Facebook Image Tracker
Y9s
Y9s
    6.59 դյույմ
    Հիմնական` 48 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ
    Դիմային` 16 ՄՊ
    Android 9
    4000 մԱ/ժ
    6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
    Կեսգիշերային սև, Բաց կապույտ
    EMUI 9.1
    GPS, AGPS, Glonass, BeiDou
169900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Huawei Y9s
    6.59” Ultra FullView առանց շրջանակի էկրան։ Եռակի ԱԻ տեսախցիկներ` 48 ՄՊ։ 6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM.
  • 6.59” Ultra FullView առանց շրջանակի էկրան
    Տպավորիչ 6.59 ”HUAWEI Ultra FullView էկրանը, 91% էկրան և իրան հարաբերակցության շնորհիվ, հնարավորություն է տալիս ընդլայնել դիտման հորիզոնը, իսկ 2340 x 1080 FHD+ էկրանը և 391PPI պիքսելային խտությունը ապահովում են պատկերների պարզությունն ու պայծառությունը։ Վայելեք ավելի լայն և տպավորիչ տեսադաշտը խաղեր խաղալու, տեսանյութեր նայելու կամ ընթերցանության ժամանակ։
  • Լույսի արվեստ
    Լույսի և ստվերի հակադիր փոփոխություններից ոգեշնչված՝ HUAWEI Y9s սմարթֆոնը ներկայանում է երկու հետաքրքիր երանգներով՝ կեսգիշերային սև և բաց կապույտ։ Իսկ վահանակը փայլում է տարբեր անկյուններից նայելիս։ 3D փայլուն ապակե մակերեսը ապահովում է սմարթֆոնի հարմարավետ օգտագործումը։
  • Ապաբլոկավորման մատնահետքի սկաներ
    Ներկառուցված մատնահետքի սկաները հնարավորություն է տալիս ապաբլոկավորել Ձեր սմարթֆոնը ընդամենը 0,3 վայրկյանում։ Կոճակի և մատնահետքերի սկաների ինտեգրման շնորհիվ` Դուք կարող եք ակտիվացնել ձայնային օգնականը` 1 վայրկյան պահելով միացման կոճակը և անջատել սմարթֆոնը` ավելի քան 3 վայրկյան սեղմած պահելով ձայնային կոճակը։
  • 48 ՄՊ եռակի ԱԻ տեսախցիկ
    Սմարթֆոնի հիմնական 48 ՄՊ տեսախցիկը թույլ կտա Ձեզ ցանկացած իրավիճակում որսալ բարձրորակ լուսանկարներ։ Ուլտրալայն անկյունով 8 ՄՊ տեսախցիկը և 2 ՄՊ տեսախցիկը Ձեր լավագույն օգնականն են լուսանկարչական գլուխգործոցներ ստեղծելու համար։
  • Արհեստական ինտելեկտով աշխատող տեսախցիկ
    Բարձր կետայնությամբ 48 ՄՊ հիմնական ոսպնյակները կարող են բարելավել Ձեր լուսանկարների հստակությունն ու պարզությունը, իսկ արհեստական ինտելեկտի ալգորիթմներն ավտոմատ մշակում են պատրաստի կադրերը` ապահովելով Ձեզ համար բարձրորակ և տպավորիչ լուսանկարներ։
  • Լուսանկարահանման գիշերային ռեժիմ
    Լուսազգայուն տեսախցիկի սենսորն ու արհեստական ինտելեկտի ալգորիթմները երաշխավորում են լուսանկարների աննկարագրելի հստակությունը նույնիսկ գիշերային լուսանկարահանման ժամանակ։ Ավելի պայծառ և հստակ լուսանկարներ HUAWEI Y9s սմարթֆոնի հետ։
  • Ուլտրալայն 120° անկյունով ոսպնյակ
    120° դիտման դաշտով HUAWEI Y9s սմարթֆոնի ուլտրալայն անկյունով ոսպնյակներն ապահովում են տպավորիչ և տարբերվող լուսանկարներ։ Լուսանկարեք հսկայական լեռնաշղթաները, ճարտարապետական մեծ կառույցները և մարդկանց` լուսանկարի մեջ ընդգրկելով դիտման հսկայական տեսադաշտ։
  • Ներդրված դիմային տեսախցիկ
    16 ՄՊ դիմային տեսախցիկն ավտոմատ ակտիվանում է, երբ պատրաստվում եք սելֆիներ անել, իսկ «սելֆիի» ռեժիմը անջատելուց հետո ավտոմատ ներս է մտնում։ Այս դիզայնի շնորհիվ էկրանը դառնում է ամբողջովին առանց շրջանակների, իսկ դիմային տեսախցիկը՝ էլ ավելի արտասովոր։ Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ավտոմատ գեղեցկացման ալգորիթմը թույլ է տալիս խմբագրել Ձեր լուսանկարները, ինչի շնորհիվ Դուք կարող եք կենտրոնանալ Ձեր արտաքինի վրա և ստանալ որակյալ սելֆիներ նույնիսկ ցածր լուսավորության ներքո։
  • 6 ԳԲ +128 ԳԲ. ընդլայնված հիշողություն
    Պահպանեք Ձեր բոլոր անմոռանալի հիշողությունները 128 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնի մեջ։ EROFS ֆայլերի որակի թուլացման տեխնոլոգիան բարելավում է տվյալների փոխանցման արագությունը և խնայում է հիշողությունը` ազատելով ավելի շատ տարածք Ձեր սիրած հավելվածների կամ լուսանկարների համար։ 6 ԳԲ RAM-ն ապահովում է սմարթֆոնի սահուն աշխատանքը, նույնիսկ մի քանի ծրագիր միաժամանակ օգտագործելիս։
  • Հզոր մարտկոց` 4000 մԱ/ժ
    4000 մԱ/ժ մարտկոցով աշխատող HUAWEI Y9s սմարթֆոնը ապահովում է 40 ժամ զանգեր կատարելու, 80 ժամ երաժշտություն լսելու և 9 ժամ տեսանյութեր նկարելու հնարավորություն։ Մոռացեք անդադար լիցքավորումների մասին Ձեր Y9s սմարթֆոնի հետ։
  • Kirin 710F, բարձր կատարողականություն
    Kirin 710F 8 միջուկանի պրոցեսորն արդյունավետորեն բարելավում է համակարգի աշխատանքը` միաժամանակ նվազեցնելով սմարթֆոնի էներգիայի սպառումը։ Նույնիսկ բարձրորակ գրաֆիկայով բջջային խաղեր խաղալու ժամանակ կամ առցանց հեռարձակումները դիտելիս սմարթֆոնը կաշխատի նույն սահունությամբ և էֆեկտիվությամբ։
  • EMUI 9.1` որակյալ կյանք
    HUAWEI Y9 սմարթֆոնը` EMUI 9.1 ինտերակտիվ ինտերֆեյսի հիման վրա, ապահովում է բազմաթիվ խելացի գործառույթներ` արհեստական ինտելեկտի հիման վրա հիմնված կապ, անլար տպագրություն, տվյալների փոխանցում հեռախոսի կլոնավորման օգտագործմամբ, HUAWEI Share-ի միջոցով և այլն։ Ուսումնասիրելով օգտագործողի սովորությունները` սմարթֆոնը բարելավում է ամենօրյա առաջադրանքների արդյունավետությունը։ Խելացի ալեհավաքի կառավարման տեխնոլոգիան ապահովում է կայուն ցանցային ազդանշանի ընդունում խաղեր խաղալիս կամ առցանց տեսանյութեր դիտելիս։
  • Տեխնիկական տվյալներ