Facebook Image Tracker
Watch GT
Watch GT
    - 1,39 դյույմանի գունավոր սենսորային AMOLED էկրան
    - Կետայնություն: 454 × 454, PPI 326
    - Ներքին հիշողություն ROM 128 ՄԲ, օպերատիվ հիշողություն RAM 16 ՄԲ
    - Bluetooth: BT4.2, BLE
    - GPS
    - Android 4.4 և բարձր iOS 9.0 և բարձր
    - Ջրակայունություն մինչև 50 մ
99900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI WATCH GT
    Պատրաստ նոր բացահայտումների
    Huawei watch GT
  • Թեթև. Նորաձև. Ամուր
    Կերամիկական ապակու, չժանգոտվող պողպատից իրանի և DLC տեխնոլոգիայով մշակված ծածկույթի շնորհիվ ժամացույցը դիմակայուն է տարբեր վնասների նկատմամբ:
    Slim and strong design
  • 2 շաբաթ աշխատանք առանց վերալիցքավորման: Շարժում առանց սահմանափակումների
    Նոր երկակի պրոցեսորի շնորհիվ HUAWEI WATCH GT ժամացույցը աշխատում է 2 շաբաթ առանց վերալիցքավորման* և միշտ Ձեր կողքին է՝ անկախ նրանից թե Դուք ինչով եք զբաղված: *Մարտկոցի աշխատանքի ժամանակը կախված է սարքի օգտագործման առանձնահատկություններից: 2 շաբաթ շարունակ շաբաթական 1,5 ժամ ֆիզիկական ակտիվություն: 30 օր հաղորդագրությունների և զանգերի վերաբերյալ ինֆորմացիայի ծանուցում: 22 ժամ ֆիզիկական մարզումների և զարկերակի մշտական վերահսկում՝ GPS-ը միացված:
    2 weeks battery
  • Սրտի աշխատանքի վերահսկում իրական ժամանակում
    HUAWEI TruSeen™ 3.0 սրտի աշխատանքի վերահսկման տեխնոլոգիան ապահովում է զարկերակի հստակ և էֆեկտիվ չափում: Այս ամենը արվում է իրական ժամանակում՝ օգտագործելով հատուկ տվիչներ և ինքնակառավարվող ալգորիթմ, որը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա:
    Heart rate monitoring
  • Երեք նավիգացիոն համակարգերի շնորհիվ գտնվելու վայրի հստակ որոշում
    Ձեր գտնվելու վայրը ամբողջ աշխարհում կորոշվի ճշգրիտ և արագ՝ շնորհիվ երեք նավիգացիոն համակարգերի (GPS + ГЛОНАСС + Galileo):
    Satellites and GPS
  • Գիտական մոտեցում մարզումներին
    Ունեցեք գեղեցիկ կազմվածք HUAWEI WATCH GT սմարթ ժամացույցի շնորհիվ: Ստացեք ցանկացած բարդության վազքային վարժությունների վերաբերյալ խորհուրդներ իրական ժամանակում, ինչպես նաև ստացեք տեղեկատվություն վազքի ժամանակ Ձեր կատարած շարժումների քանակի վերաբերյալ:
    scientific coaching
  • Միշտ պատրաստ
    HUAWEI WATCH GT ժամացույցը ստեղծում է բազմաթիվ հնարավորություններ՝ թույլ տալով ընտրել բացօթյա և փակ տարածքում մարզվելու տարբեր ռեժիմներից որևէ մեկը:
    training assistant
  • Լողի չեմպիոն
    HUAWEI WATCH GT ժամացույցը ջրակայուն է մինչև 50 մ խորության մեջ: Մարզման ավարտին այն ավտոմատ կերպով հաշվում է SWOLF ցուցանիշը:
    Swimming Champion
  • Ստեղծված բարձունքների հասնելու համար
    Բարոմետրով, կողմնացույցով և բարձրության չափիչով այս սմարթ ժամացույցը ստեղծված է լեռնային արահետներով և տեսարժաման վայրերով ճանապարհորդելու համար: Լեռնային շրջաններում շարժվելու ժամանակ HUAWEI WATCH GT ժամացույցը կարող է հաշվել վերելքներն ու վայրէջքները և 3D հեռավորության ֆունկցիայի միջոցով չափել փաստացի հեռավորությունը:
    Compass and altitude tool
  • Հեծանվորդության պրոֆեսիոնալ աստիճան
    Հեծանվորդության սիրահարները կարող են ստանալ այրված կալորիաների քանակի, զարկերակի, անցած հեռավորության, արագության և վերելքների ու վայրէջքների մասին տվյալներ:
    Cycling Assessment
  • Քնի խելացի վերահսկում
    Huawei TruSleep™ 2.0 քնի վերահսկման ծրագիրը՝ ստեղծված Հարվարդի բժշկական դպրոցի դինամիկ բիոմարկերների ուսումնասիրության կենտրոնի հետ համատեղ, կարող է ճանաչել Ձեր քնի փուլերը, բացահայտել տարածված քնի խանգարումները և 200-ից ավել խորհուրդներ տրամադրել քնի որակը բարելավելու նպատակով:
    Sleep tracking
  • Ծանուցումներ ամբողջ օրվա ընթացքում
    Այս սմարթ ժամացույցը հագեցած է քայլերի, անշարժ մնալու ժամանակահատվածի և ինտենսիվ մարզումների հաշվարկման ֆունկցիայով:Սմարթ ժամացույցի շնորհիվ Դուք բաց չեք թողնի ոչ մի ծանուցում հաղորդագրությունների, զանգերի և հիշեցումների մասին:
    Smart Notifications
  • Տեխնիկական տվյալներ