Facebook Image Tracker
P30
P30
    •6.1 դյույմ, OLED FHD+ 2340 x 1080
    •EMUI 9.1
    •6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM, NM Card-ի հնարավորություն մինչև 256 ԳԲ
    •Եռակի Leica տեսախցիկ 40 + 16 + 8 Մպ, Դիմային տեսախցիկ 32 Մպ
    •Առաջնային և երկրորդային SIM Card` 2G, 3G, 4G
    •GPS / AGPS / Glonass / BeiDou / Galileo / QZSS
    •Kirin 980
    •3650 մԱ/ժ
    •Ջրակայունություն և փոշեկայունություն (IP53 պաշտպանություն)
    •Բաց կապույտ, Վառ կապույտ
299900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI P30
    Leica-ի հետ համատեղ մշակված
  • Լուսանկարե՛ք Ձեր կանոններով
    Նայեք աշխարհին այլ տեսանկյունից, և այն կդառնա ավելի պայծառ, ընդարձակ և ավելի մոտիկ։ Բացահայտեք անսպասելի անակնկալները և դարձրեք դրանք անմոռանալի։ HUAWEI P30 սմարթֆոնն ընդլայնում է սմարթֆոնով լուսանկարչության հնարավորությունները:
  • Գունային զարթոնք
    Ոգեշնչվելով երկնքի գեղեցկությամբ՝ HUAWEI P30-ը ամպերի միջից ճառագող լույսի շողեր է հիշեցնում: Ընկղմվեք երկնքի պարզության մեջ և վայելեք հյուսիսային լույսերի առեղծվածային գեղեցկությունը։
  • Համարձակվիր տպավորել
    Եռակի Leica տեսախցիկը թույլ է տալիս լուսանկարել աշխարհն իր ողջ գեղեցկությամբ: Տեսախցիկի յուրահատուկ համակարգը ներառում է գերզգայուն 40 ՄՊ տեսապակի, 16 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսապակի և 8 ՄՊ տելե-տեսապակի: Հավերժացրեք Ձեր կյանքի վառ և լուսավոր հիշողությունները Leica-ի հետ:
  • Լույսի հեղափոխություն
    Պատկերների անգերազանցելի վառ գույների համար HUAWEI-ը ընդունեց որոշում` փոխել RGB գունային գամման RYB-ով: Շնորհիվ HUAWEI-ի սպեկտորալ տվիչի, Kirin 980 հզոր պրոցեսորի ISP-ի և ինքնուրույն մշակված ալգորիթմի՝ լուսանկարները դառնում են 40%-ով ավելի վառ և մանրակրկիտ:
  • Տեսեք անտեսանելին մթության մեջ
    HUAWEI P30 սմարթֆոնի տեսախցիկի լուսազգայունությունը հասնում է մինչեւ 204,800 ISO, որը թույլ է տալիս բացահայտելու գիշերվա թաքնված գեղեցկությունը: HUAWEI P30 սմարթֆոնի շնորհիվ հավերժացրեք մոմի լուսավորության ներքո ռոմանտիկ երեկոները: Նույնիսկ ամբողջական մթությունը չի խանգարի որակյալ նկարներ ստանալուն:
  • Ընդգծեք Ձեր ինքնատիպությունը
    HUAWEI P30 սմարթֆոնի 32 ՄՊ դիմային տեսախցիկը` արհեստական բանականության շնորհիվ, ճանաչում է Ձեր դեմքը, ընդգծում ուրվագիծը և բարձրացնում նկարների պարզությունն ու պայծառությունը։ Նկարեք որակյալ սելֆիներ նույնիսկ մթության կամ պայծառ լուսավորության ժամանակ։
  • Էլեգանտ և պայծառ էկրան
    Սմարթֆոնի 6,1 դյույմանի OLED առանց շրջանակի էկրանը ապահովում է Ձեզ տեսողական վառ և լուսավոր պատկերներ` ընդգծելով պատկերների գունային հստակությունը։
  • Բացարձակ հարմարավետություն
    HUAWEI P30 սմարթֆոնը հարմար է նույնիսկ մեկ ձեռքով օգտագործելու դեպքում։ Սմարթֆոնի էկրանի ներքևի հատվածում տեղակայված in-screen ապաբլոկավորման մատնահետքի սկաները թույլ է տալիս արագ ապաբլոկավորել հեռախոսը։
  • Դեպի ապագա
    Kirin 980-ը առաջին 7 նանոմետրանոց պրոցեսորն է, որն առանձնանում է իր բարձր կատարողականությամբ և էներգիայի ցածր սպառմամբ։ 6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM հիշողությունը և բարձր կատարողականությամբ Kirin 980 պրոցեսորն ապահովում են HUAWEI P30 սմաթֆոնի արագ և էֆեկտիվ աշխատանքը։ 7 նանոմետրանոց պրոցեսոր, 128 ԳԲ ներքին հիշողություն, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն։
  • Էներգիայի արագ վերականգնում
    Շնորհիվ HUAWEI SuperCharge արագ լիցքավորման տեխնոլոգիայի` վավերացված TÜV կոնցերնի կողմից, Դուք կարող եք հեշտությամբ լիցքավորել Ձեր սմարթֆոնը տանից դուրս գալիս կամ ընդմիջման ժամանակ:
  • Ֆայլերի փոխանցում OneHop-ի օգնությամբ
    Ուղարկեք լուսանկարներ, տեսանյութեր և այլ ֆայլեր սմարթֆոնից դեպի MateBook մեկ հպման միջոցով։ Պարզապես թափահարելով և հպելով սմարթֆոնը MateBook-ին` Դուք կարող եք նկարել 60 վայրկյան տևողությամբ տեսանյութ և պահպանել այն Ձեր սմարթֆոնի մեջ։ Դուք նաև կարող եք տեղափոխել տեքստային ֆայլեր սմարթֆոնից համակարգիչ և հակառակը։
  • Տեխնիկական տվյալներ