HUAWEI WATCH GT 2 Pro
2 շաբաթ առանց վերալիցքավորման, պրոֆեսիոնալ մարզման ռեժիմներ
Յուրօրինակ դիզայն
Սաֆիրե ապակիներով դիմացկուն ժամացույցը կատարելապես համաձուլվում է տիտանե կորպուսի հետ՝ ապահովելով թեթևություն և հուսալիություն: Կերամիկական հետնամասի մակերևույթը հաճելի և անվտանգ է մաշկի համար: Իր դիզայնի շնորհիվ HUAWEI WATCH GT 2 Pro խելացի ժամացույցները կատարյալ հավասարակշռություն են ստեղծում նրբաճաշակ ոճի և ժամանակակից տեխնոլոգիաների միջև:
Բացահայտեք բնության գաղտնիքները:
Դաստակի թեթև շարժումով կարող եք իմանալ արևածագի և լուսնի խավարման ժամանակները: Բացի այդ, սմարթ ժամացույցները ցույց են տալիս լուսնի 8 տեսակի փուլերը՝ նոր լուսինը, լիալուսինը, առաջին քառորդը և այլն, ինչպես նաև մակընթացությունների և հոսանքների փուլերը, ինչի շնորհիվ դուք կկարողանաք իմանալ գիշերային երկնքի դիտարկման լավագույն ժամանակը:
Լրացնելով Ձեր ոճը
Ընտրեք ձեր նախընտրած թվահարթակը 200-ից ավելի տարբերակներից և փոխեք ձեր ոճը ամեն օր: Անիմացիոն թվահարթակը հաճելիորեն կզարմացնի իր յուրօրինակությամբ, իսկ ֆունկցիոնալությունը թույլ կտա ակնթարթորեն իմանալ ցանկալի տվյալները պարզ ու արագ:
Սպորտային Դահուկներ, Սնոուբորդ
HUAWEI WATCH GT 2 Pro-ն տրամադրում է այնպիսի տվյալներ, ինչպիսիք են զարկերակը, շարժման միջին արագությունը, թեքության առավելագույն անկյունը, դահուկներով կամ սնոուբորդով սահելիս ուղին և հեռավորությունը խաչմերուկներում կամ լեռնադահուկային մայրուղիներում: Բացի այդ, դուք կարող եք ստանալ զգուշացումներ, եթե տվյալների արժեքները դուրս են նորմայից: Սմարթ ժամացույցները հիանալի օգնական կդառնան բարձր արագությամբ շարժման հավասարակշռությունը պահպանելու համար:
Գոլֆի անձնական մարզիչ
Նոր գոլֆ ռեժիմը կարողանում է ճշգրիտ վերլուծել ռիթմը և տրամադրել տվյալներ, որոնց հիման վրա դուք կարող եք փոխել ռիթմի արագությունը և հաճախականությունը ավելի լավ ազդեցության համար: Գտեք Ձեր իդեալական ռիթմը և բարձրացրեք ձեր պրոֆեսիոնալիզմի մակարդակը:
100-ից ավել մարզման ռեժիմներ
Ավելի քան 100 մարզման ռեժիմների տվյալների ճշգրիտ հետևում, այդ թվում նաև աստիճաններով բարձրացում, վազք, թիավարում, սյորֆինգ, թենիս և այլն: Սմարթ ժամացույցները կօգնեն ձեզ ճշգրիտ աշխատել Ձեր յուրաքանչյուր քայլը: Սմարթ ժամացույցները տրամադրում են ավելի քան 10 դասընթաց աուդիո օգնականի միջոցով, որի խորհուրդները կոգնեն լավացնել մարզման արդյունքները:
Մարզումների ավտոմատ որոշում
Պարզապես սկսեք ձեր սովորական մարզումները և սմարթ ժամացույցները ավտոմատ կերպով կճանաչեն այն և կսկսեն հետևել շարժը: Գործառույթը հասանելի է վեց մարզման ռեժիմների համար՝ վազք փողոցում և վազքուղում, քայլք փողոցում և մարզասարքի վրա, էլիպսի և թիավարության պարապմունքներ:
Արդյունավետ մարզումների պրոֆեսիոնալ վերլուծություն
VO2max —թթվածնի սպառման առավելագույն ծավալն է, որը չափվում է ինտերվալային վարժությունների ժամանակ: VO2max ցուցանիշը արտացոլում է սիրտ-շնչառական վիճակը և տոկունություն, երբ իրականացվում է վարժությունը:
Ճշգրիտ մոնիտորինգ, ցածր էներգասպառում
Շնորհիվ սաֆիրե ապակու և կերամիկական նուրբ մակերեսի՝ սմարթ ժամացույցները կրելու ընթացքում անհարմարություն չեն պատճառում: Սմարթ ժամացույցի մեխանիզմը բաղկացած է առաջադեմ լուսադիոդներից և չորս ֆոտոդիոդներից, որոնք զուգորդվում են խելացի ալգորիթմներով, էներգիայի սպառումն արդյունավետորեն կրճատվում է ՝ ապահովելով մարտկոցի երկար կյանքը և կարևոր ցուցանիշների շարունակական չափումը, ինչպիսիք են արյան թթվածինը կամ սրտի բաբախյունը:
