"ՄոբլիՕՍ" ընկերությունը հիմնադրվել է 2013թ. տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտում լուծումներ տրամադրող աշխարհի առաջատար և սմարթֆոնների խոշոր մատակարար`"Հուավեյ Տեքնոլոջիս" ընկերության արտադրանքը Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացնելու նպատակով: "ՄոբլիՕՍ" ընկերությունը տրամադրում է ծառայությունների և լուծումների լայն շրջանակ, որը ներառում է կորպորատիվ ցանցեր, միասնական հաղորդակցություն (UC&C), ամպային տեխնոլոգիաներ (cloud computing), տվյալների բազաներ և այլն: Բացի նշվածից, ընկերությունը զբաղվում է Huawei բջջային հեռախոսների, պլանշետների և տնային սարքավորումների վաճառքով: