Facebook Image Tracker
Բլոգ

HUAWEI WATCH GT2. Խելացի կյանքի նոր դարաշրջան

HUAWEI WATCH GT2 դասի սմարթ ժամացույցները եկել են հեղափոխելու և բարելավելու Ձեր կյանքի որակը: Ստորև ծանոթացեք այն ֆունկցիաներին, որոնց շնորհիվ այս դասի ժամացույցները դառնում են ավելի նախընտրելի: 

 

Քո պրոֆեսիոնալ մարզիչը

Kirin A1 | Մարտկոցի երկար ժամկետ | Խելացի մարզական ռեժիմներ

Մարտկոցի ֆանտաստիկ արտադրողականություն 

#WATCHGT2 դասի նախագծողները սահմանել են մեկ լիցքով սարքի օգտագործման ռեկորդային ցուցանիշ: 

HUAWEI արտադրության Kirin A1 երկչիպանի էներգախնայող տեխնոլոգիայի շնորհիվ WATCH GT2-ը կծառայի մեկ լիցքով շուրջ 2 շաբաթ:

 

 

Նոր մինիմալիստական դիզայն 

Ոգեշնչված մինիմալիստական ոճով՝ WATCH GT 2 դասի սմարթ ժամացույցների ստեղծողները ինտեգրել են բարձրորակ 3D ապակին անեզր շրջանակով էկրանում:

 

Ստեղծված է՝ դառնալու պրոֆեսիոնալ մարզիչ 

HUAWEI WATCH GT 2 դասի սմարթ ժամացույցները հետևում են Ձեր մարզումների տվյալներին ճշգրիտ ալգորիթմներով և կատարում են սրտի աշխատանքի մոնիթորինգ TruSeen ™ 3.5 համակարգի միջոցով:

15 պրոֆեսիոնալ սպորտային ռեժիմներով և անհատական մարզման 85 ռեժիմներով՝ Huawei GT 2-ը Ձեր օգնականն է մարզասրահում և բացօթյա մարզումների ժամանակ:

 
 

Օգտակար ֆունկցիաներ

Առօրյա կյանքը ավելի դյուրին դարձնելու համար WATCH GT 2-ը օժտված է հարուստ ֆունկցիոնաներով

Bluetooth Calling՝ զանգեր Bluetooth-ով,

SMS-ի ազդանշան,

TruSleep™ 2.0 քնի և TruRelax™ զարկերակային ճնշման մոնիթորինգ:

WATCH GT 2-ը կարող է հիշել մինչև 500 երգ և հեշտությամբ զուգակցվել #HUAWEIFreeBuds-ի հետ։ Ընտրեք ցանկից նախընտրելի երգը առանց հեռախոսի։

Ապրեք լիարժեք կյանքով՝ Ձեզ համար ստեղծված ժամացույցով: