Facebook Image Tracker
MediaPad M5 lite
MediaPad M5 lite
    - 1920 x 1200 պիքսել
    - CPU: 8-միջուկանի Kirin 659
    - Android 8.0 (Oreo) + EMUI 8.0
    - GPS, GLONASS, BDS, AGPS
    - ROM: 32 ԳԲ
    - RAM: 3 ԳԲ
    - MicroSD: մինչև 256 ԳԲ
    - Wi-Fi: 802.11a/b/g/n/ac, 2.4 GHz & 5 GHz
    - 7 500 մԱ/ժ
214900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI MediaPad M5 Lite
    Չորս ստերեո բարձրախոս · Կարգավորված harman / kardon կողմից
    HUAWEI MediaPad M5 Lite
  • ՎԱՌ 1080p ԷԿՐԱՆ, ՈՐԸ ՈՐՍՈՒՄ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՆՐՈՒՔ
    HUAWEI MediaPad M5 Lite պլանշետն ունի 10.1 դյույմանի 1080p էկրան, որի շնորհիվ Ձեր սիրած ֆիլմերը դիտելիս կամ խաղերը խաղալիս բաց չեք թողնի ոչ մի դետալ: HUAWEI ClariVu™ տեխնոլոգիան ավտոմատ կարգավորում է պատկերների պարզությունը և հստակությունը՝ ապահովելով հագեցած գունային պատկերներ, որի շնորհիվ Դուք կվայելեք Ձեր սիրած ֆիլմի յուրաքանչյուր ակնթարթը:
    1080p DISPLAY
  • ՀԶՈՐ ԲԱՐՁՐԱԽՈՍՆԵՐ ՆՈՒՐԲ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ
    Harman Kardon®-ի հետ համատեղ մշակված այս պլանշետի չորս բարձրախոսները հիանալի վերարտադրում են կենդանի ձայնն ու ապահովում են հագեցած հնչողություն և ձայնի հիանալի որակ առանց աղավաղման։
    Harman Kardon speakers
  • 3D ԽՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՆՉՈՂՈՒԹՅՈՒՆ
    HUAWEI Histen 5.0 Stereo համակարգը ստեղծում է հարուստ աուդիո էֆեկտներ՝ ապահովելով հիանալի մթնոլորտ խաղերի և ֆիլմերի մեջ լիակատար խորասուզվելու համար:
    Huawei stereo audio
  • ՍՏԵՂԾՎԱԾ ՈԳԵՇՆՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ
    Հատուկ նախագծված HUAWEI M Pen lite Stylus գրիչը բացահայտում է Ձեր երևակայությունը: Շնորհիվ իր զգայունության (2048 շերտի ճնշում), այն ճշգրտորեն վերարտադրում է ձեռքի շարժումները: *Կախված տեղական վաճառքի քաղաքականությունից, HUAWEI M Pen Lite Stylus-ը կարող է վաճառվել առանձին կամ խմբաքանակով:
    HUAWEI M-Pen lite Stylus
  • ԱՐԱԳ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԱՐՏԿՈՑ
    HUAWEI MediaPad M5 lite պլանշետի ամբողջական լիցքավորումը տևում է 2.9 ժամից էլ քիչ: 7500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի շնորհիվ Դուք կարող եք անդադար վայելել Ձեր սիրելի ֆիլմը կամ խաղեր խաղալ՝ առանց մտածելու սարքի մարտկոցի լիցքավորման մասին: *Տվյալները ստացվել են HUAWEI լաբորատորիաներում։ Լիցքավորման ստուգումն իրականացվել է 25°C ջերմաստիճանի պայմաններում պլանշետի փաթեթում ընդգրկված լիցքավորիչ սարքի և մալուխի օգնությամբ։
     7500 mAh (TYP) battery
  • ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
    HUAWEI MediaPad M5 lite կատարյալ դիզայնով պլանշետը պաշտպանում է Ձեր երեխաների տեսողությունը՝ նվազեցնելով վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը կանխում է աչքերի վաղաժամ հոգնածությունը: Տեսողության պաշտպանության այս նոր եղանակում տրվում են խելացի հուշումներ, որոնք թույլ են տալիս Ձեզ ընտրելու դիտման օպտիմալ անկյունը, ինչպես նաև համակարգը զգուշացնում է հեռու պահել պլանշետը, երբ երեխան այն շատ մոտ է պահում աչքերին:
    Eye-comfort mode
  • ԷԼԵԳԱՆՏ ԵՎ ՆՐԲԱԳԵՂ ԴԻԶԱՅՆ
    Նրբագեղ դիզայնով HUAWEI MediaPad M5 lite պլանշետի մետաղական իրանը կատարյալ է իր պարզությամբ և տալիս է պլանշետին անկրկնելի հմայք։ Սարքի նուրբ և մինիմալիստական իրանը հնարավորություն են տալիս ցանկացած վայրում հարմարավետ օգտագործել այն:
    Metal unibody build and 2.5D curved glass edge
  • Տեխնիկական տվյալներ