Facebook Image Tracker
Huawei GT 2e Sport
Huawei GT 2e Sport
    43 գրամ
    Գրաֆիտի Սև
    1.39 դյույմ AMOLED
    16 ՄԲ + 4 ԳԲ
    Android 4.4 և բարձր
    iOS 9.0 և բարձր
89900 դրամ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI WATCH GT 2e Sport
    2 շաբաթ կատարողականություն առանց հավելյալ լիցքավորման:
  • Թեթև և նորաձև
    HUAWEI WATCH GT 2e սմարթ ժամացույցի իրանը պատրաստված է դիմացկուն և չժանգոտվող պողպատից, այն իդեալապես համապատասխանում է սպորտային վառ գոտիների հետ: Ժամացույցի 1.39 դյույմ բարձրորակ AMOLED էկրանն ու օրիգինալ դիզայնի լայն ընտրությունը եկել են ընդգծելու Ձեր վառ կերպարը: Ավելին, քան պարզապես խելացի ժամացույց:
  • Ձեր անհատական ​​ոճը
    HUAWEI WATCH GT 2e ժամացույցը կատարյալ է նրանց համար, ովքեր սովոր են իրենց անհատականությունն արտահայտել նորաձև աքսեսուարներով, տարբեր գույներով, թեթև և դինամիկ էֆեկտներով հավաքածուներով: Դուք կարող եք կարգավորել զարկերակի հստակ և էֆեկտիվ չափումը, կատարված քայլերի քանակը, եղանակի կանխատեսումը և այլն: Ընտրեք այն, ինչը ճիշտ է Ձեզ համար:
  • 2 շաբաթ առանց լիցքավորման
    Kirin A1-ը HUAWEI-ի կողմից մշակված պրոցեսոր է, որն ապահովում է բարձր արդյունավետություն և էներգիայի ցածր սպառում: Երկկողմանի չիպային դիզայնը և էներգախնայողության 2.0 ալգորիթմներն ապահովում են HUAWEI WATCH GT 2e ժամացույցի համար էներգիայի ավելի քիչ սպառում օրվա կամ գիշերվա ցանկացած պահի` պահանջելով ավելի քիչ էներգիա բարձր կատարողականության համար: Խելացի ժամացույցը ավտոմատ կերպով օպտիմիզացնում է էներգիայի սպառումը մարտկոցի աշխատանքը երկարացնելու նպատակով:
  • Մարզման 85 կարգավորվող ռեժիմներ
    Զբաղվեք Ձեր սիրելի սպորտով և բացահայտեք նոր երևույթներ Ձեզ համար: Շնորհիվ նոր 85 կարգավորվող մարզման ռեժիմների՝ Դուք կկարողանաք փորձել ինքներդ ձեզ լեռնագնացության, պարկուրի, փողոցային պարերի կամ սքեյթբորդինգի ոլորտներում, և անմիջապես գնահատել ձեր առաջընթացը՝ ընդամնեը դաստակին հայացք ձգելով:
  • Մարզման 15 պրոֆեսիոնալ ռեժիմներ
    Նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ HUAWEI WATCH GT 2e խելացի ժամացույցը կարող է իրական ժամանակում հետևել 15 սպորտաձևերի՝ ներառյալ լեռնագնացություն, վազք, լող և հեծանվավազք: Խելացի ժամացույցը ապահովում է GPS և GLONASS նավիգացիոն համակարգեր` բաց տարածքներում երթուղու ճշգրիտ պլանավորման համար:
  • VO2Max4
    VO2max-ը թթվածնի ամենամեծ քանակությունն է, որը մարդը կարող է սպառել ժամանակի յուրաքանչյուր միավորի ընթացքում` ընդլայնված մարզման ժամանակ: Որքան բարձր է VO2max-ի արժեքը, այնքան ավելի մեծ է մարզիկի սրտանոթային դիմացկունությունը:
  • Աերոբ և անաերոբ վարժությունների արդյունավետությունը
    Աերոբ և անաերոբ ակտիվության արդյունավետությունը որոշում է մարզման ազդեցությունը Ձեր առողջության և բարեկեցության վրա: Երկարատև աերոբիկ վարժությունները բարելավում են ընդհանուր ֆիզիկական վիճակը, իսկ չափավոր ինտենսիվության անաերոբ վարժությունը բարձրացնում է դիմացկունությունը:
  • Վերականգնման ժամանակն է
    Վերականգնման ժամանակը մարմնին լիարժեք վերականգնելու ժամանակի անհրաժեշտ քանակությունն է: Վերականգնման ժամանակը հնարավորություն է տալիս լիարժեք օգտագործել օրգանիզնի ողջ հնարավորությունները՝ առանց ավելորդ լարվածության ենթարկվելու:
  • Մարզման ինտենսիվություն
    Սմարթ ժամացուցը գրանցում է Ձեր շաբաթական ֆիզիկական ակտիվության վիճակը և հաշվարկում ֆիզիկական ծանրաբեռնվածության առաջարկվող քանակը:
  • Մարզման կարգավիճակ
    Սմարթ ժամացույցը տալիս է հստակ ինֆորմացիա Ձեր մարզման ռեժիմի վերաբերյալ, ինչպես նաև պրոֆեսիոնալ ​​մակարդակի խորհուրդներ հետագա մարզումների համար։
  • Անձնական մարզիչ
    Ավելի քան 10 վազքային դասընթացներ նախապես տեղադրված են խելացի ժամացույցի վրա` ձայնային օգնականի աջակցությամբ, որն իրական ժամանակում արձագանքում է սրտի զարկերին: Դասընթացները նախատեսված են տարատեսակ նպատակների հասնելու համար, ներառյալ՝ տեմպերի պահպանում, ավելորդ քաշի կորուստ և կայունության բարձրացումը:
  • Պարզապես սկսեք շարժվել
    Ուշադիր և ավելի խելացի լինելու նոր ուղի: Սկսեք մարզվել կանոնավոր և խելացի ժամացույցը ինքնաբերաբար կհասկանա, որ Դուք սկսել եք ֆիզիկական ակտիվություն պահել: Դրանից հետո կարող եք սկսել հետևել չափումներին ընդամենը մեկ հպումով: Առկա է վեց ստանդարտ մարզման ռեժիմ՝ ներառյալ վազք դրսում և վազքուղու վրա, քայլք դրսում, էլիպս և թիավարում:
  • SpO2-ի մոնիթորինգ
    Արյան թթվածնի հագեցվածությունը (SpO2) մարմնին թթվածնի մատակարարման կարևորագույն ցուցանիշներից մեկն է: SpO2 ի ցածր մակարդակը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, ներառյալ թուլություն, հոգնածություն և գլխապտույտ: HUAWEI WATCH GT 2e խելացի ժամացույցը աջակցում է SpO2-ի մեկանգամյա չափումը, այնպես որ ցանկացած պահի կարող եք ստուգել ձեր արյան թթվածնի մակարդակը:
  • Հաղթահարեք սթրեսը
    HUAWEI TruRelax ™ տեխնոլոգիան շարունակաբար վերահսկում է սթրեսի մակարդակը և օգնում է հոգ տանել ձեր առողջության մասին: Հատուկ շնչառական վարժությունները կօգնեն ժամանակին ազատվել լարվածությունից և կարգավորել հոգեվիճակը:
  • Քնի արդյունավետ մոնիթորինգ
    HUAWEI TruSleep ™ 2.0 տեխնոլոգիայի միջոցով ձեր HUAWEI WATCH GT 2e խելացի ժամացույցը պրոֆեսիոնալ կերպով ճանաչում է քնի ամենատարածված 6 խանգարումները և խորհուրդ է տալիս բարելավել ձեր գիշերային հանգիստը: Քնելիս սմարթֆոնը վերահսկում է ձեր սրտի աշխատանքը, վերլուծում է ձեր շնչառության ռիթմը և գնահատում ձեր ընդհանուր քնի որակը:
  • Երաժշտությունն ամենուր է
    Միակցեք ձեր HUAWEI WATCH GT 2e ժամացույցը և Bluetooth ականջակալները երաժշտությունը վայելելու համար: Պահեք մինչև 500 երգ ձեր սմարթ ժամացույցի մեջ՝ միշտ մարզվելու ձեր նախընտրած երգերի ներքո:
  • Միշտ պատրաստ օգնության համար
    Ձեր խելացի ժամացույցը իրական ժամանակում ծանուցում է ստանում մուտքային զանգերի, SMS հաղորդագրությունների, էլ.փոստերի, օրացույցային իրադարձությունների և այլնի համար: Սարքը հագեցած է մի շարք խելացի հատկություններով, որոնք ձեր կյանքը դարձնում են ավելի հարմարավետ. Ստուգեք եղանակի կանխատեսումը, միացրեք զարթուցիչը կամ վարկյանաչափը և օգտագործեք լապտեր: Դուք նույնիսկ ունեք սմարթֆոնի որոնման ֆունկցիա:
  • Բարձրացրեք ձեռքը և որսացեք պահը
    Ձեր HUAWEI WATCH GT 2e խելացի ժամացույցը կարող է հեռակա կերպով ակտիվացնել նկարահանման կոճակը ձեր սմարթֆոնի վրա: Արագ և հեշտությամբ լուսանկարեք լուսանկարները, նկարեք անսովոր տեսանկյունից՝ 5 վայրկյան նախադրված ժամանակաչափով:
  • Տեխնիկական տվյալներ