Facebook Image Tracker
Mate 20 Pro
Mate 20 Pro
    •6.39" OLED 2K + 3120 x 1440
    •EMUI 9.0
    •6 ԳԲ RAM + 128 ԳԲ ROM, NM-քարդ: մինչև 256 ԳԲ
    •Եռակի Leica տեսախցիկ 40 + 20 + 8 Մպ, Դիմային տեսախցիկ 24 Մպ
    •Առաջնային SIM Card` 2G, 3G, 4G, Երկրորդային SIM Card` 2G, 3G, 4G
    •GPS / AGPS / Glonass / BeiDou / Galileo / QZSS
    •Kirin 980
    •4200 մԱ/ժ
    •Ջրակայունություն և փոշեկայունություն
    •Զմրուխտե կանաչ
  • Նկարագիր
  • Տեխնիկական տվյալներ
  • HUAWEI Mate 20 Pro
    Leica-ի հետ համատեղ մշակված:
    HUAWEI Mate20 Pro
  • Բարձրագույն ինտելեկտի դարաշրջան
    Տեխնոլոգիաների արագ զարգացումը ավելի աննկատ է դարձնում երազանքների և իրականության միջով անցնող սահմանը: Անսահման երևակայության ուժը HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի ստեղծման ներշնչանքի աղբյուրն է դարձել:
    Limitless human imagination
  • Եզակի դիզայն, երբ միախառնվում են էստեթիկան և ինովացիան
    Եռակի Leica տեսախցիկը լուսարձակման (flash) հետ համաչափորեն տեղակայված է սմարթֆոնի իրանի հետին հատվածի կենտրոնական մասում: Այս լուծումը առանձնացնում է Mate դասի սմարթֆոնների անհատական դիզայնը: Բացահայտեք շրջապատող աշխարհը HUAWEI Mate 20 Pro տեսախցիկի պատուհանից:
    Iconic Design
  • Եզակի դիզայն
    HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի իրանի նուրբ դիզայնը ընդգծում է էկրանի ամուր 3D ապակին, որը ստեղծում է զգայական և վիզուալ սիմֆոնիա:
    3D glass
  • Որսացեք լույսը
    Ոգեշնչված բնության հարուստ գույներով՝ HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնը ներկայանում է զմրուխտե կանաչ գույնով: Զմրուխտե կանաչ գույնի դեպքում լույսը գեղեցիկ ձևով արտացոլվում է սմարթֆոնի իրանի վրա՝ ստեղծելով յուրահատուկ փայլուն օպտիկական էֆեկտ: Վահանակի ապակե հատուկ հյուսվածքի շնորհիվ այն չի սայթաքում ձեռքից և մատնահետքեր չի թողնում:
    Emerald green
  • Գեղեցկությունը հարմոնիայի մեջ
    Ինչպես այլ արվեստի մեծագույն գործեր, այնպես նաեւ HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի իրանի բոլոր գծերը և մասնիկները սիմետրիկ և հավասարակշռված են: Բարակ իրանի էրգոնոմիկ դիզայնը թույլ է տալիս հեռախոսը հարմարավետորեն պահել ձեռքում:
    Simple design
  • Բացահայտեք Ձեզ համար նոր հնարավորություններ
    Կյանքը մշտական բացահայտումների մեջ է: Մի վախեցեք օգտագործել HUAWEI Mate 20 Pro-ն լողափում, կամ անձրևի ժամանակ: IP68 աստիճանի պաշտպանության շնորհիվ ջրի կաթիլները, հեռախոսի վրա թափված հեղուկը, և նույնիսկ ամբողջությամբ ջրի մեջ ընկղմվելը վտանգավոր չեն:
    IP68 rated water and dust resistance
  • Արհեստական ինտելեկտով հագեցած հզոր պրոցեսոր: Աշխարհի առաջին 7 նանոմետրանոց պրոցեսորը
