Facebook Image Tracker
Mate 20 Lite
Mate 20 Lite
    6.3" LTPS IPS, FHD+ 2340 x 1080, 409 PPI
    Android 8.1, EMUI 8.2
    4 ԳԲ RAM + 64 ԳԲ ROM, 8-միջուկանի
    Հիմնական 20+2 ՄՊ, Դիմային 24+2 ՄՊ
    802.11a/b/g/n/ac, BТ 4.2, USB 2.0
    3750 մԱ/ժ
    LTE, 158,3 × 75,3 × 7,6 մմ, Սև, Սապֆիրային կապույտ
    + նվեր՝ Color Band А2
189900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Mate 20 lite
    Անսահման հնարավորություններ
  • Ձեր հուսալի ուղեկիցը
    Առանց շրջանակի FHD+ 6.3" դյույմանի, 2340 × 1080 կետայնությամբ էկրանը Ձեզ կտեղափոխի կախարդական միջավայր, իսկ հեռախոսը սահուն և համաչափ մակերեսի շնորհիվ հարմարավետ կտեղավորվի Ձեր ձեռքի ափի մեջ:
  • Սելֆիի գիտակ
    Ավտոմատ գեղեցկացնող էֆեկտների շնորհիվ Ձեր ինքնանկարները կառանձնանան իրենց յուրահատկությամբ: Բոքեհի էֆեկտով 24 ՄՊ + 2 ՄՊ դիմային տեսախցիկը Ձեր ինքնանկարներին հաղորդում է ցնցող էֆեկտ, իսկ արհեստական ինտելեկտը տեսարանի ճանաչման ֆունկցիայի միջոցով օպտիմալացնում է պատկերը: *Լուսանկարը արված է այլ սարքի միջոցով և օգտագործված է բացառապես հղման նպատակով:
  • HDR Pro Լույսի կառավարում
    Արհեստական ինտելեկտով օժտված HDR Pro համակարգը հնարավորություն է տալիս տեսնել պատկերը իրական ժամանակում HDR տարբերակով մինչ լուսանկարելը՝ արտացոլելով իրական գույներ և ճշգրիտ պատկերներ նույնիսկ կոնտուրային լուսավորության ներքո: *HDR Pro ֆունկցիան գործում է միայն դիմային ֆոտոխցիկի համար: *Լուսանկարը արված է այլ սարքի միջոցով և օգտագործված է բացառապես հղման նպատակով:
  • Բացահայտեք Ձեր տաղանդը արվեստում
    Դարձրեք սոցիալական ցանցերում Ձեր նամակագրությունը ավելի հետաքրքիր և բազմազան: Արհեստական ինտելեկտով օժտված 3D Qmoji ֆունկցիան հեշտությամբ ճանաչում և կրկնօրինակում է Ձեր դիմային արտահայտությունները, շարժումները և ձայնը՝ ստեղծելով Ձեր անձնական անիմացիոն վիդեոներն ու GIF-երը, որոնք հեշտությամբ կարող եք տարածել ցանկացած սոցիալական ցանցում:
  • Միշտ վառ և գունեղ լուսանկարներ
    f/1.8 դիաֆրագմայով 20 ՄՊ + 2 ՄՊ երկակի հիմնական ֆոտոխցիկը բոքեհի էֆեկտի շնորհիվ դարձնում է Ձեր նկարներն ավելի արտահայտիչ: Արհեստական ինտելեկտը կարողանում է ճանաչել 22 տեսակի սցենար և համապատասխանաբար կարգավորում է ֆոտոխցիկը այնպես, որ Ձեր նկարները ստացվեն պրոֆեսիոնալ: *Լուսանկարը արված է այլ սարքի միջոցով և օգտագործված է բացառապես հղման նպատակով:
  • Որսացեք ցանկացած ակնթարթ
    Դանդաղեցված նկարահանման ֆունկցիայի միջոցով դանդաղեցրեք ժամանակը 16 անգամ: Վայրկյանում 480 կադր հաճախականությամբ ֆորմատի շնորհիվ Դուք կարող եք ֆիքսել ցանկացած անցնող ակնթարթ: *Վիդեոն արված է այլ սարքի միջոցով և օգտագործված է բացառապես հղման նպատակով:
  • Հուսալի և բարձր հզորությամբ մարտկոց
    Շնորհիվ Huawei Quick Charge արագ լիցքավորման համակարգի և գերհզոր 3750 մԱ/ժ մարտկոցի, Ձեր հուսալի ուղեկիցը միշտ կլինի Ձեր կողքին: *HUAWEI լաբորատոր փորձաքննություններից ստացված արդյունքը. աշխատանքի փաստացի տևողությունը կախված է օգտագործման ինտենսիվությունից:
  • Բարձր կատարողականություն
    12 նմ HUAWEI Kirin 710 պրոցեսորը ապահովում է համակարգի սահուն աշխատանքը, օպտիմալացնում է էներգիայի սպառումը և ապահովում է խաղերի անխափան աշխատանքը: ISP и DSP* պրոցեսորների շնորհիվ նաև բարձրանում է ֆոտոխցիկի աշխատանքի արդյունավետությունը: *ISP (Image Signal Processor) - Պատկերային պրոցեսոր DSP (Digital Signal Processor) - Թվային պրոցեսոր
  • Խաղեր առանց սահմանների
    Արհեստական ինտելեկտը օպտիմալացնում է խաղի ընթացքը ռեսուրսների տեղաբաշխման միջոցով: Բոլոր ծանուցումները, բացի ամենակարևորներից, դադարեցվում են՝ խաղի ընթացքը չշեղելու համար:
  • Շոփինգի անձնական օգնական
    Կատարեք օնլյան գնումներ հեշտությամբ և հաճույքով: Պարզապես լուսանկարեք, կամ սկանավորեք ցանկացած Ձեզ հետաքրքրող ապրանք, և արհեստական ինտելեկտը կգտնի տվյալ ապրանքը պարունակող էջերը Amazon կայքում: *Հարկավոր է ներբեռնել Amazon հավելվածը: Ապրանքի հասանելիությունը կախված է առկայությունից: *Լուսանկարը արված է այլ սարքի միջոցով և օգտագործված է բացառապես հղման նպատակով:
  • Լուսանկարների խելացի համակարգում
    Արհեստական ինտելեկտը օգնում է տեսակավորել, համակարգել և դասակարգել ձեր լուսանկարները: Դուք հնարավորություն ունեք հեշտությամբ դասակարգել լուսանկարները ըստ կոմպոզիցիայի, իրադարձության, մարդկանց, առարկաների, տեղանքի և այլ դասակարգերի, որպեսզի ավելի հեշտ կարողանաք գտնել Ձեր կյանքի ցանկացած ակնթարթ:
  • Խելացի միացում ցանցին
    Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ադապտացիոն մոդուլը ապահովում է անխափան կապը: Հատուկ ռեժիմը շատ արագ վերականգնում է 4G ազդանշանը և օպտիմալացնում է ցանցի գործունեությունը: HUAWEI GEO-ն ապահովում է տեղանքի ճանաչումը և անխափան աշխատանքը նույնիսկ թունելներում: Արհեստական ինտելեկտը ուժեղացնում է ձայնամեկուսացումը աղմկոտ և քամոտ միջավայրերում:
  • Տեխնիկական տվյալներ