Facebook Image Tracker
P30 lite
P30 lite
    •6.15 դյույմ, FHD 2312 x 1080
    •EMUI 9.0.1
    •4 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
    •Հիմնական տեսախցիկ 24 + 8 + 2 Մպ, Դիմային տեսախցիկ 32 Մպ
    •Առաջնային SIM Card 2G, 3G, 4G, Երկրորդային SIM Card 2G, 3G, 4G
    •GPS / AGPS / Glonass / BeiDou
    •Kirin 710
    •3,340 մԱ/ժ
    •Կեսգիշերային սև, Սիրամարգի կապույտ
169900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Huawei P30 lite
    32 ՄՊ ԱԻ դիմային տեսախցիկ | Եռակի ուլտրալայն անկյունով հիմնական տեսախցիկ
  • Գեղեցկություն յուրաքանչյուր կադրի մեջ
    Բոլորը գեղեցիկ են յուրովի։ HUAWEI P30 lite սմարթֆոնի արհեստական բանականության վրա հիմնված դիմային տեսախցիկը գեղեցկացնում է ինքնատիպ դիմանկարները` հիմնվելով Ձեր դիմագծերի յուրահատկության վրա:
  • Անսահման հնարավորություններ
    Ընդլայնեք Ձեր հորիզոնները և մոռացեք սահմանափակումների մասին։ HUAWEI P30 lite սմարթֆոնի 120° ուլտրալայն անկյունային տեսապակին որսում է նույնիսկ չերևացող դետալները։
  • Խելացի տեսախցիկ
    HUAWEI P30 lite սմարթֆոնի դիմային տեսախցիկը իրական ժամանակում ճանաչում է 8 կատեգորիա, իսկ հիմնական տեսախցիկը` 22։ Լուսանկարների լուսավորությունը, գունային էֆեկտներն ու կոնտրաստը կարգավորվում են ավտոմատ կերպով` լուսանկարելով տպավորիչ և որակյալ պատկերներ։
  • Վառ գույներ
    Փնտրեք, բացահայտեք և ստեղծեք ավելին HUAWEI P30 lite սմարթֆոնի հետ։ Ընդարձակ և գեղեցիկ առանց շրջանակի FHD 6.15 դյույմանի էկրանը` կաթիլային նուրբ կտրվածքով, կդառնա Ձեր կյանքի ոճային լավագույն ընկերը։ Բացի այդ, TÜV Rheinland կոնցերնը հավատարմագրել է սմարթֆոնի էկրանի համար տեսողության պաշտպանության ռեժիմ, որը նվազեցնում է աչքերի ծանրաբեռնվածությունը էկրանին երկար նայելու դեպքում։
  • Տպավորիչ դիզայն
    HUAWEI P30 lite սմարթֆոնի հետին վահանակի 3D սահուն և համաչափ մակերեսով ապակու շնորհիվ` այն հարմարավետ կտեղավորվի Ձեր ձեռքի ափի մեջ և, որից հետո, սմարթֆոնի մեկ ձեռքով օգտագործումը կդառնա ավելի հեշտ: Հեռախոսն առկա է երկու վառ գույներով` ներառյալ գրադիենտային ստվերը, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։
  • Ազատություն շարժումների մեջ: Հասանելի հիշողություն `4 ԳԲ + 128 ԳԲ
    HUAWEI P30 lite սմարթֆոնի ընլայնված հիշողությունը հնարավորություն է տալիս լինել ազատ գործողությունների մեջ` ապահովելով հիշողության ավելի շատ տարածք սմարթֆոնի մեջ։ Վայելեք երաժշտության, տեսահոլովակների, լուսանկարների և այլ ծրագրերի համար նախատեսված հիշողության ընդլայնված տարածքը և մի անհանգստացեք սմարթֆոնի սահմանափակության մասին։
  • Մարտկոց, որը կարող է ավելին
    Մի թողեք, որ Ձեր սմարթֆոնի մարտկոցը սահմանափակի Ձեզ։ Բարձր հզորությամբ 3,340 մ/Աժ մարտկոցի և HUAWEI 9Վ2Ա արագ լիցքավորման ֆունկցիայի շնորհիվ սմարթֆոնը կդառնա Ձեր ակտիվ կյանքի անփոխարինելի ուղեկիցը։ Դիտեք տեսանյութեր, խաղացեք խաղեր և անցկացրեք Ձեր ողջ օրը համացանցում առանց սմարթֆոնը վերալիցքավորելու: HUAWEI P30 lite սմարթֆոնի հետ այլևս ոչինչ Ձեզ չի խոչընդոտում։
  • Ուշադրությու՛ն, խաղը սկսված է
    Բարի գալուստ բջջային խաղերի նոր աշխարհ։ Հեղափոխական GPU Turbo 2.0 տեխնոլոգիան էականորեն բարելավում է գրաֆիկական տվյալներն ու սմարթֆոնի կատարողականությունը` ապահովելով խաղի տպավորիչ ընթացք։
  • Զգացեք աշխարհը Ձեր ափի մեջ
    ԱՄԵՆՈՒՐ ԶԳԱՑԵՔ ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ: Սմարթֆոնի HiVision AR ավտոմատ թարգմանության ֆունկցիայի շնորհիվ` Դուք կարող եք ճանապարհորդել առանց լեզվական գիտելիքների։ Պարզապես պետք է սկանավորել այն ինչ ուզում եք թարգմանել` սկսած փողոցային նշաններից մինչև մենյուներ, և սմարթֆոնը կթարգմանի այն իրական ժամանակում։ ՓՆՏՐԵՔ, ՍԿԱՆԱՎՈՐԵՔ, ԳՆԵՔ: Կատարեք օնլայն գնումներ, որտեղ և երբ հարմար է։ Ձեզ ընդամենն անհրաժեշտ է սկանավորել կամ պահել հեռախոսը ցանկալի ապրանքի վրա, որից հետո Դուք կստանաք այդ ապրանքը ունեցող ամենատարածված խանութների հղումները։
  • Կենդանացրեք Ձեր զանգերը
    HUAWEI P30 lite սմարթֆոնի հետ նույնիսկ հասարակ ձայնային զանգերն են դառնում յուրահատուկ, եթե զանգի երաժշտության հետ մեկտեղ օգտագործեք տեսանյութեր։ Սմարթֆոնը հնարավորություն է տալիս ընտրել և կցել տեսանյութ յուրաքանչյուր կոնտակտի զանգի հետ։
  • Տեխնիկական տվյալներ