Ինտելեկտուալ դինամիկ ANC | Բարձր աուդիո բանաձև | Իրազեկման ռեժիմ
Հզոր աղմուկի նվազեցման համակարգ | Պարզ ու էլեգանտ արտաքինից, հզոր և խելացի ներսում: HUAWEI FreeBuds Studio-ն ստեղծել է բարձր աղմուկի նվազեցման համակարգ, որն ապահովում է ակտիվ աղմուկի նվազեցման (ANC), զանգերի լսելիության և աղմուկի նվազեցման նոր մակարդակ։
Սցենարները կարող են փոխվել, բայց հարմարավետությունը՝ ոչ
IMU սենսորներից և հատուկ միկրոֆոններից բաղկացած խելացի համակարգը, նախապես կանխատեսում է 100 սցենարներ մեկ վայրկյանի ընթացքում։ Այսպիսով, աղմուկի նվազեցման ռեժիմը ավտոմատ կերպով կարգավորում է տարբեր միջավայրերում:
Ընդհանուր ռեժիմ
Վայելեք Ձեր այցելությունը ռեստորանում կամ սրճարանում առանց ընդհատման։
Հարմարավետ Ռեժիմ
Մնացեք ձեր աշխատավայրում, պատկերասրահում կամ այլ անաղմուկ վայրերում, և խուսափեք օդափոխիչների և համակարգիչների աղմուկից:
Լսելու ռեժիմ | Պահեք ձեր ականջները բաց եվ խոսեք ազատ
Իրազեկման ռեժիմ- Սեղմեք ANC կոճակը ձախ ականջակալի վրա՝ շրջապատող ձայնը միացնելու համար: Ձեր ականջները պետք է բաց լինեն, նույնիսկ այն ժամանակ, երբ դուք լսում եք երաժշտություն: Ձայնային ռեժիմ- Այս ռեժիմը տեղադրելով AI Life հավելվածում՝ մարդկային ձայները կուժեղացվեն, իսկ շրջակա միջավայրի աղմուկը կնվազեցվի: Այսպիսով, դուք կարող եք արագ խոսել և տեղյակ լինել ամեն ինչից մինչ դուք գտնվում եք օդանավակայանում:
Զանգի ընթացքում աղմուկը չեղարկվում է | Զանգահարեք անաղմուկ
Արտաքին չորս խոսափողերն արդյունավետ կերպով կլանում են մարդկային ձայները ֆոնային աղմուկից, որը հիմնված է ճառագայթների ձևավորման տեխնիկայի վրա: Ներքին երկու խոսափողները ձայնը հավաքում են ականջի մեջ, որպեսզի խուսափեն քամուց: Վեց խոսափողերի համակարգը ապահովում է բյուրեղյա մաքուր զանգ:
Բարձր որակի աուդիո | Կյանք տուր յուրաքանչյուր ձայնի
Օգտագործելով Hi-Fi մակարդակի աուդիո և մասնագիտական ձայնային բաղադրիչներ, HUAWEI FreeBuds Studio-ն առաջարկում է 4 Հց-ից մինչեւ 48 kHz գերճշգրիտ հաճախականությունների տեսականի: Դուք կարող եք լսել երաժշտության ամեն մի հատված պարզ և հստակ:
Ձայնային փոխանցում. Որակը պահպանվում է
Նոր L2HC կոդեկի առավելությունները՝ HUAWEI FreeBuds Studio աջակցում է արագ և կայուն ձայնային փոխանցումը մինչև 960 կբիթ / վ արագությամբ: L2HC-ը նվազեցնում է որակի կորուստը և վերականգնում է բարձրորակ երաժշտության նախնական ամբողջականությունը և նրբությունը:
Երկակի ալեհավաք | Կայուն ազդանշան, Ամբողջական միացում
Երկակի ալեհավաքի շնորհիվ HUAWEI FreeBuds Studio-ն ապահովում է ազդանշանի լայն ծածկույթ: Նույնիսկ, եթե ձեր հեռախոսը գտնվում է պայուսակի մեջ, գրպանում կամ ընդհատման գոտում ՝ Ձեր Huawei freebuds Studio-ն դեռևս կայուն կապ է ապահովում:
Խաղային ռեժիմ | Ձայն, պատկեր եվ գործողություն: Ամեն ինչ սինխրոնացված է
Անլար ականջակալները խաղ խաղալիս կփոխանցեն նույն հաճելի և հետաքրքիր խաղային փորձը՝ ինչը կզգայիք առանց ականջակալների, որը կապահովի անլար կոդավորման հատուկ ալգորիթմը։
Ավտոմատ միացում | Արագ որոնում, արագ համակցում
Առաջին համակցման ընթացքում ականջակալները ավտոմատ կերպով կփնտրեն մոտակա սարքերը: Այնուհետև ձեր սմարթֆոնի էկրանին կհայտնվի արագ հաստատման հարցման պատուհան: Միայն մեկ սեղմումով նրանք կկապվեն այնպես, որ դուք կարող եք վայելել երաժշտությունը հենց այդ պահին:
Միաժամանակ երկու սարքի միացում
Միաժամանակ կարող եք միացնել երկու սարքերի, հնարավոր է տաբլետով վիդեո նայել, ինչպես նաև ընթացքում ընդունել զանգեր աջ ականջակալին երկակի հպումով։
Արագ լիցքավորում | Մի դադարեցրեք երաժշտությունը
Երբ անջատված է ANC համակարգը, մեկ լիցքավորումը հնարավորություն է տալիս լսել 24 ժամ, իսկ ANC համակարգի միացման դեպքում 20 ժամ: Դու կարող ես վայելել քո սիրելի երաժշտությունը նույնիսկ երկար ուղևորության ժամանակ: Կամ, եթե սպառվել է լիցքավորումը, կարող եք ընդամենը 10 րոպե վերալիցքավորել այն և երաժշտություն լսել ևս 8 ժամ առանց ANC-ի: - 60 րոպե լրիվ լիցքավորում| - 24 ժամ երաժշտության նվագարկումը անջատված ANC-ի հետ (ակտիվ աղմուկի նվազեցում)| - 10 րոպե արագ լիցքավորում| - 8 ժամ երաժշտության նվագարկումը անջատված ANC-ի հետ|
Խելացի հսկողություն | Հեշտ հպում
Հպման հսկողություն| Սեղմեք կամ սահեցրեք ձեր մատը աջ ականջակալի վրա՝ երաժշտությունը կառավարելու կամ ծավալը կարգավորելու համար: Կրելու հայտնաբերում| Երաժշտությունն դադարում է, երբ դուք ցանկանում եք հանել ականջակալները և վերսկսում է, երբ դուք կրկին դնում եք հետ ականջակալները:
Տուփում առկա է
Պատյան, USB-C լիցքավորող մալուխ, Արագ գործարկման ուղեցույց, Անվտանգության տեղեկատվություն, Երաշխիքային քարտ