Facebook Image Tracker
Բլոգ

Մենք կատարում ենք առաքում

Այս օրերին մենք սկսում ենք առաքել Huawei սմարթֆոններ և պլանշետներ մեր սիրելի հաճախորդների՝ Huawei բրենդի սիրահարների համար: 

Պահպանելով սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները՝ սկսում ենք կատարել առաքում: Առաքիչները պարտադիր կրելու են ձեռնոցներ և պաշտպանիչ դիմակ, ախտահանվելու են նախքան առաքումը և առաքումն իրականացնելուց հետո: 

Առաքումն անվճար է և կատարվում է միայն Երևան քաղաքի տարածքում ՝ միայն սմարթֆոնների և պլանշետների պատվերների դեպքում: Առաքումն իրականացվելու է պատվերի օրը կամ հաջորդ օրվա ընթացքում՝ կախված ծանրաբեռնվածությունից՝ բացառությամբ կիրակի օրվանից։ Հստակ ժամի և այլ մանրամասների հետ կապված մեր աշխատակիցը կկապվի Ձեզ հետ: Վճարումը կարող եք կատարել տեղում՝ կանխիկ կամ անկանխիկ ArCa, MasterCard, Maestro, VISA վճարային համակարգի քարտերի միջոցով (POS տերմինալով): Առաքումը պատվիրելու համար անհրաժեշտ է զանգահարել 010-60-60-60 կամ 043-60-60-60 հեռախոսահամարներին ժամը 11։00-16։00 ընկած ժամանակահատվածում կամ գրել մեր կայքի չատի հատվածում կամ ֆեյսբուքի մեր էջին։ Նույն եղանակներով կարող եք ստանալ օնլայն խորհրդատվություն այն գադջեթի մասին, որը ցանկանում եք ձեռք բերել, որից հետո արդեն կարող եք ամրագրել Ձեր առաքումը: Վճարումն իրականացվելու է կանխիկ կամ անկանխիկ տարբերակով՝ բանկային փոխանցումով։ Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարներին։

Մենք կարևորում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի առողջությունը և ցուցաբերում ենք զգոնություն առաքումն իրականացնելիս: Շնորհակալ ենք մեզ հետ լինելու համար: 

Սիրով՝ 

Huawei Armenia