Facebook Image Tracker
Huawei P40 Pro
Huawei P40 Pro
    Սև
    Kirin 990
    8 ԳԲ RAM + 256 ԳԲ ROM
    Հիմնական տեսախցիկ՝ 50 ՄՊ + 40 ՄՊ + 12 ՄՊ
    Դիմային տեսախցիկ՝ 32 ՄՊ + խորության ոսպնյակներ
    4 200 մԱ/ժ
479900 դրամ
499900
479900
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Գերազանցություն լուսանկարչության մեջ
    Ընդգծեք գեղեցկությունը Leica քառակի տեսախցիկների շնորհիվ: Փոխեք Ձեր պատկերացումը արագության և հզորության մասին՝ նոր, ժամանակակից Kirin 990 5G պրոցեսորի շնորհիվ: Սմարթֆոնի նորարար դիզայնը Ձեզ կհաղորդի նոր զգացողություններ: Ուսումնասիրեք ներկան և ապագան HUAWEI P40 Pro-ի հետ միասին:
  • Արվեստը՝ Ձեր ձեռքերում
    Ոգեշնչված ջրի դանդաղ և սահուն հոսքով, Huawei P40 Pro սմարթֆոնի նոր էկրանը լուծում է իր մեջ տեսողական և երևակայական արգելքները: 90 Հց էկրանի թարմացման արագության հետ միասին, Դուք կարող եք ամբողջապես ընկղմվել յուրաքանչյուր տեսարանի մեջ: Սմարթֆոնը՝ շնորհիվ շրջանակի էրգոնոմիկ դիզայնի և կլորացված ծայրերի, հարմարավետորեն տեղավորվում է Ձեր ձեռքի մեջ:
  • Ընկղմվիր նրբագեղության մեջ
    HUAWEI P40 Pro սմարթֆոնի դիզայնի գույները արտացոլում են վայրի բնության գեղեցկությունը: Ընկղմվեք սմարթֆոնի իրանի տպավորիչ սև երանգի մեջ: Փայլատ մակերեսը տալիս է խորության զգացողություն և ընդգծում է դիզայնի նրբագեղությունը:
  • Ուսումնասիրեք աշխարհը, ստեղծեք Ձեր պատմությունը
    Շարունակեք ուսումնասիրել աշխարհը և ստեղծել Ձեր պատմությունը: Leica քառակի տեսախցիկը աշխատում է որպես մեկ ամբողջական մեխանիզմ և միշտ պատրաստ է օգնել Ձեզ նկարահանել թե՛ գիշեր և թե՛ ցերեկը, անկախ նրանից, հեռվում է նկարվող օբյեկտը, թե մոտ: Լուսանկարեք այն, ինչ տեսնում եք առանց ջանք և թույլ տվեք, որ դա խոսի Ձեր զգացմունքների մասին:
  • 50 ՄՊ հիմնական ոսպնյակների բարձր զգայունություն
    Ուլտրասենսոր 1/1.28 դյույմ, RYYB գունային ֆիլտրերի բազմազանություն, Octa PD ավտոֆոկուս, լավ լուսավորությամբ կատարված պարզ և մանրակրկիտ նկարներ:
  • 12 ՄՊ տելեօբյեկտիվ
    5x օպտիկական խոշորացում, 10x հիբրիդային խոշորացում, 50x առավելագույն խոշորացում: Հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ:
  • 40 ՄՊ ուլտրալայն ֆիլմի տեսապակի
    1/1.54 դյույմ սենսոր, 4K տեսանյութ ցածր լույսի ներքո, տեսանյութ տելեօբյեկտիվով, Ուլտրադանդաղեցված վիդեո նկարահանումներ, Ուլտրա արագացված նկարահանումներ, Ֆիլմի տեսապակիներ՝ բազմաթիվ այլ գործառույթներով
  • Խորությունը չափող 3D սենսորով ոսպնյակ
    Իրական ժամանակում խորության հայտնաբերում: Ստեղծեք պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարներ՝ բոքեհ էֆեկտով:
  • Ամբողջ օրը, առանց սահման, բարձր կետայնությամբ
    Իր ոլորտի առաջատար 1/1.28 դյույմ 2.44 մկմ չափսի պիքսելներով սենսորը այժմ օգտագործվում է սմարթֆոններում։ RYYB գույների բազմազանությունը ապահովում է բարձր լուսավորություն, դինամիկ տիրույթ և ցածր աղմուկ։ 50 ՄՊ հիմնական ոսպնյակը, որը պարունակում է 4-ը մեկում պիքսել և Octa PD ավտոֆոկուս, ապահովում է պարզ և մանրակրկիտ լուսանկարներ՝ անկախ լուսավորության պայմաններից և բարդությունից։ Թարմացված ISP-ի և NPU-ի միջոցով աշխատող HUAWEI XD Fusion Engine-ը ունակ է արագորեն մշակել հսկայական քանակությամբ տեղեկություն և բարձրացնել ցանկացած լուսանկարի պիքսելային հստակության մակարդակը թե՛ կեսօրին և թե՛ գիշերը։
  • Յուրաքանչյուր դետալ նոր պատմություն է
    50 ՄՊ հիմնական օբյեկտիվի շնորհիվ լուսանկարներն այնպես են, ինչպես տեսնում եք իրականում՝ հարուստ դետալներով: Մեծացնելով լուսանկարի ցանկացած հատված՝ Դուք կարող եք ստանալ նոր, յուրօրինակ և պարզ դետալներով լուսանկար։
  • Լույսի կախարդանք
    HUAWEI P40 Pro սմարթֆոնի տեսախցիկը` իր ուլտրասենսորի շնորհիվ, կարող է որսալ Ձեր գեղեցիկ ժպիտը և շքեղ հանդերձանքը՝ անհավանական պարզությամբ նույնիսկ գիշերը առանց հավելյալ լուսավորության անհրաժեշտության:
  • Զարմացրու բոլորին
    SuperZoom պերոսկոպի դիզայնը ստեղծված է այնպես, որ կոմպակտ իրանի մեջ տեղավորվում են մի քանի ոսպնյակներ։ Այժմ Դուք կարող եք հստակ տեսնել այն, ինչ անտեսանելի է թվում: Ինովացիոն RYYB սենսորը 40%-ով ավելի հստակություն է տալիս լուսանկարներին` նույնիսկ ցածր լուսավորության ներքո: AIS և OIS պատկերի կայունացման եզակի տեխնոլոգիաներն ապահովում են անհավանական խոշորացում մինչև 50x:
  • Ուսումնասիրեք յուրաքանչյուր մանրուք
    Հստակ ուրվագծեր և բնական գույներ նույնիսկ խոշորացման դեպքում։ Դուք կկարողանաք տեսնել Ձեր սիրելի երաժշտի գիթառը համերգի ժամանակ, գետի մյուս կողմում գտնվող նախազգուշացնող նշանի տեքստը և անգամ երջանկության արցունքները՝ մրցույթում հաղթած մարզիկի դեմքին։ Բոլոր այս դետալներն արժեն տեսնել։
  • Դիմանկարային լուսանկարչություն՝ հիմնված ԱԻ-ի վրա
    Ultra Vision ուլտրատեսախցիկի և արհեստական ​​բանականության ալգորիթմների շնորհիվ, HUAWEI P40 Pro-ն ապահովում է 45%-ով ավելի շատ գույների ընկալում և կարող է ճշգրիտ վերլուծել և ճանաչել լուսանկարվող մարդկանց: Պիքսելների քանակի ավելացումը գույներն ու լուսավորությունը ավելի բնական են դարձնում, իսկ դետալները` ավելի պարզ: HUAWEI P40 Pro-ն միշտ պատրաստ է պրոֆեսիոնալ դիմանկարներ որսալ ցանկացած պահի, ցանկացած վայրում:
  • Լավագույն սելֆիի գրավականը
    Թարմացված 32 ՄՊ դիմային ֆոտոխցիկը ՝ ավտոմատ ֆոկուսով և IR խորության տեսախցիկով լուսանկարում է բոքեհ էֆեկտով որակյալ սելֆիներ: Լույսի օպտիմիզացված կարգավորում, մաշկի բնական երանգներ և պատկերների հստակ մանրակրկտություն, Դուք սիրելու եք Ձեր սելֆիները։
  • HUAWEI Golden Snap. ԱԻ-ն կընտրի լավագույն կադրերը
    Արհեստական բանականության ալգորիթմը գտնում և ճանաչում է դիրքերն ու դեմքի արտահայտությունները։ Այն կատարում է մի քանի շարժական 4K նկարներ՝ մոտ 1,7 վայրկյան տևողությամբ, որոնցից ընտրում է 1-3 լավագույն լուսանկարները։
  • HUAWEI Golden Snap. ԱԻ-ն հեռացնում է անցորդներին լուսանկարների միջից
    Արհեստական ինտելեկտը հեռացնում է անցորդներին կադրի միջից՝ միավորելով մի քանի լուսանկար մեկի մեջ։ Այժմ Ձեր լուսանկարները կունենան մաքուր հետին պլան՝ առանց ավելորդ դետալների, և Դուք ամբողջովին կլինեք ուշադրության կենտրոնում:
  • HUAWEI Golden Snap. ԱԻ-ն վերացնում է շողքերը
    Ոչ մի անցանկալի արտացոլանք այլևս չի փչացնի Ձեր լուսանկարը: Պարզապես մտեք սմարթֆոնի նկարների մեջ և արհեստական բանականության միջոցով խմբագրեք Ձեր լուսանկարը՝ հեռացնելով որոշ շերտեր։
  • Դուք գրում եք սցենարը՝ սմարթֆոնը նկարահանում է
    Պրոֆեսիոնալ 40 ՄՊ ուլտրալայն ֆիլմի տեսապակին՝ նորարարական RYYB սենսորով, թույլ է տալիս բացայատել տեսանկարահանման Ձեր ստեղծագործական ներուժը։ Ֆիլմի էֆեկտների լայն տեսականու շնորհիվ՝ հիմնական և դիմային խցիկներով կարող եք նկարահանել 4K տեսանյութեր: Որսա կյանքի լավագույն պահերը կամ խոշորացրու տեսարանը՝ պատմելու պատմությունը տարբեր դիտանկյուններից:
  • Գիշերվա բոլոր սահմանները
    Նկարահանեք ցանկացած լուսավորության ներքո։ Անկախ նրանից, թե կնկարահանեք ընկերներին երեկույթի ժամանակ, թե երեխաներին՝ լողափում մայրամուտին, յուրաքանչյուր դրվագ կստացվի ճիշտ այնպես, ինչպես տեսել եք։ Նույնիսկ ISO 51200-ի դեպքում Դուք կկարողանաք նկարահանել բարձրորակ տեսահոլովակներ։
  • Պատկերի առավելագույն կայունացում
    Պարզապես պահեք հեռախոսը։ Կարգավորեք խոշորացումը։ HUAWEI AIS-ի և OIS պատկերի կայունացման տեխնոլոգիայի շնորհիվ՝ Դուք կարող եք նկարահանել հստակ տեսանյութեր, անգամ բարձր խոշորացման դեպքում։
  • Լսեք այն, ինչ ուզում եք
    Արտաքին ձայները պարզ ձայնագրվում են տեսանյութի մեջ։ Պարզապես խոշորացրեք այն տեսարանը, որտեղ ուզում եք ձայնը լսել առավել բարձր։
  • Սելֆիներից մինչև շարժական նկարներ
    Նկարահանեք բարձր որակի տեսանյութեր դիմային տեսախցիկով՝ շնորհիվ 4K ֆունկցիայի Սկսեք Ձեր սեփական 4K վլոգը, նկարահանեք և կիսվեք այն տեսանյութերով, որոնք ամենաշատն են Ձեզ ոգեշնչում։
  • Ժամանակի դանդաղացում
    Դարձեք հրաշագործ, ով կարող է դանդաղացնել ժամանակը և վայելել յուրաքանչյուր արժեքավոր վայրկյան՝ նոր 7680 fps դանդաղեցման ռեժիմով։
  • Որսա ժամանակը
    4K աջակցությունն ու ուլտրալայն նկարահանման անկյունն ապահովում են պրոֆեսիոնալ մակարդակի տեսանկարահանումը՝ արագացված ռեժիմով։ Այժմ դուք կարող եք հիշել և վերանայել կյանքի կարևորագույն պահերը ընդամենը մի քանի վայրկյանում։
  • Մեկ պատմություն երկու դիտանկյունից
    Միաժամանակ աշխատող երկու հիմնական տեսախցիկները թույլ են տալիս համընթաց դիտարկել ընդհանուր տեսարանը և կենտրոնանալ հիմնական հատվածի վրա: Պատմությունը տեսեք տարբեր տեսանկյուններից HUAWEI երկակի դիտման տեսանյութերով:
  • Բարձր կատարողականության առավելություն
    Զգացեք Ձեր սմարթֆոնի արագությունը, որը աշխատում է Kirin 990 5G SoC պրոցեսորի շնորհիվ: HUAWEI P40 սմարթֆոնի բարձր արտադրողականության գաղտնիքը 7nm + EUV տեխնոլոգիան և պրոցեսորների նորարարական դիզայնն են: Mali-G76 MC16 գրաֆիկական պրոցեսորի հնարավորությունները Ձեզ անտարբեր չեն թողնի. պատկերի մշակման համար պատասխանատու է արհեստական ինտելեկտի առաջադեմ հնարավորություններով աշխատող ազդանշանի մշակման թարմացված թվային պրոցեսորը և երկմիջուկ նեյրոպրոցեսորը:
  • Ընկղմվիր խաղի մեջ ամբողջովին
    Նորացված և վերամշակված տեխնոլոգիաները օպտիմիզացնում են պատկերը և ապահովում սահուն օգտագործում էներգիայի ցածր սպառման միջոցով։ 90 Հց էկրանի շնորհիվ Դուք կընկղմվեք 90 fps խաղերի մեջ և կզգաք բացարձակ տարբերությունը: Ավելի կայուն և հարթեցված պատկերի փոխանցումն հիմնականում իրականացվում է բարձր պատկերային մաքրությամբ։ Բարձր արդյունավետությունը կարող է առաջացնել գերտաքացում, բայց դուք անհանգստանալու պատճառ չունեք: Սառեցման համակարգը, որը հիմնված է 3D գրաֆենի և շատ բարակ գոլորշիացման վահանակի վրա, ապահովում է ջերմության արդյունավետ հեռացում:
  • 4K ձևաչափով հեռարձակումներ
    Ցանցի բարձր արագությունը և ցածր խափանումը թույլ են տալիս վայելել որակյալ ուղիղ հեռարձակումները 4K ձևաչափով:
  • Երկու SIM քարտերի և eSIM քարտի աջակցություն
    Ընտրեք երեք առկա կապից երկուսը: Երբ մեկ SIM քարտը օգտագործվում է զանգի ընթացքում, մյուսը կարող է միևնույն ժամանակ զանգեր ստանալ կամ մուտք գործել ինտերնետ:
  • Wi-Fi 6 Plus
    Հաղորդման դինամիկ հնարավորությունների շնորհիվ, Wi-Fi 6 Plus տեխնոլոգիայով սմարթֆոնի ազդանշանի ընդունման համար պատերը, հատակը և առաստաղները այլևս խոչընդոտ չեն: Աջակցելով 160 ՄՀց փոխանցում, այն ապահովում է օպտիմալ արագություն, որը հասնում է 2,4 Գբիթ/վ:
  • Ցանցային աջակցություն
    2G, 3G, 4G և 5G, SA և NSA ցանցային աջակցության, բարձր հաճախականության շնորհիվ, Ճանապարհորդելու ընթացքում այլևս չեք ունենա ցանցային խնդիրներ:
  • Էներգիա ողջ օրվա համար
    Նորարարական պրոցեսորն ապահովում է բարձր էներգաարդյունավետություն: Արհեստական ինտելեկտի հիման վրա ալգորիթմը բաշխում է 4200 մԱ/ժ հզորությամբ մարտկոցի ռեսուրսները՝ հասնելու բարձր արտադրողականության և մարտկոցի շահագործման ժամանակի երկարաձգման:
  • HUAWEI SuperCharge 40Վտ արագ լիցքավորում
    Հանգստացեք և վայելեք մեկ գավաթ սուրճ։ Ավարտելուն պես Ձեր հեռախոսի մարտկոցն արդեն ամբողջությամբ լիցքավորված կլինի։
  • HUAWEI SuperCharge 27 Վտ անլար արագ լիցքավորում
    Վայելեք արագ, անվտանգ և հեշտ լիցքավորումը: Ձեր սմարթֆոնը լիցքավորելը այժմ ավելի հարմար է, քան երբևէ:
  • HUAWEI SuperCharge 27 Վտ մեքենայի անլար լիցքավորիչ
    Արագ և հարմարավետ լիցքավորեք Ձեր հեռախոսը մեքենայում: Օգտագործեք Ձեր ժամանակը խելամտորեն:
  • Հակադարձ անլար լիցքավորում
    Դարձիր ավելի մոտ, որպեսզսի կիսես դրական զգացմունքները և էներգիան.
  • IP68 - անցումը դեպի աշխարհ, որտեղ չկան սահմաններ
    Ապահովելով պատահական ջրի կաթիլներից և անսպասելի սկսած անձրևի կաթիլներից պաշտպանություն՝ վստահ շարունակեք Ձեր արկածները: Այժմ ոչինչ չի կարող սահմանափակել ձեր ստեղծագործական ներուժին և էներգիային:
  • Ձեր դեմքը Ձեր գաղտնաբառն է
    Դեմքով ապաբլոկավորումը ճշգրիտ հայտնաբերում է Ձեր դեմքը և ապաբլոկավորում էկրանը կամ թույլատրում մուտք դեպի անհատական ​​բաժին: Նույնականացումը արագ և հուսալի է ցանկացած լուսավորության պայմաններում:
  • Հպեք, սկանավորեք և ստուգեք
    Երբ վերցնում եք Ձեր սմարթֆոնը, կարող եք հեշտությամբ և հարմարավետ ապաբլոկավորել այն՝ օգտագործելով մատնահետքերի ընդլայնված սկաները: Բնական շարժումները ապահովում են ճշգրիտ և արագ ճանաչում:
  • Խելացի հաղորդակցություն և պաշտպանություն
    Դիմային սենսորը և երկակի հիմնական նեյրոպրոցեսորը ճանաչում են Ձեր ձեռքի շարժումները, ժեստերը և հնարավորություն են տալիս թերթել կամ նկարել էկրանը՝ առանց էկրանին դիպչելու: Բացի այդ, համակարգը ճանաչում է, երբ անծանոթը նայում է Ձեր սմարթֆոնի էկրանին: Այս դեպքում անձնական ծանուցումները ցուցադրվում են առանց մանրամասների գաղտնիությունը պաշտպանելու համար:
  • Ընդհանուր պաշտպանություն
    Օպերացիոն համակարգում գաղտնի տվյալներով գործողություններ կատարելու համար հատկացվում է TEE OS-ի անկախ պահպանվող տարածք: Այս համակարգի միջուկը հավաստագրված է համաձայն անվտանգության ստանդարտների ընդհանուր չափանիշների և ունի EAL 5+ պաշտպանության մակարդակ: Օգտագործողի գաղտնիության համար ընդհանուր պաշտպանություն ապահովելու համար կիրառվում են նաև անվտանգ պահեստավորում, ինչպես նաև EMUI 10.1 ինտերֆեյսում առկա այլ հնարավորություններ:
  • Ապահով և անվտանգ հավելվածներ
    HUAWEI AppGallery-ում յուրաքանչյուր ծրագրի անվտանգությունն ապահովելու համար մենք ստեղծել ենք համապարփակ համակարգ, որը ներառում է մշակողի ինքնության ստուգում, 4 շերտանոց անվտանգության ստուգում, ներբեռնման/տեղադրման երաշխիքներ, համակարգի ընդհանուր պաշտպանություն:
  • Ակնկալվող HD զանգեր, անսպասելի զվարճանք
    Նույնիսկ ցածր լուսավորության կամ թույլ ինտերնետ կապի պայմաններում, HUAWEI MeeTime-ը թույլ է տալիս կայուն կերպով ձայնագրել աուդիո և նկարել բարձր կետայնությամբ վիդեո այլ HUAWEI սարքերի հետ: Միևնույն ժամանակ Դուք կարող եք էկրանը կիսել ձեր ընկերների հետ գնումներ կատարելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու համար, կամ ծնողներին ուղղորդել օգտագործել իրենց հեռախոսը` ցույց տալով հրահանգները քայլ առ քայլ։ Համագործակցելով «գործողությունների տեսախցիկ» կամ Fisheye կոնֆերանս տեսախցիկների համակարգերի հետ, HUAWEI MeeTime-ը հնարավորություն է տալիս վայելել հետաքրքիր խոսակցությունները, արդյունավետ հանդիպումները և զվարճանքները:
  • «Մուլտիսկրին» համագործակցություն. երկու սարքերը՝ մեկում
    Այժմ Դուք կարող եք ոչ միայն օգտագործել մեկ ինտերֆեյս սմարթֆոնը և նոթբուքը կառավարելու համար, այլ նաև օգտագործել նոթբուքի հավելվածները սմարթֆոնի ֆայլերի հետ աշխատելու համար կամ ուղղակիորեն զանգեր կատարել համակարգչի խոսափողով և տեսախցիկով: Սարքերն ու հավելվածներն աշխատում են որպես մեկ ամբողջություն։
  • Կիսվելը հեշտ է
    Մոռացեք լարերի, ինտերնետի և լրացուցիչ ծրագրերի տեղադրման անհրաժեշտության մասին: Պարզապես ակտիվացրեք HUAWEI Share-ը և փոխանցեք ֆայլերը Ձեր սմարթֆոնի, նոթբուքի, տեսախցիկի, դրոնի կամ տպիչի միջև: Դուք կարող եք միացնել Ձեր սմարթֆոնը բարձրախոսին կամ Wi-Fi-ին ընդամենը մեկ շարժումով:
  • Բարև Սելիա
    Ծանոթացեք նոր ընկերոջ՝ Սելիայի հետ: Նա կարող է հասկանալ Ձեր ձայնային հրամանները և օգնել Ձեզ կատարել զանգեր, սահմանել օրացուցային իրադարձությունները, պատասխանել հաղորդագրություններին, միացնել երաժշտություն կամ ստուգել եղանակը: Օժտված արհեստական ինտելեկտով՝ նա կարող է նաև տեսնել Ձեզ շրջապատող իրերը՝ բացահայտելով բույսերը, թարգմանելով մենյուն և ստուգելով սննդի կալորիականությունը:
  • Արագ մուտքի ռեժիմ մի քանի պատուհաններ
    Սահեցրեք մատները էկրանի աջ մասում մենյուի կարգավորումներ արագ մուտք գործելու համար: Եթե Դուք հաղորդագրություն եք ստացել, ապա սեղմեք դրա վրա և պատասխանեք հաղորդակցությանը նոր բացված փոքր պատուհանում առանց հավելվածների միջև անցումների:
  • Տեխնիկական տվյալներ