Facebook Image Tracker
Huawei Y8P
Huawei Y8P
    Կեսգիշերային սև
    4 000 մԱ/ժ
    Հիմնական տեսախցիկ` 48 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ
    Դիմային տեսախցիկ՝ 16 ՄՊ
    4 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
129900 դրամ
134900
129900
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Y8p
    Տեխնոլոգիաների ռիթմին համապատասխան։ 48 ՄՊ ԱԻ եռակի տեսախցիկ | 128 ԳԲ հիշողություն | 6.3" OLED էկրան
  • OLED կաթիլային էկրան
    6.3" OLED կաթիլային էկրանն ունի 90.17% տարածք և 2400 x 1080 կետայնություն, էկրանն ապահովում է պատկերների դիտման հիանալի փորձառություն և կինեմատիկական գունային հարուստ գամմա։ Թե՛ վառ, թե՛ մութ դետալները չափազանց պարզ և վառ են, երբ դիտում եք տեսանյութեր, խաղում եք խաղեր կամ նայում լուսանկարներ:
  • Լույսի և ստվերի գեղեցկություն
    HUAWEI Y8p-ի դիզայնը ոգեշնչված է լույսի և ստվերի ներդաշնակ համադրությունից: Սմարթֆոնը ներկայանում է կեսգիշերային սև երանգով։ Թեթև և ամուր 3D կլորացված եզրերով ապակյա իրանը հարմարավետ է օգտագործման համար:
  • Էկրանի ներկառուցված մատնահետքի սկաներ
    Էկրանի մատնահետքի սկաները թույլ է տալիս արագ և հարմարավետ ապաբլոկավորել Ձեր HUAWEI Y8p սմարթֆոնը։ Բարելավված տեխնոլոգիան ապահովում է ավելի ապահով ապաբլոկավորման համակարգ: Զգացեք նոր տեխնոլոգիայի առավելությունները, երբ ակտիվացնում եք սմարթֆոնը կամ վճարում եք կատարում:
  • ԱԻ եռակի տեսախցիկ
    Արհեստական ինտելեկտով աշխատող եռակի տեսախցիկների համակարգը ընդլայնում է նկարահանման հնարավորությունները։ Հիմնական 48 ՄՊ բարձր հստակությամբ տեսապակին, 8 ՄՊ ուլտրալայն անկյունով տեսապակին և 2 ՄՊ խորության չափման տեսապակին թույլ են տալիս բացահայտել գիշերվա գեղեցկությունը և հավերժացնել օրվա տպավորությունները, պարզապես սեղմեք նկարահանման կոճակը:
  • 48 ՄՊ բարձր հստակությամբ հիմնական տեսապակի
    Շնորհիվ 48 ՄՊ հիմնական տեսապակին Ձեր պարզ, հստակ և դետալներով հարուստ լուսանկարների հեղինակն է, յուրաքանչյուր լուսանկար էլ ավելի ռեալիստական է այս սմարթֆոնի հետ նույնիսկ ցածր լուսավորության պայմաններում:
  • 120° ուլտրալայն անկյունով տեսապակի
    Անցեք լայնաֆորմատ նկարահանման ռեժիմին, որպեսզի ստեղծեք ճարտարապետական կոթողների կամ խմբակային լուսանկարների լայնածավալ պատկերներ, որտեղ կադրի մեջ բոլորը կտեղավորվեն։ Շնորհիվ ուլտրալայն անկյան 8 ՄՊ ոսպնյակի սմարթֆոնը կարող է ընդունել 120° դիտման անկյուն:
  • Գիշերային ռեժիմ
    AIS ձեռքի գիշերային ռեժիմը՝ 6 վայրկյան առավելագույն ազդեցությամբ, թույլ է տալիս հեշտությամբ ֆիքսել պարզ և գեղեցիկ գիշերային կադրեր: Ալգորիթմը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա և արդյունավետորեն վերամշակում է նկարները՝ օգնելով ձեզ ստանալ հնարավորինս լավ նկար մթության մեջ։
  • Գերզգայուն տեսապակի
    Այս տեսապակին հագեցած է գերզգայուն HUAWEI SuperSpectrum սենսորով, որը թույլ է տալիս ավելի շատ լույս որսալ և թույլ լուսավորության պայմաններում ստեղծել պարզ և հստակ պատկերներ:
  • 4 ԳԲ + 128 ԳԲ հիշողության մեծ ծավալ
    4 ԳԲ օպերատիվ հիշողության շնորհիվ Դուք կարող եք միաժամանակ աշխատել մի քանի հավելվածներում և արագ անցում կատարել մեկից մյուսը, իսկ 128 ԳԲ ներքին հիշողությունը թույլ կտա սմարթֆոնի մեջ պահել Ձեր սիրած տեսանյութերը, լուսանկարներն ու խաղերը։
  • Բարձր հզորությամբ մարտկոց 4 000 մԱ/ժ
    HUAWEI Y8p սմարթֆոնը հագեցած է 4 000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով։ Էներգիան միանգամայն կբավականացնի Ձեզ տեսանյութ և երաժշտություն միացնելու կամ երկար ժամանակ կայքեր ուսումնասիրելու համար։ Պարզապես վայելեք Ձեր առօրյա կյանքը, կարճատև ճանապարհորդությունները առանց մարտկոցի լիցքավորիչ վերցնելու և անհանգստանալու սմարթֆոնի լիցքավորման մասին:
  • Բարձր արդյունավետություն GPU Turbo 3.0 տեխնոլոգիայի հետ միասին
    Նորացված GPU Turbo 3.0 տեխնոլոգիան համատեղելի է ավելի քան 20 խաղերի հետ: Այն թույլ է տալիս նվազեցնել պրոցեսորի ռեսուրսների սպառումը 10%-ով, օպտիմալացնել համակարգի կատարողականությունը և ապահովել որակյալ խաղային փորձ:
  • HUAWEI MeeTime
    Նույնիսկ քիչ լուսավորության կամ թույլ կապի պայմաններում, HUAWEI MeeTime-ը թույլ է տալիս ունենալ կայուն ձայնային և բարձր որակի տեսանյութերի կատարողականություն HUAWEI-ի այլ սարքավորումների հետ միասին։ Միևնույն ժամանակ Դուք կարող եք ընկերների հետ կիսվել Ձեր սմարթֆոնի էկրանով՝ գնումներ կատարելու խորհուրդներ ստանալու համար կամ ծնողներին սմարթֆոնն օգտագործելու հրահանգներ տալու համար՝ քայլ առ քայլ ցույց տալով գործողությունները: Համագործակցելով action camera-ի կամ Fisheye conferencing տեսախցիկների համակարգի հետ, HUAWEI MeeTime-ը թույլ է տալիս վայելել հետաքրքիր զանգերը, արդյունավետ հանդիպումները և զվարճանքները:
  • EMUI 10.1, խելացի կոլաժ
    Կոլաժի գործառույթները թույլ են տալիս տեղավորել 2-9 նկար մեկ պատկերում, առանց կողմնակի ծրագրերի օգտագործման։ Խելացի ալգորիթմի շնորհիվ՝ նկարները կարող են տեղադրվել ցանցի օպտիմալ դիրքում՝ համապատասխանեցնելով նրա չափսերին։ Ցույց տվեք ձեր ընկներներին տպավորիչ պատկերներ և գեղեցիկ սելֆիներ մեկ նկարում առանց ավելորդ ջանքեր գործադրելու։
  • Ֆիրմային հավելվածների խանութ
    HUAWEI AppGallery հավելվածների խանութը HUAWEI-ի պաշտոնական հարթակն է, որը թույլ է տալիս Ձեզ որոնել և բեռնել հավելվածները, ինչպես նաև կառավարել և կիսվել դրանցով։ HUAWEI AppGallery-ն շարունակում է զարգացնել գլոբալ հավելվածների էկոհամակարգը, որոնք հնարավորություն են տալիս Ձեզ մուտք գործել անվտանգ և արդյունավետ բջջային ծառայություններ։ Օգտվեք խանութի էքսկլյուզիվ բովանդակությունից, ստացեք հատուկ առաջարկներ և մասնակցեք ակցիաներին:
  • Տեխնիկական տվյալներ