Facebook Image Tracker
Huawei P40 Lite
Huawei P40 Lite
    Վառ կանաչ, Կեսգիշերային սև
    HUAWEI Kirin 810
    6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM
    Դիմային տեսախցիկ` 16 ՄՊ
    Հիմնական տեսախցիկ` 48 ՄՊ + 8 ՄՊ + 2 ՄՊ + 2 ՄՊ:
159900 դրամ
169900
159900
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • Huawei P40 lite
    Տրամադրվեք պայծառության: Քառակի ֆոտոխցիկ 48 ՄՊ` հիմնված արհեստական բանականության վրա: Արագ լիցքավորում HUAWEI SuperCharge 40 Վտ:
  • Բացահայտեք Ձեր ստեղծագործական ներուժը քառակի ֆոտոխցիկի հետ
    Աշխարհը լի է գեղեցկությամբ և հրաշքներով, որոնք սպասում են Ձեզ։ HUAWEI P40 lite սմարթֆոնը` ֆոտոխցիկի չորս ոսպնյակներով, ստանում է ավելի լայն, ավելի հստակ լուսանկարնոր՝ խոշորացնելով նրանք ավելի քան երբևէ պատկերացրել եք։ Ստացեք բոքեհ էֆեկտով դիմանկարներ՝ օգտագործելով ոսպնյակը, այնուհետև անցեք մակրո ոսպնյակով լուսանկարչության՝ ստանալով պարզ դետալներով նկարներ։ Եվ այս ամենը հնարավոր է մեկ սմարթֆոնի օգնությամբ։ Պրոֆեսիոնալ լուսանկարչական ստուդիա՝ Ձեր գրպանում։ Հիմնական ոսպնյակ 48 ՄՊ, դիաֆրագմա f/1.8, 8 ՄՊ լայնանկյուն ոսպնյակ, դիաֆրագմա f/2.4, բոքեհ էֆեկտով ոսպնյակ 2 ՄՊ դիաֆրագմա f/2.4, մակրո ոսպնյակ 2 ՄՊ, դիաֆրագմա f/2.4
  • Գեղեցկությունը մանրուքների մեջ է
    Մենք չգիտենք, թե դուք երբ հնարավորություն կունենաք ստանալու յուրահատուկ լուսանկար, սակայն 48 ՄՊ հիմնական ոսպնյակի հետ միասին դուք կարող եք վստահ լինել, որ լուսանկարելիս կկարողանաք որսալ յուրաքանչյուր մանրուք՝ գերազանց որակով, ինչպես ֆիլմում։ Բարձր հստակության ռեժիմում արհեստական բանականությամբ օժտված տեսախցիկը հմտորեն միավորում է մի քանի լուսանկար բարձր կետայնությամբ՝ բաց չթողնելով ոչ մի մանրուք անգամ խոշորացնելիս։
  • Գիշերվա նոր սահմաններ
    Խոշոր դիաֆրագման f/1.8 և 0,5 դյույմ մեծացված սենսորը մշակվել է այնպես, որ ոսպնյակի մեջ ավելի շատ լույս ներթափանցի, ինչն էլ թույլ կտա Ձեզ լուսանկարել, նույնիսկ մայրամուտից հետո։ HUAWEI-ի արհեստական բանականության վրա հիմնված պատկերի կայունացման տեխնոլոգիայի շնորհիվ գիշերային ռեժիմը վերացնում է աղմուկը և հնարավորություն է տալիս ստանալ ավելի հստակ լուսանկարներ։
  • Ընդլայնեք Ձեր տեսահորիզոնը
    Որսացեք ավելի շատ կադրեր։ Տեսախցիկի 120° ուլտրալայն անկյան ոսպնյակի շնորհիվ կկարողանաք ավելի գեղեցիկ դետալներ տեղավորել մեկ կադրում, իսկ 17 մմ ֆոկուսային հեռավորությունը թույլ կտա 140%-ով ավելի շատ տարածք ներգրավել մեկ լուսանկարում։ Սա նշանակում է ավելի շատ նեոնային պաստառներով քաղաքի նկարներ, ավելի շատ ընկերներ խմբակային նկարների մեջ, ավելի շատ ցնցող տեսարաններ լուսանկարներ։
  • Բացահայտեք աշխարհը այլ տեսանկյունից
    2ՄՊ մակրո ոսպնյակը նկարահանման օբյեկտին մոտեցնում է Ձեզ ավելի, քան երբևէ։ Լուսանկարեք 4 սմ հեռավորության վրա և ստացեք աներևակայելի մանրակրկիտ կադրեր։ Մակրո ոսպնյակով լուսանկարելը նման է գաղտնի մակրո աշխարհի բացահայտմանը՝ որսալոց ծաղկի թերթի վրայի ցողի կաթիլից մինչև թիթեռի թևերի զարդանախշերը։
  • Յուրօրինակ լուսանկարներ բոքեհ էֆեկտով
    Հատուկ բոքեհ էֆեկտով ոսպնյակը օգտագործում է արհեստական բանականության ուժը, որպեսզի ստեղծի խորություն, թուլացնի ետնամասի գույները և լրացնի լուսանկարը օբյեկտի հիմնական դետալներով։ Կատարյալ տարբերակ, եթե ցանկանում եք ստեղծել տպավորիչ լուսանկար։
  • Երկար աշխատանք, արագ լիցքավորում
    4,200 մԱժ ծավալով հզոր մարտկոցը կաշխատի ամբողջ օրը ՝ առանց լրացուցիչ լիցքավորման։ Բայց անգամ եթե մոռացել եք գիշերը լիցքավորել, մի անհանգստացեք, պարզապես լիցքավորեք սմարթֆոնը նախաճաշելիս, և այն պատրաստ կլինի օգտագործման հաշված րոպեների ընթացքում։ Արագ լիցքավորումը հասանելի է HUAWEI SuperCharge լիցքավորիչի շնորհիվ՝ հավաստագրված է TÜV Rheinland-ի կողմից, որը թույլ է տալիս լիցքավորել մարտկոցը մինչև 70% ընդամենը կես ժամում:
  • Թարմացված դիզայն
    HUAWEI P40 lite սմարթֆոնի դիզայնի մեջ ամեն մանրուք մտածված է։ Կլորացված եզրերով իրանը պատրաստված է ամուր և բարձրորակ նյութից, ինչի շնորհիվ սմարթֆոնը հեշտորեն տեղավորվում է ձեռքի ափի մեջ, իսկ նրա արտաքին տեսքը գրավում է ցանկացածի ուշադրությունը։ Դիմային տեսախցիկը տեղադրված է առանց շրջանակի էկրանի ներսում՝ առանց ավելորդ միլիմետրեր ծախսելու։ Իսկ կողային մատնահետքի սքաների շնորհիվ կարող եք սմարթֆոնը ապաբլոկավորել մեկ հպումով։
  • Փայլեք
    Երբ վատ լուսավորվող տարածքում սելֆի եք անում, Super Night Selfie 2.0 գիշերային նկարահանման ռեժիմը ավտոմատ կերպով լուսավորում է Ձեր դեմքը, ինչպես նաև կարգավորում է լույսը, հագեցվածությունը և ֆոնային հակադրությունը։ Ռեժիմն օգտագործում է մի քանի լուսանկարների միավորման տեխնոլոգիա՝ ստեղծելով հրաշալի հստակ սելֆիներ։
  • Սելֆիներ, որոնք կընդգծեն լավագույնը
    Եթե գոյություն ունի ինչ-որ բան՝ ավելի լավ քան սելֆին, ապա դա արհեստական բանականության հիման վրա սելֆին է։ Ներկառուցված դիմային տեսախցիկը ճանաչում է Ձեզ շրջապատող լուսավորությունը և ստվերը՝ ստեղծելով յուրահատուկ կարգավորումներ Ձեր սելֆիի համար։ Ստեղծեք պրոֆեսիոնալ դիմանկարներ, որոնցում Դուք կլինեք ճիշտ այնպես, ինչպես ցանկանում էիք։
  • Կատարյալ բանականություն, տպավորիչ կատարողականություն
    HUAWEI P40 lite-ը հագեցած է հզոր Kirin 810 պրոցեսորով: Նեյրո մոդուլը հիմնված է Huawei Da Vinci եզակի տեխնոլոգիայի վրա, որը բարձրացնում է արհեստական ինտելեկտի ընդհանուր արդյունավետությունը և աշխատանքը: ISP + IVP պատկերների թվային մշակման գործընթացները բարելավում են աղմուկի նվազեցման և սպիտակ գույնի հավասարակշռության ճշգրտման գործառույթը։ Ամեն ինչ աշխատում է անթերի ցանկացած նկարահանման պայմաններում։
  • Պատրաստ եղեք խաղի, որտեղ էլ որ լինեք
    HUAWEI P40 lite սմարթֆոնը ունի բավարար ուժ նույնիսկ ամենահզոր խաղերի համար։ GPU Turbo-ի գրաֆիկական տվյալների մշակման տեխնոլոգիայի նոր սերունդը ապահովում է HD գրաֆիկայի և առանց ուշացումների շրջանակի բարձր հաճախականությամբ հավելվածների աշխատանքը: Ամեն ինչ աշխատում է սահուն, նույնիսկ երբ հարկավոր է արտադրողականության ուժգին աշխատանք։ Էներգիայի սպառումը քիչ է, որն էլ Ձեզ թույլ է տալիս խաղալ ավելի երկար։
  • Ավելի մեծ տարածք Ձեր հուշերի համար
    Նման առաջատար տեսախցիկով սմարթֆոնի համար Ձեզ շատ տարածք հարկավոր կլինի լուսանկարները պահելու համար։ HUAWEI P40 Lite սմարթֆոնի 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողության շնորհիվ Ձեր լուսանկարների համար միշտ բավարար տեղ կլինի։ Ծավալուն հիշողությունը թույլ կտա միառժամանակ ավելի շատ ծրագրեր օգտագործել՝ առանց արագության վրա ազդելու։
  • Հարմար ինտերֆեյս
    HUAWEI P40 lite սմարթֆոնում տեղադրված է նորացված EMUI 10 ինտերֆեյս: Դիզայնը կատարելագործվել է. ավելացվել են էլեգանտ գույներ և տարրերի ինտուիտիվ դասավորվածություն։ Ամեն ինչ այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Օգտագործելով պարզ անցումներ, Դուք կգտնեք մենյուի մեջ այն ամենը ինչ Ձեզ պետք է։
  • Բուտիկ հավելվածների խանութ
    HUAWEI AppGallery-ն Huawei-ի հավելվածների տարածման պաշտոնական հարթակն է բջջային հավելվածների որոնման, բեռնումների, կառավարման և փոխանակման համար: HUAWEI-ը շարունակում է զարգացնել գլոբալ հավելվածների էկոհամակարգը, որպեսզի Ձեզ տրամադրի պաշտպանված, ընտրված և դիվերսիֆիկացված օգտագործման փորձ։ Վայելեք հավելվածի բացառիկ բովանդակությունը, տեղի միջոցառումները և հատուկ առաջարկները:
  • Տեխնիկական տվյալներ