օգտակար են նաև տեսախցիկի այնպիսի ռեժիմները, ինչպիսիք են time-laps և պանորամային լուսանկարները: Կարևոր չէ, թե ինչ կամ ում եք ցանկանում լուսանկարել. կարևոր է այն, որ դրա համար ունեք բոլոր անհրաժեշտ գործիքները:
    huawei phones
  • Լսեք միայն մաքուր ձայն
    Արտաքին բարձրախոսի բարձր և հստակ ձայնի շնորհիվ դուք բաց չեք թողնի կարևոր զանգ կամ ծանուցում, նույնիսկ երբ գտնվեք աղմկոտ վայրում: Բացի այդ, որակյալ հնչողությունն ակնհայտորեն նկատելի է դառնում, երբ ունկնդրում եք սիրված երաժշտական կատարումը կամ դիտում եք տեսագրություն:
    huawei smartphone
  • Առավել լավ, առավել հզոր
    Huawei Y3 2018-ը ստեղծված է Ձեր կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար: Երբ մարտկոցի լիցքը մոտենում է նվազագույն սահմանին, այն կառաջարկի Ձեզ միացնել էներգախնայողության ռեժիմը (Ultra Power Saving Mode), որը կօգնի եկարացնել սմարթֆոնի աշխատաժամանակը: Երկակի հպումը ձայնի իջեցման կոճակին թույլ կտա մեկ ակնթարթում ստանալ լուսանկար՝ նույնիսկ երբ հեռախոսի էկրանն անջատված է: Phone Manager հատուկ հավելվածը կազատի տեղեկության պահպանման համար նախատեսված տարածքը և կավելացնի համակարգի աշխատանքի արագությունը:
    Android հեռախոս
  • Տեխնիկական տվյալներ