    Առաջադեմ Kirin 980 պրոցեսորը բարձրացնում է կատարողականությունը էներգիայի սպառման նվազեցման շնորհիվ: Ունենալով առաջադեմ և ճկուն բազմամիջուկանի կենտրոնական ու գրաֆիկական պրոցեսորներ՝ սմարթֆոնը աշխատում է զգալիորեն ավելի արագ: Նեյրոմոդուլներից մեկը արհեստական ինտելեկտի օգնությամբ, ապահովում է վերոնշյալ ֆունկցիաների կատարումը, իսկ երկրորդը ուղղված է բացառապես կատարողականության բարձրացմանը և օպտիմալացմանը: Կենտրոնական պրոցեսորի կատարողականության բարելավում 75%-ով, կենտրոնական պրոցեսորի էներգիայի սպառման նվազեցում 58%-ով, գրաֆիկական պրոցեսորի կատարողականության բարելավում 46%-ով, գրաֆիկական պրոցեսորի էներգիայի սպառման նվազեցում 178%-ով:
    7nm Mobile AI Chipset
  • Մաքսիմալ արագություն
    HUAWEI Mate 20 Pro-ն աշխարհի առաջին սմարթֆոնն է, որը բավարարում է LTE Cat 21 1,4 Գբիտ/վ տվյալների փոխանցման արագություն: Wi-Fi-ով ներբեռնման արագությունը կարող է հասնել 1733 Մբիտ/վ: Վայելեք արագ և անխափան կապը միշտ և ամենուր:
    the World’s first 1.4 Gbps3 LTE Cat.21
  • Ճշգրիտ GPS
    Օգտագործելով միաժամանակ L1 և L5 հաճախականությունները՝ HUAWEI Mate 20 Pro-ն միշտ հեշտությամբ և ճշգրիտ որոշում է կոորդինատները, նույնիսկ եթե Դուք շրջապատված եք երկնաքերերով, կամ գտնվում եք մեծ մայրուղիների մեջտեղում:
    GPS
  • Ավելի երկար, ավելի արագ և ավելի ապահով աշխատող կատարելագործված մարտկոց
    Երկարատև աշխատող մարտկոցը Mate դասի սմարթֆոնների խորհրդանիշն է: Հիմնվելով արհեստական ինտելեկտի վրա՝ 4200 մԱ/ժ մարտկոցի և էներգիայի սպառման օպտիմալացման համակարգի շնորհիվ, մարտկոցի լիցքավորումը կբավականացնի ինչպես աշխատանքի, այնպես էլ ժամանցի համար:
    4200 mAh4 battery
  • Հզորություն և հուսալիություն
    HUAWEI SuperCharge 40վտ արագ լիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ, վավերացված TÜV-ի կողմից, HUAWEI Mate 20 Pro-ն 30 րոպեում կվերալիցքավորվի մինչև 70%: Արագ, հուսալի և հարմարավետ:
    SuperCharge
  • Մոռացեք լարերի մասին
    Սա այլևս երազանք չէ, այլ իրականություն: TÜV safety 15 վտ Quick Charge անլար լիցքավորման տեխնոլոգիայի շնորհիվ, վավերացված TÜV-ի կողմից, Դուք ապահով և հեշտությամբ կարող եք լիցքավորել սմարթֆոնը առանց ավելորդ լարերի:
    Quick Charge 7
  • Անլար հակադարձ լիցքավորում
    HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի հզոր մարտկոցը և անլար հակադարձ լիցքավորումը (Reverse Charge) կարող են այլ սարքերի համար ծառայել որպես էներգիայի աղբյուր:
    Wireless Reverse Charging
  • Եռակի Leica տեսախցիկ
    Բացահայտեք Ձեր ստեղծագործական ներուժը
    Leica Triple Camera
  • Նոր եռակի Leica տեսախցիկ
    Շնորհիվ նոր եռակի Leica տեսախցիկի, որը աշխատում է արհեստական ինտելեկտի հիմքի վրա, լուսանկարները կարողանում են հաղորդել կյանքի ամբողջ գեղեցկությունը: 40 ՄՊ հիմնական գունավոր օբյեկտիվը որսում է նույնիսկ ամենափոքր դետալները նկարների մեջ: 8 ՄՊ տեսապակին, օպտիկական խոշորացման շնորհիվ, թույլ է տալիս լուսանկարել հեռու գտնվող առարկաները: Իսկ 20 ՄՊ Leica ուլտրալայն անկյունով ոսպնյակը իդեալական է լանդշաֆտների և մակրո լուսանկարների համար:
    New Leica
  • Ընդլայնեք Ձեր հորիզոնները
    Թույլ մի տվեք, որ տեսախցիկը սահմանափակի Ձեր տեսադաշտը: Leica ուլտրալայն անկյունով ոսպնյակի շնորհիվ Դուք կկարողանաք որսալ հնարավորինս շատ դետալներ նույնիսկ սահմանափակ տարածության մեջ:
    Leica Ultra Wide Angle Lens
  • Ավելի մոտ
    Բացահայտեք մակրո լուսանկարչությունը: Եռակի Leica տեսախցիկը թույլ է տալիս լուսանկարել օբյեկտները չափազանց մոտ հեռավորությունից (մինչև 2,5 սմ): Նայեք աշխարհին նորովի:
    Get Closer
  • Լուսանկարչություն՝ հիմնվելով Արհեստական ինտելեկտի վրա
    Տեսախցիկի կատարելագործված յուրաքանչյուր ալգորիթմ կարող է ճանաչել տեսարանը և առարկաները լուսանկարելու ընթացքում: Արհեստական ինտելեկտը կարող է ճանաչել 25 կատեգորիայի 1500-ից ավելի սցենարներ: Մեքենայական ուսուցման (machine learning) օգտագործման շնորհիվ՝ բոլոր լուսանկարների դեպքում արհեստական ինտելեկտը ավտոմատ կերպով կարգավորում է լուսավորությունը, գունային էֆեկտները և կոնտրաստը:
    AI-Painting Photo­graphy
  • Հստակ պատկերներ առանց շտատիվի
    Գիշերային ռեժիմում նկարելիս օգտագործվում է պատկերի ստաբիլիզացման կատարելագործված տեխնոլոգիան, որը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա: Այն թույլ է տալիս առանց շտատիվի ստանալ հստակ պատկերներ ցածր լուսավորության ներքո: Գիշերային ռեժիմը նաև ապահովում է պատկերի հավասարակշիռ կոնտրաստները: Այս ամենի շնորհիվ ցանկացած իրավիճակում Դուք կստանաք բարձր որակի լուսանկարներ:
    Capture the Night
  • Բացահայտեք Ձեր ռեժիսորական տաղանդը
    Ստեղծեք տրամադրություն գույների միջոցով: Ֆիլմերում գույները օգնում են ստեղծել զգայական կապ լսարանի հետ: Լուսանկարելու ընթացքում օգտագործեք բազմազան ֆիլտրեր լուսանկարներին հատուկ էֆեկտ հաղորդելու համար: Դիմանկարի ռեժիմում արհեստական ինտելեկտը տեսարանի մեջ ճանաչում է մարդուն և կարողանում է հետին պլանը դարձնել սև և սպիտակ, այսպիսով ստեղծելով կինոմատոգրաֆիական իրականություն:
    AI Cinema­tography
  • Ռեժիսորական մոտեցում
    Արհեստական ինտելեկտով աշխատող վիդեո խմբագրիչը (video editor) ճանաչում է դեմքերը և ստեղծում է անհատական տեսացանկեր յուրաքանչյուրի համար, այսպիսով խնայելով Ձեր եռանդն ու ժամանակը և Ձեր փոխարեն մշակելով վիդեոները: Լավագույն պահերը Ձեր սիրելիների հետ կիսելը ավելի հեշտ է դարձել:
    Al video editor
  • Արհեստական ինտելեկտով կառավարվող Ֆիլմի ռեժիմ
    HUAWEI Mate 20 Pro-ն ունի ֆիլմերի համար ավանդական էկրանի կողմերի 21:9 հարաբերակցություն, որը թույլ է տալիս ֆիլմերին նման վիդեոներ ստանալ: Այն նաև ունի HDR ֆունկցիա, որն իրական ժամանակում, արհեստական ինտելեկտի միջոցով, վիդեոն դարձնում է ավելի հստակ և որակյալ:
    HDR
  • Կենսաչափական տեխնոլոգիա: Բացահայտեք կյանքի հնարավորությունները 3D դեմքի ապաբլոկավորման միջոցով
    Շնորհիվ 3D խորության զգայունության՝ HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի տեսախցիկը նույնականացնում է 30000-ից ավելի կետեր դեմքի վրա: Այս կերպ սմարթֆոնը հեշտությամբ կարողանում է ճանաչել Ձեզ և թույլ տալ կես վայրկյանում ապաբլոկավորել այն: Դեմքի միջոցով ապաբլոկավորումը կարող է օգտագործվել նաև ապահով կերպով պաշտպանված նյութեր, ծրագրեր և այլ անձնական ինֆորմացիա պահպանելու համար:
    Biometric Technology
  • Կենդանացրեք անշունչ առարկաները
    Սկանավորեք Ձեզ շրջապատող առարկաները 3D խորության զգայունության տեսախցիկի միջոցով և արհեստական ինտելեկտի շնորհիվ ստացեք նրանց եռաչափ մոդելը: Դուք ոչ միայն կարող եք լուսանկարել 3D պատկերներ, այլև ստանալ նրանց շարժվելուց եւ պարելուց: Վայելեք նոր իրականության հնարավորությունը:
    3D Depth Sensing Camera
  • Ցույց տվեք Ձեր զվարճալի կողմը
    Լիարժեք արտահայտեք Ձեր էմոցիաները 3D Qmoji-ի միջոցով: Երբեմն նույնիսկ ամենապարզ երևույթները կարող են առաջացնել ամենամեծ ժպիտները:
    3D Live Emojis
  • Մատնահետքի սկաներ անմիջապես էկրանի վրա
    Շնորհիվ էրգոնոմիկ դիզայնի և դինամիկ ճնշման տվիչի տեխնոլոգիայի՝ բավական է պարզապես մատով դիպչել էկրանին և Ձեր սմարթֆոնը անմիջապես կապաբլոկավորվի:
    In-screen Fingerprint
  • EMUI 9.0. Թող նորագույն տեխնոլոգիաները դառնան Ձեր կյանքի լիարժեք մասը
    Բացահայտեք աշխարհը HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի և նոր EMUI 9.0-ի միջոցով: Օպտիմալացված ինտերֆեյսը առավելագույնս պարզեցված էլեմենտների շնորհիվ, կապահովի սմարթֆոնի ավելի էֆեկտիվ և սահուն աշխատանքը:
    EMUI 9.0
  • Խելացի գնումներ
    Տեղեկատվություն գտնելու համար բավական է մեկ հպումը: Սեղմեք և մի փոքր երկար պահեք ինչ-որ առարկայի վրա և լավագույն օնլայն խանութների հղումները այդ ապրանքով կհայտնվեն Ձեր էկրանին: Կատարեք գնումները արագ և պարզ:
    Smart Shopping
  • Անլար ցուցադրություն
    Մոռացեք լարերի մասին: HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնի օգնությամբ Դուք կարող եք տեղափոխել Ձեր պրեզենտացիաները, խաղերը և վիդեոները մեծ էկրանի վրա: Համակարգչային ռեժիմի ժամանակ զանգերի և հաղորդագրությունների մասին ծանուցումները մեծ էկրանի վրա չեն ցուցադրվի: Այսպիսով Ձեր տվյալների գաղտնիության մասին կարող եք չանհանգստանալ:
    Wireless Projecting
  • Nano հիշողության քարտ
    Նորարարական լուծում սմարթֆոնների հիշողության համար: Աշխարհի առաջին NM Card-ը, որը 45%-ով փոքր է Micro SD քարտից և գտնվում է Nano SIM քարտի հետ նույն բլոկում: Ընտրեք 256 ԳԲ NM Card-ը և վայելեք լայնամասշտաբ հիշողությունը փոխանցման բարձր արագությամբ:
    Nano Memory Card
  • Բացահայտեք ստորջրյա աշխարհի գեղեցկությունը
    Այժմ հնարավոր է ստանալ գունագեղ լուսանկարներ նույնիսկ ջրի տակ: HUAWEI Mate 20 Pro սմարթֆոնը ջրապաշտպան պատյանի և ստորջրյա նկարահանման ռեժիմի շնորհիվ, կարող է ֆիքսել լավագույն կադրերը ջրի տակ՝ մինչև 5 մետր խորության մեջ:
    under­water camera mode
  • Աքսեսուարներ նախագծված հատուկ Ձեզ համար
    Ընդգծեք Ձեր անհատականությունը: Որակյալ պատյանները նախատեսված են սմարթֆոնը տարբեր իրավիճակներում և պայմաններում օգտագործելու համար: Նրանց հետ HUAWEI Mate 20 Pro-ն իրապես կդառնա Ձեր հուսալի ուղեկիցը:
    Acces­sories Designed For You
  • Տեխնիկական տվյալներ