SpO2 մակարդակի չափում
Արյան հագեցվածությունը թթվածնով (SpO2) կենսական ցուցանիշներից մեկն է, որն արտացոլում է թթվածնի ընդունումը մարմնի բջիջներում: HUAWEI WATCH GT 2 Pro-ն հնարավորություն է տալիս ցանկացած իրավիճակում ավտոմատ կերպով չափել SpO2 մակարդակը՝ աշխատանքի, մարզումների կամ քնի ժամանակ։
Ազատվեք սթրեսից
Աշխատանքի մեծ ծանրաբեռնվածությունը և արագ տեմպերով կյանքը մեծապես ճնշում է ժամանակակից մարդուն: HUAWEI TruRelax ™ տեխնոլոգիայի միջոցով HUAWEI WATCH GT 2 Pro խելացի ժամացույցները օրվա ընթացքում հետևում են սթրեսի մակարդակին և շուրջօրյա հոգ են տանում ձեր առողջության մասին: Կատարեք շնչառական վարժություններ, որպեսզի նվազեցնեք սթրեսի մակարդակը և կառավարեք ձեր տրամադրությունը:
Զարկերակի մշտական մոնիտորինգ
HUAWEI TruSeen ™ 4.0 + տեխնոլոգիան ճշգրիտ չափում է զարկերակը և ուղարկում ծանուցումներ, եթե զարկերակը դառնում է թույլատրելի մակարդակից բարձր կամ ցածր: Սմարթ ժամացույցը որոշակի պարբերականությամբ չափում է զարկերակը ցանկացած պայմաններում՝ առողջական վիճակի շուրջօրյա մոնիտորինգ ապահովելու համար:
Միացրեք երաժշտություն
Ժամացույցի մեջ ներբեռեք մինչև 500 երաժշտություն և միացրեք HUAWEI FreeBuds Pro ականջակալները: Այլևս հարկավոր չէ հեռախոսը վերցնել մարզման կամ վազքի ժամանակ, կարող եք ժամացույցի շնորհիվ վայելել սիրելի կոմպոզիցիաները:
Զանգ ժամացույցին
Դուք կարող եք ընդունել, մերժել կամ անջատել զանգի ձայնը, ստուգել զանգերի պատմությունը ժամացույցի վրա՝ միացնելով այն սմարթֆոնի Bluetooth համակարգին:
HUAWEI Share OneHop
Սմարթ ժամացույցը մոտեցրեք HUAWEI սմարթֆոնին և կատարեք նկարների արագ փոխանցում: Դուք կարող եք սմարթ ժամացույցը մոտեցնել HUAWEI սմարթֆոնին արագ վերալիցքավորման համար, ապա հարմարեցնել ժամացույցի թվահարթակին՝ ընտրելով սմարթֆոնի պատկերասրահից ցանկացած լուսանկար:
Հեռահար լուսանկարչության կառավարում
Կիսեք Ձեր սմարթֆոնի տեսախցիկի լուսանկարները ժամացույցի օգնությամբ:
Քնի տվյալների մոնիտորինգ
HUAWEI TruSleep ™ 2.0 յուրահատուկ տեխնոլոգիայի շնորհիվ HUAWEI WATCH GT 2 Pro խելացի ժամացույցները կարող են որոշել քնի հետ կապված 6 ընդհանուր տիպի խնդիրներ ՝ տրամադրելով խորհուրդներ ավելի արդյունավետ հանգստի համար: Երբ քնում եք, ժամացույցը կատարում է զարկերակի մոնիտորինգ, վերլուծում է շնչառությունը և գնահատական տալիս քնի որակին:
Հարմարավետ շարժում
Հակադարձման ուղու գործառույթը գրանցում է ձեր ուղին և օգտագործում GPS -ն ավելի ճշգրիտ տեղակայման համար: Երբ GPS ազդանշանը թույլ է, ժամացույցը նախազգուշացնում է այդ մասին: Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պայմաններում դուք կարող եք օգտագործել գրանցված երթուղին, որպեսզի իրական պայմաններում գտնեք հետադարձի ճանաարհը:
Անլար լիցքավորում, արդյունավետ կյանք
5 րոպե անլար լիցքավորումը թույլ է տալիս HUAWEI WATCH GT 2 Pro աշխատել 10 ժամ: Եթե ձեռքի տակ չունեք լիցքավորման սարք՝ լիցքավորեք ձեր սմարթ ժամացույցները հեռախոսից: Ամբողջական լիցքավորումից հետո սմարթ ժամացույցները կարող են աշխատել 14 օր՝ օգտագործելով այն սվորական պայմաններում և 8 օր լարված իրավիճակներում: