Առանց շրջանակի էկրան
HUAWEI P smart 2019 սմարթֆոնը ունի առանց շրջանակի վառ գունապնակով էկրան: 6,21 դյույմանի, FHD+ (2340 x 1080) կետայնությամբ էկրանը ապահովում է պարկերների բարձր որակը:
Էլեգանտ դիզայն
HUAWEI P smart 2019 սմարթֆոնի փայլուն մակերեսով նորաոճ և էլեգանտ իրանը շատ հարմարավետ կերպով կտեղավորվի Ձեր ափի մեջ:
Երկակի տեսախցիկ արհեստական ինտելեկտով
Տեսախցիկի տեսարանի ճանաչման մեխանիզմի միջոցով սմարթֆոնը կարողանում է իրական ժամանակում ճանաչել 22 կատեգորիա և 500 սցենար, որի շնորհիվ Դուք կստանք իդեալական պատկերներ: 13 ՄՊ + 2 ՄՊ, f/1.8 դիաֆրագմայով տեսախցիկը կստեղծի իրական բոքեհի էֆեկտ՝ ընդգծելով յուրաքանչյուր կարևոր դետալ:
Արհեստական ինտելեկտով կառավարվող սելֆիի վարպետ
Դիմային տեսախցիկը ճանաչում է սելֆիի 8 տարբեր տեսարաններ և իրական ժամանակում օպտիմալացնում է Ձեր նկարները արհեստական ինտելեկտի շնորհիվ:
Kirin 710 պրոցեսոր
Կատարելագործված 8-միջուկանի Kirin 710 պրոցեսորը արդյունավետ կերպով բարձրացնում է կատարողականությունը և 12նմ տեխնոլոգիայի շնորհիվ իջեցնում է էներգիայի սպառումը: GPU Turbo տեխնոլոգիան էականորեն բարելավում է գրաֆիկական տվյալները՝ ապահովելով տպավորիչ խաղի ընթացք:
Հզոր մարտկոց
Հզոր 3400 մԱ/ժ մարտկոցի շնորհիվ, Դուք կարող եք վիդեո դիտել, խաղ խաղալ, երաժշտություն լսել՝ առանց սմարթֆոնը վերալիցքավորելու մասին մտածելու: Լիցքավորման արագությունը բարձրացված է մինչև 22%, ինչը թույլ է տալիս ամենասեղմ ժամկետներում լիցքավորել սմարթֆոնը:
Դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորում
Այս ֆունկցիան հնարավորություն է ընձեռում արագ և ապահով կերպով ապաբլոկավորել սմարթֆոնը՝ դեմքի ճանաչման միջոցով:
Խելացի գնումներ արհեստական ինտելեկտի օգնությամբ
EMUI 9.0-ի միջոցով կատարեք գնումներ պարզապես մատների հպումով: Սկանավարեք կամ ուղղակի երկար պահեք հեռախոսը ցանկալի ապրանքի վրա, և Ձեր էկրանի վրա կհայտնվեն այդ ապրանքը ունեցող ամենատարածված խանութների հղումները: Կատարեք գնումներ արագ և հարմարավետ եղանակով:
Տեսողության պաշտպանության ռեժիմ
Տեսողության պաշտպանության ռեժիմը՝ հավատարմագրված TÜV Rheinland կոնցերնի կողմից, արգելափակում է կապույտ էկրանի ճառագայթները և նվազեցնում է աչքերի ծանրաբեռնվածությունը էկրանին երկար նայելու դեպքում: TÜV Rheinland-ն ունի որակի հավատարմագրման 146 տարվա պատմություն՝ ներառելով էկրանների պրոֆեսիոնալ հետազոտման 6 հիմնական տիրույթներ, և առաջարկում է բջջային հեռախոսներից ու էկրաններից աչքերի պաշտպանության հեղինակավոր որակի հավատարմագիր: